Մի գավաթ անդորր (130. Էքստրավերտներին և ինտրովերտներին բնորոշ անձնային առանձնահատկությունների մասին)
Ողջույն սիրելի բարեկամներ: Հաղորդաշարի հերթական համարում խոսելու ենք Էքստրավերտներին և ինտրովերտներին բնորոշ անձնային առանձնահատկությունների մասին: Այսօր մեր հաղորդման հյուրն է հոգեբան Անդրանիկ Բաբայանը: Ընկերակցեք մեզ:
Հոգեբանության մեջ հայտնի են անձի երկու տիպեր` Էքստրավերտներ և ինտրովերտներ:Էքստրավերտը անձի ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհ, իսկ ինտրովերտը`դեպի ներաշխարհ:Էքստրավերտները լիցքավորվում են էներգիայով արտաքին աշխարհից, գործողություններից, մարդկանցից, վայրերից և իրերից:
Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգը կարծում էր, ցանկացած մարդ կամ ձգտում է ընկալել արտաքին աշխարհի օբյեկտները,կամ ձգտում է դրանցից վերացարկվել։ Այդ տարբերությունը նա անվանում էր ընդհանուր կողմորոշման տիպ և անվանում էր էքստրավերսիա և ինտրովերսիա:Յունգը համարում էր, որ չկան «մաքուր» էքստրովերտներ և ինտրովերտներ, ու երկու հոգեբանական մեխանիզմներն էլ հատուկ են բոլոր մարդկանց, սակայն առավել
օգտագործվողը պայմանավորում էր մարդուն այս կամ այն տիպին դասելու հնարավորություն:
Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է
Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգն իր «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջինը գործածեց «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եւ՝ «ինտրավերտ» (ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները: Ըստ նրա նկարագրության՝ էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները, իսկ ինտրավերտները, ընդհակառակը՝ սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, թույլ չեն տալիս ավելորդ ծախսեր՝ պահպանելով ուժերը:
էքստրավերտ անհատը կարող է օրինակ օրվա ընթացքում առանց ճիգ գործադրելու, դիտել երկու ֆիլմ, համերգ, բեմականացում, միանգամից մի քանի հանդիպում նշանակել ՝ հասցնելով իրագործել դրանցից միայն մեկ կամ երկուսը: Օրեցօր ավելանում են նրա ծանոթների ու մտերիմների թիվը, Նա անտրամադիր է դառնում, երբ հեռուստացույցն ու ռադիոընդունիչը փչանում են, իսկ եթե անջատում են հեռախոսը, նա բոլորովին միայնակ է զգում:
էքստրավերտ անհատը հեշտ է հիշում դեմքերը, դեպքերը, կենսագրությունները, բայց բանաձևերն ու այլ մարդկանց դատողությունները դժվար է մտապահում : Շատ է սիրում ուտել, զվարճանալ որևէ ընկերախմբում: Խուսափում է մենակությունից: Կենսախինդ մարդկանց թվին է դասվում ՝ խուսափելով ինքնամփոփ մարդկանցից:
Նրանք շատ են սիրում նմանակել ուրիշներին, պատմել զվարճալի պատմություններ, ունեն թեթև բնավորություն: Մշտապես ուշադրության կենտրոնում լինելը հաճելի է նրանց համար: Գիտի ինչը, երբ և որտեղ անել: Անծանոթների հետ շուտ է մտերմանում, նոր միջավայրում հեշտ է կողմնորոշվում: Ամենակարևորն այն, որ առանց արտասովոր դժվարությունների դուրս է գալիս բարդ իրավիճակներից: Որոշումները կայացնում է արագ , սիրում է ռիսկի դիմել: Գործուղումները հաճելի են նրանց համար:
Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է:
***
Հիմա անցնենք մյուս տիպին: Ինտրովերտ մարդկանց համար ամենաչնչին իրադարձություն բավական է կարևոր որոշումը կասեցնելու համար, հաճախ է ընկնում հիշողությունների գիրկը, թվով քիչ ընկերներ ունեն ,դժվարությամբ են մտերմանում մարդկանց հետ: Գերադասում են փոքրաքանակ բայց նախապես մշակված ինֆորմացիա:
Նրանց խորթ է իրարանցումը, բարձր երաժշտությունը, աղմկոտ ընկերախմբերը: Ունեն քիչ քանակությամբ իրեր, շատ են սիրում լուսանկարվել: Միայնակ հաճույքով են սնվում, ավելի ազատ ու անկաշկանդ են ընտանեկան միջավայրում: Դժվար են հարմարվում նոր միջավայրին, առողջության նկատմամբ հետևողական են:
Հաջողակ մարդիկ կարող են և՛ ինտրովերտ լինել, և՛ էքստրավերտ: Սակայն երկու տիպին էլ անհրաժեշտ է սովորել ձեռք բերել մյուս տիպին բնորոշ հմտություններ: Աստիճանաբար այդ հատկանիշների կրողը դառնում է ալտրուիստ` մարդ, ով կարող է հարգել և՛ սեփական, և՛ ուրիշների հետաքրքրությունները և արդյունքում հասնել առավելագույն հաջողությունների:
***
Էքստրավերտը անձի ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհ, իսկ ինտրովերտը` դեպի ներաշխարհ: Էքստրավերտները լիցքավորվում են էներգիայով արտաքին աշխարհից, գործողություններից, մարդկանցից, վայրերից և իրերից: Երկարաժամկետ անգործությունը, մենակությունը զրկում են նրանց կյանքի իմաստի գիտակցումից: Նրանք շատ են սիրում ամբոխ և ակտիվություն: Էքստրավերտները մշտապես գտնվում են զգայական և հուզական տեղեկատվության փնտրտուքի մեջ: Էքստրավերտներին հատուկ է այնպիսի վարք, որի դեպքում մարդ ձգտում է. ակտիվորեն հաղորդակցվել այլ մարդկանց հետ, մշտապես գտնվել այլ մարդկանց ուշադրության կենտրոնում, մասնակցել հանրային միջոցառումներին, մասնակցել մարդաշատ միջոցառումներին ու երեկույթներին: Էքստրավերտները հակված են. կիսվել իրենց էներգիայով ու ոգեշնչվածությամբ բոլոր նրանց հետ, ում տեսնում են իրենց շուրջը, արագ պատասխանել հարցերին և արձագանքել իրադարձություններին, հեշտությամբ կիսվել անձնական տեղեկատվությամբ, մարդկանց հետ առերես շփվել նույնքան հեշտությամբ, որքան խմբում, մտածել բարձրաձայն` միմյանց հետ համագործակցելով: Բացի դրանից, նրանք հաճախ դիմացինին խոսելու հնարավորություն չեն տալիս ու միշտ չէ, որ իրենց ասածին կարևորություն են տալիս: Էքստրավերտները պետք է սովորեն կառավարել շփման գործընթացը և դադարեցնեն այն ժամանակ, երբ վերջինս բացասական արձագանք է առաջացնում զրուցակցի մոտ: Ինտրովերտներին հատուկ է այնպիսի վարք, որը կապված է միայնակության, մտորումների, անհանգստությունների, ստեղծագործելու և այդ ամենին հետևելու հետ: Ինտրովերտները իրենց էներգիայի աղբյուրը փնտրում են սեփական ներաշխարհում` մտքերում, տպավորություններում, հույզերում, հուշերում և այլն: Արտաքին աշխարհը նրանց մոտ հոգեկան լարվածություն է առաջացնում: Պարզապես այլ մարդկանց մեջ գտնվելը արդեն իսկ գերլարում է ինտրովերտներին:Նրանք կորցնում են իրենց էներգիան, երբ հայտնվում են ամբոխի մեջ, լսարանում, աղմկոտ միջավայրում: Մարդիկ նրանց կարող են շատ դուր գալ, բայց, սովորաբար, որևէ մեկի հետ խոսելիս զգում են, որ պետք է հեռանան` խորը շունչ քաշելու:Վերականգնման համար նրանց շատ երկար ժամանակ է հարկավոր: Բացի այդ, ինտրովերտների էներգիան ավելի արագ է սպառվում, քան էքստրավերտներինը: Ինտրովերտները նախընտրում են խորություն ու սահմանափակում են իրենց տպավորությունները, սակայն դրանցից յուրաքանչյուրը զարգացնում են շատ խորությամբ: Հաճախ նրանք քիչ ընկերներ են ունենում, սակայն վերջիններս շատ մտերիմ են լինում: Ինտրովերտներին հաճույք են պատճառում դեմ առ դեմ խոսակցությունները, իսկ գործունեության խմբակային տեսակները նրանց զրկում են էներգիայից ու չափազանց գրգռում: Ինտրովերտները հակված են. իրենց ներսում պահել էներգիան և ոգեշնչվածությունը ու կիսել այն միայն նրանց հետ, ում լավ են ճանաչում, տատանվել այն հարցում, թե ինչպես ուրիշների հետ կիսվել անձնական տեղեկատվությամբ, նախքան հարցերին պատասխանելը` նրանց ժամանակ է հարկավոր մտածելու և արտաքին իրադարձություններին արձագանքելու համար, նրանք նախընտրում են առերես շփվել, ժամանակ առ ժամանակ նրանց կարող է թվալ, որ ինչ - որ բան են ասել ձեզ, սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ նրանք միշտ չափազանցնում են իրադարձություններն իրենց երևակայությունում, մտածում և գործում են զգուշությամբ, մինչև իրենց կարծիքը չեն հարցնում, նրանք չեն արտահայտվում: Հաջողակ մարդիկ կարող են և՛ ինտրովերտ լինել, և՛ էքստրավերտ: Սակայն երկու տիպին էլ անհրաժեշտ է սովորել ձեռք բերել մյուս տիպին բնորոշ հմտություններ: Աստիճանաբար այդ հատկանիշների կրողը դառնում է ալտրուիստ` մարդ, ով կարող է հարգել և՛ սեփական, և՛ ուրիշների հետաքրքրությունները և արդյունքում հասնել առավելագույն հաջողությունների:
Նյութը պատրաստել է Անդրանիկ Բաբայանը՝ Հոգեբան-Արտթերապևտ, Հատուկ մանկավարժ-Տիֆլոմանկավարժ, 2018թ.