Ելք դեպի լույս 323
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 24-27-րդ այաներին:
Նախ կլսենք Յունես սուրայի 24-րդ այան.
إِنَّمَا مَثَلُ الْحَيَاةِ الدُّنْيَا كَمَاء أَنزَلْنَاهُ مِنَ السَّمَاءِ فَاخْتَلَطَ بِهِ نَبَاتُ الأَرْضِ مِمَّا يَأْكُلُ النَّاسُ وَالأَنْعَامُ حَتَّىَ إِذَا أَخَذَتِ الأَرْضُ زُخْرُفَهَا وَازَّيَّنَتْ وَظَنَّ أَهْلُهَا أَنَّهُمْ قَادِرُونَ عَلَيْهَا أَتَاهَا أَمْرُنَا لَيْلاً أَوْ نَهَاراً فَجَعَلْنَاهَا حَصِيداً كَأَن لَّمْ تَغْنَ بِالأَمْسِ كَذَلِكَ نُفَصِّلُ الآيَاتِ لِقَوْمٍ يَتَفَكَّرُونَ
<Աշխարհիկ կյանքը նման է անձրևին, որ իջեցնում ենք երկնքից: Այն մնում է հողի մեջ, որպեսզի բույսերի սերմերը ծլեն և մարդիկ ու կենդանիները սնվեն դրանցով: Բույսերն աճում են, երկիրը զարդարվում է դրանց գեղեցկությամբ և բնակիչները հույս ունեն նոր հարստություններ ձեռք բերել: Եվ հանկարծ գիշերվա մթության մեջ կամ ցերեկով, մենք ավերածություն ենք ուղարկում: Բույսերը փչանում են այնպես, կարծես թե նախորդ օրը դրանցով չէինք գեղեցկացրել դաշտերը: Ահա այս կերպ ենք մենք բացատրում Բարձրյալի հրաշքները, որպեսզի մարդիկ բացեն իրենց աչքերը>:
Աստված Ղուրանում որոշ ճշմարտություններ ներկայացնելու համար, օգտվում է փոխաբերություններից: Այս այան հենց այդ այաներից մեկն է, որն աշխարհիկ կյանքի անկայուն լինելը նմանեցնում է նրան, երբ երկրի կանաչությունը կարող է ոչնչանալ ցրտի, փոթորկի կամ ջրհեղեղի հետևանքով:
Այս այայից սովորում ենք.
1. Բնության գեղեցիկ դրսևորումները չպետք է պատճառ դանան, որ մարդը աշխարհիկ կյանքից չկարողանա հրաժարվել, որովհետև այս բոլորը ժամանակավոր են:
2. Մարդու կյանքը նման է ծաղկի, ուրեմն մենք չպետք է մտածենք, որ այս աշխարհը հավերժական է:
Այժմ կլսենք Յունես սուրայի 25-րդ այան.
وَاللّهُ يَدْعُو إِلَى دَارِ السَّلاَمِ وَيَهْدِي مَن يَشَاءُ إِلَى صِرَاطٍ مُّسْتَقِيمٍ
<Աստված մարդկային էակներին հրավիրում է խաղաղության բնակավայրը, իսկ իր ուզածներին առաջնորդում է դեպի փրկության ճանապարհ>:
Աշխարհիկ կարճ կյանքի դիմաց, հանդերձյալ կյանքը հավերժական է: Աստված մարդկանց հրավիրում է հենց այդ կյանքի համար, մարգարեներին ուղարկելով, որպեսզի նրանք մարդկանց ցույց տան հանդերձյալ կյանքի հավերժությանը հասնելու ճանապարհը: Պարզ է, որ նրանք, ովքեր առաջնորդվում են և գտնում ճիշտ ճանապարհը, Աստված նրանց արժանի է համարում հանդերձյալ կյանքում ապրել հավերժ:
Այս այայից սովորում ենք.
1. Աշխարհիկ կյանքի հանգիստը ժամանակավոր է, իսկ հանդերձյալ կյանքինը` հավերժական:
2. Իրական խաղաղության հասնելու համար պետք է քայլել Աստծո ճանապարհով, քանի որ այս ճանապարհն է որ հանգստացնում է մարդու սիրտը և վերջում նրան տանում դեպի փրկության դրախտը:
Այժմ կլսենք Յունես սուրայի 26-րդ այան.
لِّلَّذِينَ أَحْسَنُواْ الْحُسْنَى وَزِيَادَةٌ وَلاَ يَرْهَقُ وُجُوهَهُمْ قَتَرٌ وَلاَ ذِلَّةٌ أُوْلَئِكَ أَصْحَابُ الْجَنَّةِ هُمْ فِيهَا خَالِدُونَ
<Նրանք, որ բարիք են գործում, շքեղ վարձատրություն են ստանալու: Նրանց ճակատի փայլը երբեք չի մթագնելու ամոթով: Նրանք հավիտենապես բնակվելու են երանության բնակավայրում>:
Այս այան ասում է, որ Աստված առաքինի մարդկանց համար նշանակել է հավերժական դրախտը և այդպիսով վարձահատույց է լինում նրանց: Ինչպես ասվում է այլ այաներում, <Ով բարի գործ անի, Աստված տասն անգամ նրան վարձահատույց կլինի: Իսկ բարեգործության համար Աստված վարձահատույց է լինում 700 անգամ>:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված և հրավիրում է և ցույց է տալիս ճիշտ ճանապարհը և վարձահատույց է լինում նրանց, ովքեր ընթանում են այդ ճանապարհով: Ուրեմն ինչու չընդունենք նրա հրավերը և հետևենք մոլորվելու ճանապարհին:
2. Բարի գործ անելով, մենք ապահովում ենք մեր տեղը դրախտում:
Այժմ կլսենք Յունես սուրայի 27-դ այան.
وَالَّذِينَ كَسَبُواْ السَّيِّئَاتِ جَزَاء سَيِّئَةٍ بِمِثْلِهَا وَتَرْهَقُهُمْ ذِلَّةٌ مَّا لَهُم مِّنَ اللّهِ مِنْ عَاصِمٍ كَأَنَّمَا أُغْشِيَتْ وُجُوهُهُمْ قِطَعاً مِّنَ اللَّيْلِ مُظْلِماً أُوْلَئِكَ أَصْحَابُ النَّارِ هُمْ فِيهَا خَالِدُونَ
<Չարագործները ստանալու են իրենց ոճիրներին համարժեք պատիժ: Աստծո մոտ ոչ մի բարեխոս չեն ունենալու: Խավար գիշերում նրանց դեմքերը կծածկվեն քողով ու նրանք կդառնան հավիտենական կրակի զոհերը>:
Բարեգործները բնականաբար ունենում են բարի ավարտ, իսկ չարագործներն արժանանում են Աստծո զայրույթին և չունեն փախուստի ճանապարհ: Աստծո զայրույթը խիստ է: Աստվածային արդարութան համաձայն, հանցավորների պատիժը համապատասխանում է իրենց հանցանքին և ոչ ավել: Սակայն իր գթության շնորհիվ, Աստված բարեգործներին կրկնակի է վարձատրում:
Այս այայից սովորում ենք․
1. Աստված մարդկանց ազատ է ստեղծել և նրանք իրենց կամքով են ընտրում իրենց ճանապարհը: Ոմանք ընտրում են ճիշտ ճանապարհը, իսկ ոմանք էլ սխալը:
2. Իսլամի դաստիարակչական համակարգում քաջալերանքն ավելի շատ է խրախուսվում, քան պատիժը: