Նոյեմբեր 24, 2018 07:37 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 68-73-րդ այաներին:

Նախ  կլսենք Յունես սուրայի 68-րդ 69-րդ և 70-րդ այաները.

قَالُواْ اتَّخَذَ اللّهُ وَلَداً سُبْحَانَهُ هُوَ الْغَنِيُّ لَهُ مَا فِي السَّمَاوَات وَمَا فِي الأَرْضِ إِنْ عِندَكُم مِّن سُلْطَانٍ بِهَذَا أَتقُولُونَ عَلَى اللّهِ مَا لاَ تَعْلَمُونَ ‏

قُلْ إِنَّ الَّذِينَ يَفْتَرُونَ عَلَى اللّهِ الْكَذِبَ لاَ يُفْلِحُونَ

مَتَاعٌ فِي الدُّنْيَا ثُمَّ إِلَيْنَا مَرْجِعُهُمْ ثُمَّ نُذِيقُهُمُ الْعَذَابَ الشَّدِيدَ بِمَا كَانُواْ يَكْفُرُونَ

<Անհավատներն ասում են, Աստված մի որդի ունի: Հեռու նրանից այս նախատինքը: Աստված ինքը բավական է: Երկնքում ու երկրի վրա եղած ամեն ինչ նրա սեփականությունն է: Դուք ձեր արածն ինչով եք հիմնավորում: Չլինի, որ Աստծո մասին չիմացած բաներ ասեք>:

<Ասա նրանց. նրանք, որ սուտ են հռչակում Աստծո գերագույն վեհախոսությունը, երջանկության բնակավայր չեն հասնելու բնավ>:

<Աշխարհի վրա կարճատև վայելքներից հետո նրանք մեր դատաստանի առջև են կանգնելու և նրանց սոսկալի չարչարանքներով ենք պատժելու>:

Որոշ ժողովուրդներ, անցյալում և նույնիսկ այսօր, հայտարարել և հայտարարում են, որ Աստված որդի ունի: Օրինակ  նրանցից ոմանք հրեշտակներին համարում են Աստծո դուստրեր: Հրեական պատմության մեջ Ուզայր մարգարեն ներկայացվել է որպես Աստծո որդի: Քրիստոնյաները որպես Աստծո որդի են ներկայացնում Քրիստոսին: Պետք է ասել, որ Աստված ընդհանրապես կին չի ունեցել, որպեսզի երեխա ունենա և ընդհանրապես դրա կարիքը չի ունեցել: Ընդհանրապես նա, ով արարած է, չի կարող արարչի որդի լինել: Որովհետև երեխան ծնվում է  հորից ու մորից: Իսկ Աստծո հետ ոչինչ չի կարող հավասարվել: Ղուրանն այս կապակցությամբ ասում է. Նրանք, որ այսպիսի հայտարարություն են անում, պետք է պատասխանատու լինեն և  դատաստանի օրը պատասխան տան Աստծուն:

Այս այաներից սովորում ենք

1. Աստված չի վախենում մենությունից, որից փրկվելու համար պարտավոր լինի երեխա ունենալ: Նա կարիք չունի որևէ մեկին, որպեսզի իրեն ուղի ցույց տա: Իր տեսակը շարունակելու համար նույնպես կարիք չունի որդի ունենալ: Նա կատարյալ է:

2. Եթե աշխարհիկ կյանքի ժամանակավոր հաճույքները համեմատենք դատաստանի անվերջանալի տանջանքների հետ, շատ սխալ խոսքերից ու գործերից կհրաժարվենք:

Այժմ կլսենք Յունես սուրայի 71-րդ այան․

وَاتْلُ عَلَيْهِمْ نَبَأَ نُوحٍ إِذْ قَالَ لِقَوْمِهِ يَا قَوْمِ إِن كَانَ كَبُرَ عَلَيْكُم مَّقَامِي وَتَذْكِيرِي بِآيَاتِ اللّهِ فَعَلَى اللّهِ تَوَكَّلْتُ فَأَجْمِعُواْ أَمْرَكُمْ وَشُرَكَاءكُمْ ثُمَّ لاَ يَكُنْ أَمْرُكُمْ عَلَيْكُمْ غُمَّةً ثُمَّ اقْضُواْ إِلَيَّ وَلاَ تُنظِرُونِ

<Մեկ անգամ ևս կարդա նրանց պատմությունը. Նոյի, որ իր ժողովրդին ասաց. եթե ձեզ համար անտանելի է իմ բնակությունը ձեր մեջ ձեզ խրատելը Աստծո պատվիրանների համաձայն , ես ապավինում եմ միակ Աստծուն. հավաքեցեք ձեր ջանքերը և ձեր չաստվածներին: Ձեր մտադրությունները մի ծածկեք: Իմ մասին վճիռ արձակեք ու ինձ մի սպասեցրեք>:

Նոյն աստվածային մեծ  մարգարեներից էր, ով երկար ժամանակ իր ժողովրդին հրավիրեց հետևել Աստծո խոսքին: Սակայն շատ քչերը նրան հավատացին: Այս այաները, որ հայտնվել են Մեքքայում, մխիթարում են դժվարության մեջ ապրող հավատացյալներին, ասելով. Հավատացեք Աստծո օգնությանը և իմացեք, որ Աստված միշտ ձեր կողքին է, ինչպես որ Նոյը իր ընդդիմադիրների սպառնալիքների դեմ կանգնեց և անտեսեց նրանց ուժը, ասելով. դուք բոլորդ հավաքվեք և կայացրեք իմ վերաբերյալ ձեր որոշումը: Սակայն իմացեք, որ ես ապավինել եմ Աստծուն ու նրա ուժին:

Այս այայից սովորում ենք

1. Անցած պատմությունը ճշմարտության հարատևության ապացույցն է և ապագա ճանապարհի հույսը:

2. Պետք է հավատանք մեր նպատակին, որովհետև մարգարեն էլ հավատալով իր նպատակին, կանգնեց իր ընդդիմադիրների դեմ, չվախենալով նահատակվել այդ ճանապարհին:

Այժմ կլսենք Յունես սուրայի 72-րդ և 73-րդ այաները․

فَإِن تَوَلَّيْتُمْ فَمَا سَأَلْتُكُم مِّنْ أَجْرٍ إِنْ أَجْرِيَ إِلاَّ عَلَى اللّهِ وَأُمِرْتُ أَنْ أَكُونَ مِنَ الْمُسْلِمِينَ

 فَكَذَّبُوهُ فَنَجَّيْنَاهُ وَمَن مَّعَهُ فِي الْفُلْكِ وَجَعَلْنَاهُمْ خَلاَئِفَ وَأَغْرَقْنَا الَّذِينَ كَذَّبُواْ بِآيَاتِنَا فَانظُرْ كَيْفَ كَانَ عَاقِبَةُ الْمُنذَرِينَ

<Եթե մերժեք ընդունել իր հրահանգները, ձեզանից որևէ բան չեմ պահանջի: Եվ միայն երկնքից կակնկալեմ իմ վարձատրությունը: Նա ինձ հրամայեց ենթարկվել իր կամքին>:

 <Նոյին ստախոս հռչակեցին և մենք ազատեցինք նրան ու իր ընտանիքը, տապանի միջոցով: Նրա սերունդը աշխարհի վրա հաստատեցինք: Նրանք, որ մեր կրոնը ուրացան, խեղդվեցին ջրերի մեջ: Ահա այս է անհավատների վախճանը>:

Մարգարեները մարդկանց դեպի Աստված հրավիրելու ճանապարհին ոչ միայն անցնում էին իրենց կյանքից ու ընդունում յուրաքանչյուր վտանգ, այլ նաև հրաժարվում էին աշխարհիկ կյանքի  հարստությունից ու ոչ մի սպասելիք չունեին: Նրանք ասում էին. մի կարծեք, որ եթե մեզ չհավատաք, կվնասեք մեզ: Որովհետև մենք ձեզանից ոչ մի սպասելիք չունենք և կատարում ենք միայն մեր առաքելությունը: Այնուհետև այաները խոսում են ընդդիմադիրների վախճանի մասին և ասում.  Աստվածային պատժի հայտնվելով մեծ փոթորիկ առաջացավ ու ջուրն ամեն տեղ  լցվեց : Փրկվեցին միայն նրանք, որոնք Նոյի հետ գտնվում էին տապանում: Նրանք դարձան երկրագնդի ժառանգը: Իսկ մյուսները խեղդվեցին: Սա էր նրանց ճակատագիրը, ովքեր չընդունեցին Աստծո զգուշացումները:

Այս այաներից սովորում ենք

1. Նա, ով մարդկանց հրավիրում է  հետևել Աստծո խոսքին, ոչ մի սպասելիք չունի մարդկանցից:

2. Աստծուն հավատալով և հանուն նրա համբերելով,  մարդիկ կփրկվեն դառնությունից և աշխարհում կհաստատվի արդարության իշխանություն: