Ելք դեպի լույս 336
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Յունես(Հովնան) սուրայի 98-րդ այա․
فَلَوْلاَ كَانَتْ قَرْيَةٌ آمَنَتْ فَنَفَعَهَا إِيمَانُهَا إِلاَّ قَوْمَ يُونُسَ لَمَّا آمَنُواْ كَشَفْنَا عَنْهُمْ عَذَابَ الخِزْيِ فِي الْحَيَاةَ الدُّنْيَا وَمَتَّعْنَاهُمْ إِلَى حِينٍ
«Եթե այդպես չլիներ, մի հավատացյալ քաղաք կփրկվեր: Բայց միայն Հովնանի ժողովուրդն էր, որ հավատաց նրա մարգարեությանը և ազատվեց այն պատիժներից, որոնք սպառնում էին իրեն այս աշխարհում: Մենք թույլ տվեցինք, որ նա ապրի մինչև որոշակի ժամանակ»:
Ինչպես նշվեց նախորդ հաղորդումներում, Աստված մարդկանց տալիս է ապաշխարելու, իրենց սխալը հատուցելու և այն այլևս չկրկնելու ժամանակ: Սակայն այդ ժամանակը տևում է մինչև մահը և աստվածային պատիժը: Եվ այդ ժամանակ արդեն հավատքի գալն ու ապաշխարելն անարդյունք են, քանի որ նման հավատքը բխում է վախից, ոչ թե մարդու կամքից: Աստված այս ձևը կիրառում է բոլոր ազգերի ու ժողովուրդների նկատմամբ: Ցեղերից միայն Հովնանի ցեղն էր, որ երբ տեսավ այդ չարչարանքը, հանձնվեց ու հավատաց Աստծուն: Եվ Աստված նրանց ժամանակ տվեց: Ինչպես ասվում է պատմության մեջ, Հովնանը տարիներ շարունակ քարոզեց և միայն երկու հոգի նրան հավատացին: Իր կյանքի վերջին տարիներին Հովնանն արդեն հուսահատվել էր: Նա անիծում էր մարդկանց և հենց այդպես հուսահատ էլ հեռացավ նրանցից: Սովորության համաձայն, մարգարեների աղոթքն իրականանում է և չարչարանքը պետք է իջներ այդ ցեղի վրա: Սակայն մի իմաստուն մարդ, որն այդ երկու հավատացյալներից մեկն էր, լսելով Հովնանի անեծքը, գնաց մարդկանց մոտ ու ասաց նրանց. «Սպասեք, մինչև Աստծո չարչարանքն իջնի: Իսկ եթե ցանկանում եք արժանանալ Աստծո բարությանը, հեռացեք այս քաղաքից: Առանձնացեք երեխաներից, որպեսզի մայրերի ու երեխաների լացի ձայնը տարածվի, և բոլորը ապաշխարեն իրենց մեղքերի համար ու Աստծուց թողություն խնդրեն: Գուցե այդպիսով ներվեք»: Մարդիկ այդպես արեցին և չարչարանքը չիջավ ու Հովնանը վերադարձավ իր տոհմի մոտ:
Այս այայից սովորում ենք․
1. Անցած ցեղերի մեջ միայն Հովնանի ցեղն էր, որ ժամանակին ապաշխարեց և հավատքի եկավ:
2. Մարդկանց ճակատագիրն իրենց ձեռքերում է: Կարելի է աղոթելով հեռացնել վիշտը և արժանանալ բարության:
Յունես սուրայի 99-րդ այա ․
وَلَوْ شَاء رَبُّكَ لآمَنَ مَن فِي الأَرْضِ كُلُّهُمْ جَمِيعاً أَفَأَنتَ تُكْرِهُ النَّاسَ حَتَّى يَكُونُواْ مُؤْمِنِينَ
«Եթե Աստված ցանկանար, աշխարհի բոլոր մահկանացուները մի հավատք կունենային: Դու ցանկանում ես մարդկանց բռնությա՞մբ հավատքի բերել»։
Աստված միշտ էլ առաջնորդում է մարդկանց: Սակայն Աստված չի ցանկանում, որ մարդիկ հավատքի գան զոռով: Նա նրանց կամք է տվել, որպեսզի ընդունեն կամ չընդունեն հավատքը: Իհարկե մարդը պատասխանատու է իր որոշման համար: Թեև Աստված ցույց է տվել ճիշտ ճանապարհը, սակայն մարդկանց թողել է ազատ, որպեսզի նրանք ինքնակամ ընտրություն կատարեն: Մարգարեն մարդկանց ստիպեց հավատքի գալ, քանի որ նրան անհանգստացնում էր մարդկանց անհավատությունը: Աստված դիմելով նրան ասում է. «Չպետք է սպասել, որ ամեն տեղ մարդիկ զոռով հավատքի գան»:
Այս այայից սովորում ենք․
1. Հավատքը պետք է լինի ինքնակամ: Դա է արժեքավոր:
2. Մարգարեն մարդկանց առաջնորդելիս այնքան անհանգիստ էր, որ Աստված էր նրան հանգստացնում:
Յունես սուրայի 100-րդ այա․
وَمَا كَانَ لِنَفْسٍ أَن تُؤْمِنَ إِلاَّ بِإِذْنِ اللّهِ وَيَجْعَلُ الرِّجْسَ عَلَى الَّذِينَ لاَ يَعْقِلُونَ
«Հավատքն Աստծո շնորհն է, որը նա տալիս է ըստ իր կամքի: Աստված իր զայրույթը կթափի նրանց վրա, ովքեր չեն ցանկանա հասկանալ»։
Պարզ է, որ մարդիկ պարտավոր չեն հավատքի գալ և այն հավատքը, որը պարտադրված է, արժեք չունի: Սակայն Աստված մարդկանց օգնում է հավատքի գալ: Նա ստեղծում է դրա նախապայմանները: Ուրեմն չկարծենք, թե հավատքի գալը և ճիշտ ուղի ընտրելը կախված է միայն մեզանից, ու գոռոզանանք դրա համար: Աստված մեզ օգնում է, որպեսզի դա տեղի ունենա: Եթե մարդը չընդունի մարգարեների բանականությունը և աստվածային գիրքը, նա երբեք չի խորհի հավատքի հարցերի շուրջ: Նա անհավատ կդառնա ու չի փրկվի: Սակայն դա չի նշանակում, որ նրա ցանկությունն ավելի վեր է Աստծո ցանկությունից:
Այս այայից սովորում ենք․
1. Աստծո բարությունն ու հավատքը վերաբերում են նրանց, ովքեր ունեն բանականություն: Իսկ նրանք, ովքեր իրենց կամքով չեն ընդունում ճիշտ խոսքը և ցանկասիրություն են փնտրում, արժանանում են Աստծո զայրույթին:
2. Առողջ միտքը հավատքի նախապայմանն է: Իսկ անհավատությունը բանականության բացակայության նշան է: Հավատացյալը տրամաբանող է, իսկ տրամբանողը` հավատացյալ:
Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: