Ելք դեպի լույս 325
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 34-38-րդ այաներին:
Նախ կլսենք Յունես սուրայի 34 և 35-րդ այաները.
قُلْ هَلْ مِن شُرَكَآئِكُم مَّن يَبْدَأُ الْخَلْقَ ثُمَّ يُعِيدُهُ قُلِ اللّهُ يَبْدَأُ الْخَلْقَ ثُمَّ يُعِيدُهُ فَأَنَّى تُؤْفَكُونَ
قُلْ هَلْ مِن شُرَكَآئِكُم مَّن يَهْدِي إِلَى الْحَقِّ قُلِ اللّهُ يَهْدِي لِلْحَقِّ أَفَمَن يَهْدِي إِلَى الْحَقِّ أَحَقُّ أَن يُتَّبَعَ أَمَّن لاَّ يَهِدِّيَ إِلاَّ أَن يُهْدَى فَمَا لَكُمْ كَيْفَ تَحْكُمُونَ
<Ասա նրանց. Ձեր պաշտած չաստվածներից որևէ մեկը կարո՞ղ է ստեղծել մի մարդկային էակ ու նրան կագնեցնել իր առջև: Իսկ Աստված ստեղծել է մարդկանց ու նրանց հանելու է իր դատարանի առջև: Ուրեմն ինչո՞ւ եք մերժում նրան պաշտել>:
<Ասա նրանց .Ձեր պաշտած չաստվածների մեջ կա՞ արդոյք մեկը, որ դեպի ճշմարտության ճանապարհ առաջնորդի: Աստված մեզ առաջնորդում է դեպի փրկության ճանապարհ: Ուրեմն ինքն ավելի արժանի չէ՞ արդյոք պաշտողներ ունենալ, քան նրանք, որ խրված լինելով խավարի մեջ ոչ մեկին չեն կարող լուսավորել: Ուրեմն ի՞նչ բանի վրա է հիմնված ձեր դատողությունը>:
Այս այաներն ասում են. եթե դուք ուսումնասիրեք արարչագործությունը, կհասկանաք, որ միակ Աստծուց բացի, ոչ ոք չի կարող ստեղծել կենդանի արարածներին ու վերակենդանացնել նրանց: Եվ նույնիսկ կուռքերն ու այն ամենն ինչ գոյություն ունեն երկրում ու երկնքում, կարիք ունեն արարչի: Ուրեմն նրանք ինչպե՞ս կարող են արարիչ լինել: Եթե ուզոմ եք փրկվել, պետք է իմանաք, որ նրանք չեն կարող ցույց տալ ճիշտ ճանապարհը: Իսկ եթե ունենան դրա ընդունակությունը, նախ պետք է իրենք առաջնորդվեն, որպեսզի կարողանան առաջնորդել: Իսկ Աստված ցույց է տալիս ճշմարիտ ճանապարհը: Եվ բնական է, որ Աստծո առաջնորդության ուղին ցույց է տրվում մարգարեների և առաջնորդների միջոցով, որոնք Աստծո խոսքը փոխանցում են մարդկանց:
Այս այաներից սովորում ենք․
1. Հարց ու պատախանի ձևը լավագույնն է հակառակորդի հետ վիճաբանության ժամանակ: Իսկ այս ձևը Աստված է սովորեցրել իր մարգարեին:
2.Աստված տիեզերքի արարիչն է: Սակայն արարչագործությունից հետո չի լքում արարածներին: Նա այն արարիչն է, որ իր բոլոր արարածներին ցույց է տալիս կատարելագործվելու ուղին:
Այժմ կլսենք Յունես սուրայի 36-րդ այան.
وَمَا يَتَّبِعُ أَكْثَرُهُمْ إِلاَّ ظَنّاً إَنَّ الظَّنَّ لاَ يُغْنِي مِنَ الْحَقِّ شَيْئاً إِنَّ اللّهَ عَلَيمٌ بِمَا يَفْعَلُونَ
<Նրանք մեծ մասամբ հետևում են իրենց կարծիքին, որը բնավ չի համապատասխանում ճշմարտությանը: Բարձրյալը գիտի, թե նրանք ինչ են անում>:
Այս այան խոսում է մոլորվածության մասին և ասում է, որ հետևելով անհիմն ենթադրությունների, որոշ մարդիկ հրաժարվում են ճշմարտությունից և հետևում սխալ գաղափարախոսությանը: Դա այն դեպքում, երբ ենթադրութունը ոչ մի տեղ չունի գաղափարախոսության մեջ և ամեն ինչ պետք է լինի շատ հստակ: Բացի դրանից, սխալ է անցյալի մարդկանց կուրորեն հետևելը, քանի որ այդ արարքը ոչ մի արժեք չունի:
Այս այայից սովորում ենք․
1. Գաղափարական հարցերում մեծամասնությունը չի կարող լինել ճիշտ: Շատ մարդիկ են այս կերպ մտածելով մոլորվել:
2. Անհավատությունը ոչ մի գիտական և տրամաբանական հիմք չունի:
Այժմ կլսենք Յունես սուրայի 37 և 38-րդ այաները․
وَمَا كَانَ هَذَا الْقُرْآنُ أَن يُفْتَرَى مِن دُونِ اللّهِ وَلَكِن تَصْدِيقَ الَّذِي بَيْنَ يَدَيْهِ وَتَفْصِيلَ الْكِتَابِ لاَ رَيْبَ فِيهِ مِن رَّبِّ الْعَالَمِينَ
أَمْ يَقُولُونَ افْتَرَاهُ قُلْ فَأْتُواْ بِسُورَةٍ مِّثْلِهِ وَادْعُواْ مَنِ اسْتَطَعْتُم مِّن دُونِ اللّهِ إِن كُنتُمْ صَادِقِينَ
<Ղուրանն Աստծո գործն է միայն: Այն հաստատում է իրենից առաջ ուղարկված մատյանները և մեկնաբանում դրանք,և նրան չի կարելի կասկածել: Տիեզերքի վեհապետը երկնքից իջեցրեց այն>:
<Երբ նրանք ասեն, որ Ղուրանը Մոհամմեդն է հնարել, պատասխանիր նրանց. ուրեմն Ղուրանի այաներից մեկի նման այա ներկայացրեք ինձ և եթե կարող եք, Աստծուց զատ մեկ ուրիշին դիմեք օգնության համար>:
Ղուրանը մի քանի անգամ խոսել է իր աստվածային բնույթի և ջիների անկարողության մասին ու նույնիսկ նրանց հրավիրել է պայքարի: Ղուրանն ասում է, որ ոչ թե ամբողջ Ղուրանի կամ մի ամբողջ սուրայի հավասար, այլ գոնե մի այա ներկայացրեք, եթե կարող եք: Սակայն նրանով հանդերձ, որ իսլամը և Ղուրանը մշտապես ունեցել են հակառակորդներ, այդուհանդերձ անցած 14 դարերի ընթացքում, Ղուրանի այս հրավերին երբեք պատասխան չի եղել և գիտնականները երբեք չեն կարողացել Ղուրանի այաներից մեկին հավասար գոնե մեկ այա ներկայացնել: Իհարկե Ղուրանն ունի նաև հրաշագործություններ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք: Ղուրանը շատ ազդեցիկ է: Եթե այն նույնիսկ հազար անգամ ընթերցվի, չի ձանձրացնում ընթերցողին: Ղուրանի խոսքը երաժշտական է և այն շատ տարբեր է արաբական այլ գրականությունից: Ղուրանն անդրադառնում է մարդկային բոլոր հարցերին, այդ թվում` անձնական, ընտանեկան, հասարակական, քաղաքական, իրավական և բարոյական:
Այս այաներից սովորում ենք․
1. Բոլոր մարգարեները և բոլոր սուրբ գրքերը հետապնդել են մեկ նպատակ:
2. Այսօր նույնպես Ղուրանը հրաշք է համարվում և դրա համար էլ հնարավոր չի եղել պատմության ընթացքում այն խեղաթյուրել: