Դեկտեմբեր 03, 2018 15:41 Asia/Yerevan

Շարունակելով մեռելների հարության մասին զրույցը հասանք դրախտի ու դժոխքի թեմային: Ղուրանի այաների համաձայն մարդկանց ճակատագիրն ի վերջո կապվում է այդ երկու վայրերից մեկի հետ:  Բարեգործները հանգրվանում են դրախտում, իսկ չարագործները՝ դժոխքում: Դրախտը մարդու համար հավերժական ու եզակի վայր է և դրա դիմաց դժոխքը ամենավատ վայրն է համարվում նրա համար:

Նախքան այն որ անդրադառնանք դժոխքին պիտի մի քանի նախադասությամբ խոսենք ահեղ դատաստանում հանցագործների վիճակի մասին, որի հիշատակումը կարող է խրատ լինել: Ահեղ դատաստանի ժամանակ վիճակներից մեկը, որի մեջ հայտնվելու են մեղավորները կուրությունն է: «Թահա» սուրայի 124-ից 126-րդ այաներում կարդում ենք. «Եվ նա ով երես թեքի ինձանից նա ծանր օրեր է ունենալու և ահեղ դատաստանի օրը նրան կույր ենք դարձնելու: Ասում է. «Տեր իմ ինչո՞ւ ինձ  կույր դարձրիր, երբ աշխարհում տեսնում էի»: Պատասխանում է. «Հենց այնպես որ մեր այաները քեզ հասավ, դու դրանց մոռացար, այսօր էլ դու նույնպես մոռացվելու ես»:

Այս այաներում նրանց համար ովքեր երես են թեքել Աստծուց երկու տեսակ պատիժ է նկատի առնվում: Մեկն աշխարհում ծանր ապրուստ է և մյուսը՝ մյուս աշխարհում կուրությունն է:

Ինչպես ասացինք հավիտենականությունն աշխարհի արտացոլումն ու մարմնացումն է և այս աշխարհի բոլոր իրականություններն արտացոլված են այդտեղ: Նրանք որոնց աչքերն այս աշխարհում անկարող են տեսնել  ճշմարտությունները, այնտեղ նրանց ֆիզիկական աչքն էլ կուրանալու է: Հետևաբար երբ ասում են, թե մենք նախապես տեսնում էինք, ինչո՞ւ այստեղ կույր ենք, նրանց ասվում է, թե դա այն պատճառով է, որ աստվածային այաները մոռացաք և դա այդ վիճակի արձագանքն է:

Անկասկած ամենուր ճշմարտությունը բացահայտ է: Իհարկե պիտի տեսնող աչք լինի, որ կարողանա նկատել աշխարհի երկայնքով տարածված Աստծո նշանները, պատմության էջերից խրատներ քաղել և խորհել չարագործների ճակատագրի մասին: Բայց երբ տգիտության, կրքի ու եսապաշտության հաստ քողը ծածկում է մարդու հոգու աչքը, նա անկարող է լինում տեսնել ճշմարտությունը:

Իմամ Բաղերն ահեղ դատաստանում տեսողության մասին ասում է. «Եթե մեկը երկնքի ու երկրի արարումը, գիշերվա ու ցերեկվա հերթափոխությունը, աստղերի, արեգակի ու լուսնի շարժումը և այլ հրաշալի նշաններ տեսնելով չի կարողանում նկատել դրա թիկունքում թաքնված հսկայական ճշմարտությունը, նա հավիտենականության մեջ էլ ավելի կույր ու  մոլորված է լինում»:

Եթե այսքան աստվածային այաներ են դրված մարդու դիմաց ու նա կրկին տգետ է ձևանում, կարծես թե Աստծո նշաններից որևէ մեկը չի էլ նկատել և շարունակում է իր կենդանական կյանքը, ահեղ դատաստանի ժամանակ էլ կույր է լինում: Նա ով աշխարհում իր աչքերը փակում է ճշմարտությունների դիմաց, ահեղ դատաստանի ժամանակ կույր վիճակում է հարություն առնում: Այդ օրվա կուրությունը նրա այսօրվա կույր ձևանալու արդյունքն է:

-------------

Այդ օրը դժոխքի բնակիչների վիճակներից մեկը ամոթահար ու գլխիկոր լինելն է: Այս կապակցությամբ «Սոջդե» սուրայի 12-րդ այայում կարդում ենք. «Ու եթե նկատես հանցագործների, որոնք իրենց արարչի դիմաց գլխիկոր են: Ասում են. «Տեր արարիչ ականատեսը եղանք այն ինչի, որ խոստացել էիր, ուրեմն մեզ վերադարձրու, որ  արժանավոր գործ  կատարենք, քանի որ մեր կասկածները փարատվել են»»:

Ահեղ դատաստանի ժամանակ հանցագործների ամոթահար ու գլխիկոր լինելը խրատող տեսարան է ներկայացնում: Նրանք խիստ ամոթահար լինելով գլուխները վայր են գցում, քանի որ այդտեղ նկատում են իրենց մեղավոր ու հանցագործ լինելը: Իրապես չափազանց զարմանալի է, որ այս գլխիկոր մարդիկ հենց նույն հոխորտացող ու ըմբոստ անհատներն էին, ովքեր աշխարհում որևէ ճշմարտության դիմաց գլուխ չէին խոնարհում, իսկ այսօր ահեղ դատաստանի տեսարանի ականատեսը լինելով նրանց դիրքերը փոխվել են:

Այդ օրը հանցագործները նկատելով իրենց վիճակը Աստծուց խնդրում են, որ անցյալի պարտքերը մարելու և  արժանավոր գործեր կատարելու համար նրանց այս աշխարհ վերադարձնի: Նրանք իրենց աշխատանքների արդյունքը նկատելով վստահանում են, որ  աշխարհը հավիտենականության համար պաշար  հավաքելու լավագույն առիթն է համարվում, բայց կորցրել են այդ հնարավորությունը: Մինչդեռ աստվածային ավանդույթի համաձայն հնարավոր չէ կրկին աշխարհ վերադառնալ, հենց այնպես որ հնարավոր չէ նորածինը վերադառնա մոր արգանդը:

Հաջորդ հարցը ահեղ դատաստանում բարեգործների ու մեղավորների դեմքի նկարագրությունն է: «Յունես» սուրայի 26-րդ այայում դրախտի բնակիչների դիմագիծը նկարագրվելով, ասված է, որ այդ օրը բարեգործների դեմքը չի ծածկվելու խավարով ու նրանց դեմքը փայլուն է լինելու: Իսկ հաջորդ՝ 27-րդ այայում ակնարկ է կատարվում մեղավորների դեմքը խավար լինելուն:

«Եվ նրանք ովքեր վատություն են արել, ցանկացած վատության պատիժը դրան համազոր է լինելու և նրանց ծածկելու է ստորացման փոշին: Աստծո դիմաց նրանց պաշտպանող չի լինի, նրանց դեմքն այնքան մութ է լինելու, որ ասես նրանց դեմքը ծածկված է մութ գիշերվա կտորով: Նրանք դժոխքի բնակիչներ են և այդտեղ հավերժ մնալու են»:

Նրանց դեմքն այնքան մութ ու խավար է, որ ասես գիշերվա սև քող քաշված լինի նրանց երեսին: Պիտի հիշեցնել, որ հավատուրաց ու չարագործ մարդկանց դեմքի մթությունն ու սևությունը նրանց չար ու անվայել արարքների արդյունքն է, որ նրանց ներսից է բխում:

------------------

Իսկ դժոխքի մասին պիտի ասել, որ դրախտի  ու դժոխքի հետ ծանոթանալու համար լավագույն աղբյուրը Ղուրանի այաները և մեծ մարգարեի ու նրա գերդաստանի անդամների վկայություններն են: Իհարկե Ղուրանում դրախտի բարիքներն ու դժոխքի տանջանքները նկարագրելու համար օգտագործվել են մեզ համար ըմբռնելի եզրույթներ, այդուհանդերձ  այդ աշխարհի ճշմարտության ընկալումը վեր է մեր գիտակցության կարողությունից:

Դժոխքը աստվածային պատժի ու ցասումի և տառապանքի ու զրկվածության կենտրոնն է: Այդտեղ մեղավոր մարդիկ կրում են իրենց անցյալ արարքների պատիժը: Դրա ցավերն ու տառապանքները աշխարհիկ տանջանքների ու տառապանքների նման ժամանակավոր ու անցողիկ չեն: Աշխարհում տրվող պատիժները հնարավոր է վերացնել, իսկ դժոխքի տանջանքը հավերժական է: Քանի որ մեղավորների կրած պատիժն իրականության մեջ նրանց արարքների իրական պատկերն է: Այլ խոսքով այդտեղ արարքներն են գնում իրենց տիրոջ  հետևից և նրանց ցավի ու տանջանքի են մատնում:

Այս իրավիճակը պարզելու համար պիտի ասել, որ մարդու ցանկացած լավ կամ վատ արարք ունի աշխարհիկ տեսք ու կերպարանք, որը տեսանելի է մեզ համար: Սակայն դա ունի նաև ներքին ու հավիտենական մեկ այլ պատկեր, որը  թաքնված է դրա մեջ ու անհայտ է մնում մեզ համար, բայց մեռելների հարության ժամանակ երևան է գալիս այդ արարքների հավերժական իրական դեմքը և այդ արարքի հեղինակին հաճույք ու անդորր և կամ ցավ ու տառապանք է պատճառում:

Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք Ղուրանի դիտանկյունից մարդու արարքի ներքին պատկերին՝ հղում կատարելով «Նեսա» սուրայի 10-րդ այային, որտեղ ասված է. «Նրանք ովքեր բռնությամբ տիրանում են որբերի ունեցվածքին իրականության մեջ կրակ են մտցնում  իրենց փորը և մոտ ապագայում մտնելու են կիզիչ կրակի մեջ»:

Այս այայի համաձայն նրանք ովքեր անարդար կերպով տիրանում են որբերի ունեցվածքին իրականության մեջ կրակ են մտցնում են իրենց փորը: Նրանք բացի այն որ այս աշխարհում կրակ են կլանում, այլև մյուս աշխարհում է նետվելու են այրող կրակի մեջ:

Այսպիսով Ղուրանի տրամաբանության մեջ նրանք ովքեր որբերի ունեցվածքն են ուտում թեև դա նրանց համար հաճելի է թվում, սակայն այդ կերակուրն իրականության մեջ կրակ է: Ահեղ դատաստանի ժամանակ նրա արարքի ճշմարտությունը երևան է գալու այրող կրակի տեսքով:

Այլ խոսքով պատիժն ու պարգևը  մարդու աշխարհիկ արարքների թաքուն էությունն են, որոնք երևան են գալիս  մյուս աշխարհում: Մարդկանց արժանավոր արարքները երևան են գալիս դրախտային ուրախություն պատճառող հաճույքների ու բարիքների, իսկ նրանց չարագործություններն ու հանցագործական արարքները՝ սարսափելի տանջանքների տեսքով:

Ղուրանում դժոխքը հիշատակված է նաև այլ անուններով: Օրինակ «Ջահիմ», որը խիստ ջերմությամբ մեծ կրակ է: «Սաղար», որը ամեն ինչ փոփոխության մատնող այրող ու կիզիչ կրակ է նշանակում և  կամ «Սաաիր», որը նույնպես բոցավառվող, այրող ու կիզիչ կրակի իմաստով է: Երբեմն դա միայն հիշատակվում է, որպես «Նառ», ինչը նշանակում է դժոխքի կրակ: Ղուրանի որոշ այաներում որտեղ ասվում է, թե չարագործ մարդը կրակի մեջ է ընկել, դա դժոխք նետվելու իմաստով է: Ղուրանը դժոխքի կրակի համար այրող, ծածկափակ, ամեն ինչ փոխող և նման այլ ածականներ օգտագործելով իրականության մեջ ակնարկում է այն կետին, որ դժոխքի կրակը յուրահատուկ է լինում և  նման չէ այս աշխարհի կրակին:

Դժոխքը բազմաթիվ դռներ ունի: Այս մասին ասված է «Հաջար» սուրայի 43-ից 44-րդ այաներում. «Եվ անկասկած դժոխքը նրանց ժամադրավայրն է և դա ունի յոթ դուռ և ցանկացած դռան համար որոշակի խմբեր են նկատի առնված»:

Դրախտի ու դժոխքի բազմաթիվ դռները մարդկանց լավ ու վատ արարքների տարբեր աստիճանների պատճառով է: Դժոխքը դրախտի նման տարբեր դասակարգեր ունի և ամեն մարդ պատիժ է կրում համապատասխան իր հանցանքի: Օրինակ երկերեսանիների մասին ասված է, որ նրանք տեղավորվում են դժոխքի ամենաստորին ու ծանր բաժնում: Հավատացյալներն էլ համապատասխան իրենց բարի արարքներին ներս են մտնում դրախտի որևէ դռնից:

Այլ խոսքով դժոխքի բազմաթիվ դռներն այդտեղ մտնող մեծ բազմության պատճառով չէ: Դրանք ցուցական բնույթ չեն կրում, այլ ակնարկ են կատարում տարբեր գործոններին որոնք մարդկանց առաջնորդում եմ դեպի դժոխք: Դժոխքի բազմաթիվ դռներն իրականության մեջ մեղքերի դռներն են, որոնց միջոցով մարդը  մտնում է դժոխք: Ցանկացած խումբ կապված իր գործած մեղքին որևէ դռնով մտնում է դժոխք: