Դեկտեմբեր 19, 2018 18:40 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք դժոխքի մասին զրույցը: Ինչպես ասացինք դժոխքի գլխավոր հատկանիշներից մեկը դրա  կրակի խիստ կիզիչ լինելն է: Այս կիզիչ կրակը չափազանց մեծ լինելով հանդերձ իր ահռելի ձայնով սարսափ է փոխանցում:

Դժոխքի հսկա կրակը կարող է ամեն պահ կլանել դժոխքի բնակիչներին, բայց քանի որ դժոխքի բնակիչների համար մահվան հրահանգ չի արձակվել, նրանք չեն մահանում ու պարտավոր են ողջ մնալով շոշափել այդ տանջանքը: Այսպիսով դժոխքում մահ գոյություն չունի: Աստված «Ֆաթեր» սուրայի 36-րդ այայում ասում է.  «Եվ նրանք, որ ուրացան հավատքը նրանց է պատկանում դժոխքի կրակը: Ոչ նրանց մահվան հրահանգ է տրվում, որպեսզի մահանան և ոչ էլ նրանց տանջանքն է մեղմանում: Այսպես ենք պատժելու ցանկացած տեսակի ապերախտությունը»:

Այո, դժոխքի բնակիչների համար որևէ դեպքում մահվան հրահանգ չի արձակվելու, որպեսզի մահվան միջոցով փրկվեն այն տանջանքից ու տառապանքից որի մեջ հայտնվել են: Նրանք ովքեր երախտագետ չեն եղել մարգարեների ու սուրբ գրքերի շնորհած բարիքների հանդեպ և ոչնչացրել են իրենց էության մեջ պահ դրված թանկարժեք  հարստությունը, հանդիպելու են կրակի, որն իրենք իրենց ձեռքով են վառել աշխարհում և դրա վառելափայտը նրանց մտքերն ու արարքներն են:

Նման անձանց համար մահը կարող է փրկության դուռ լինել, սակայն դա էլ դժոխքում փակվում է, որպեսզի այս հանցագործներ ողջ մնան: Ինչպես այայում է ասված. «Նրանց դժոխային տանջանքը չի մեղմանալու»:

 

Դժոխքի յուրահատկություններից մեկն է դրա ծածկափակ կրակն է: Աստված  «Բալադ» սուրայի 20-րդ այայում ասում է. «Նրանց պատում է ծածկափակ ու համատարած կրակը»:

Նրանց գլխի վերևում կրակ է տարածված, որից փրկություն չկա: Կարիք չկա բացատրելու, որ դժոխքի  այրող հնոցում, երբ բոլոր դռները փակվում են մարդու դիմաց, նա ինչ  զգացում կարող է ունենալ: Սարսափելի է լինելու այն մարդու վիճակը, որ հայտնվում է նման ահռելի պայմաններում ու դրանից փրկության ելք չի ունենում:

Հակառակ աշխարհի կրպակներին, որ մի առ ժամանակ անց սկսում են մարել, դժոխքի կրակի հատկություններից մեկն այն է, որ որևէ ժամանակ չի սառում ու չի մարում ու ամեն անգամ երբ դրա ջերմությունը իջնում է կրկին սկսում է բոցավառվել: «Իսրա» սուրայի 97-րդ այայում այս մասին ասված է. «Ամեն անգամ երբ դրա կրակը մարի, դրան նոր բոց կավելացնենք»:

Դժոխքի կրակի յուրահատկություններից մեկն էլ դրա նվաստացնող ու ստորացնող բնույթն է և նրանք ովքեր դժոխք են նետվում նվաստանում ու ստորանում են: «Ալ Օմրան» սուրայի 192-րդ այայում ասված է. «Տեր Արարիչ, ում որ դժոխք ես նետել նրան նվաստացրել ու խայտառակ ես դարձրել և չարագործների համար աջակիցներ չեն լինելու»:

Իմաստունները դժոխքի կրակից սարսափելուց առավել սարսափում են խայտառակ դառնալուց: Թեև դժոխքի կրակը ծանր ու կիզիչ է, սակայն նրանց համար ովքեր մարդկային արժանապատվության են ձգտում Աստծո և նրա ծառաների դիմաց խայտառակ դառնալն առավել ցավալի է: Նրանք փափագում են, որ ահեղ դատաստանի ժամանակ նրանց արժանապատվությունը պահպանվի և խայտառակ չդառնան:

Քանի որ հարությունը թե ֆիզիկական և թե հոգևոր բնույթ  է կրում պատիժներն ու պարգևներն էլ պարունակում են այդ երկու կողմերը: Այդ պատճառով էլ Ղուրանի այաներում ու իսլամական վկայություններում ակնարկ է կատարվում պատժի ու պարգևի երկու կողմերին: Թեև Ղուրանը առավելապես բացատրում է ֆիզիկական պատիժներն ու պարգևները, այդուհանդերձ քիչ չեն հոգևոր պատիժներին ու պարգևներին կատարվող ակնարկները:

Հոգևոր պարգևներից մեկը, որին Ղուրանն անդրադարձել է Աստծո  ողջույնն է դրախտի բնակիչներին: Այս կապակցությամբ «Յասին» սուրայի 58-րդ այայում կարդում ենք. «Ողջույնը բարեգութ Արարչի կողմից փոխանցվող խոսք է»:

Ինչ կասկած, որ այս ողջույնը դրախտի բնակիչների համար այնքան հաճելի է, որ չի կարելի դա համեմատել մյուս հաճույքների հետ:

 

Ամեն դեպքում հենց այնպես որ դժոխքում ֆիզիկական տանջանքներ կան, մարդը նաև հոգեկան տանջանքների է մատնվում, որի պատճառած ցավն ու տառապանքը ոչնչով չի զիջում ֆիզիկական տանջանքներին: Նման տանջանքներն ազդում են հոգու վրա և կապ ունեն մարդու զգացմունքների հետ: Դրանցից են նվաստացումն ու ստորացումը, որին մատնվում են դժոխքի բնակիչները:

Դժոխքի բնակիչներն աշխարհում մոռացան Աստծուն և դրա արդյունքում տարբեր տեսակի հանցանքներ ու մեղքեր գործեցին: Հետևաբար այսօր՝ մեռելների հարության ժամանակ էլ Աստված մոռանում է նրանց և նրանց ուշադրություն չի դարձնում: Հիմնականում դժոխքում հոգեկան տանջանքներից մեկը հանցագործների հետ Աստծո զրույց չունենալն ու նրանց անտեսելն է: Ղուրանի այաներում ասված է, որ ահեղ դատաստանի ժամանակ հանցագործները խոստովանում են իրենց չարագործության ու մեղքերի մասին և Աստծուց խնդրում են նրանց փրկի դժոխքից: Աստված նրանց պատասխանելով ասում է, որ «հեռացեք ինձանից ու ինձ հետ մի խոսեք»: Հոգեկան այս տանջանքը կամ դժոխքի բնակիչների հանդեպ Աստծո անտարբերությունը նրանց համար կրակից էլ ավելի ցավալի է:

Ղուրանը «Մութաֆֆիֆին» սուրայում անդրադառնում է հոգեկան տանջանքների այլ տեսակներին: 29-րդ այայից հետո այսպես ասված. «Աշխարհում չարագործները շարունակ խնդում էին հավատացյալների վրա ու երբ անցնում էին նրանց կողքով աչքով ու հոնքերով նրանց ակնարկում ու ծաղրում էին ու երբ վերադառնում էին իրենց նմանների մոտ ուրախ էին լինում ու նրանց տեսնելով ասում էին. «Անկասկած այս խումբը մոլորվածներ են»:

Ղուրանն այս այաներում անդրադառնում է հավատացյալների հանդեպ անհավատների նվաստացուցիչ ու գեշ վերաբերմունքին: Իհարկե ծաղր ու ծանակի ենթարկելը չարագործների հնացած մեթոդն է: Թեթևամիտ ու եսասեր անձինք շարունակ իրենց նվաստացնող ծիծաղներով ծաղրում են հավատացյալներին: Այդ ծիծաղները նրանց ըմբոստության հետևանքն են:

Հանցագործների անպարկեշտ արարքներից մեկն այն է, որ հավատացյալների կողքով անցնելիս նրանց ակնարկում են աչքով ու հոնքերով: Հանցագործներն այդ ակնարկով միմյանց ասում են թե «նայեք այս անբաններին, նայեք այս տգետներին, որ ասում են փտած ու հող դարձած ոսկորները կրկին հարություն են առնելու»: Նրանք տարբեր ձևերով ծաղրում են հավատացյալներին: Նրանք մասնավոր հանդիպումներում էլ նույնն են ասում և շարունակում են ծաղրել և ինչպես հաջորդ այան է ասում. «Երբ նրանք վերադառնում են իրենց ընտանիքի մոտ հպարտանում են իրենց արածով, ասես մեծ հաղթանակ ու նվաճում են արձանագրել»:

Թեև այայում ակնարկ է կատարվում ընտանիքին ու հարազատներին, սակայն հնարավոր է, որ դրա իմաստը շատ ավելի ընդգրկուն լինի և ներառի նաև ընկերներին ու բարեկամներին: Այսինքն երբ նրանք վերադառնում են իրենց բարեկամների մոտ հպարտանում են նրանով, որ ծաղրել են հավատացյալներին:

Հավատացյալների հանդեպ  նրանց չարագործական արարքներից մեկն էլ այն է, որ նրանց տեսնելով նրանց մոլորված են համարում: Զարմանալի է, որ հանցագործներն են հավատացյալներին մոլորված անվանում: Սա նշանակում է, որ հանցանքի ու մեղքի վրա պնդելը փոխում է բարու հանդեպ մարդու հայացքը և դրա արդյունքում փոխվում է բարու և չարի տեղը:

Սա պատմության ընթացքում շարունակ կրկնվել է ու երբ մարգարեները հանդես են եկել նոր կրոններով թշնամիներն ու հակառակորդները նրանց ծաղրելով ու նվաստացնելով նրանց հարձակման թիրախ են դարձրել: Իհարկե ժամանակի ընթացքում, երբ աստվածային կրոնը սկսել է ներթափանցել մարդկանց ընդունակ սրտերը և ավելի շատ մարդիկ են ընդունել այդ կրոնը, նրանք ավելի մեծ վտանգ են զգացել ու խստացրել են ճշմարտության հետևորդների դեմ իրենց հարձակումները:

Միևնույն ժամանակ քանի որ ընդհանրապես հավատացյալները հասարակական հզոր դիրքեր կամ մեծ հարստություն չեն ունեցել, անհավատները նրանց ստոր են համարել, արժեզրկել են նրանց հավատը և ծաղրի են ենթարկել նրանց կրոնը:

Սակայն ահեղ դատաստանի ժամանակ ամեն ինչ հակառակ է դառնում, այսինքն այս ծաղր ու ծանակի պատասխանն ահեղ դատաստանի ժամանակ հանցագործների վրա խնդալն է, այնպես որ «Մութաֆֆիֆին» սուրայի 34-րդ այայում ասված է. «Իսկ այսօր հավատացյալները խնդում են անհավատների վրա»:

Քանի որ ահեղ դատաստանն արտացոլում է աշխարհում մարդկանց արարքները և այդտեղ գործադրվում է աստվածային արդարությունը: Հետևաբար արդարությունը թելադրում է, որ այդտեղ բարեգործ հավատացյալները խնդան կամակոր անհավատների վրա: Սա մի տեսակ տանջանք է համարվում գոռոզ ու եսասեր անձանց համար: Նրանք ովքեր շարունակ ծաղրի են ենթարկում հավատացյալներին ու Աստծո այաները այդ օրը ստանալու են իրենց կատարածի պատիժը:

 

«Մութաֆֆիֆին» սուրայի հաջորդ՝ 35-րդ այան ավելացնում է. «Նրանք նստած դրախտային գահերին դիտելու են»:

Նրանք ի՞նչ են դիտում: Աստվածային անսահման ու հսկա բարիքները, Արարչի անսահման շնորհները և գոռոզ ու եսասեր անհավատների ցավալի տանջանքներն ու ստորացումը:

Պատմության ընթացքում Բարու թշնամիների հնարքներից մեկը եղել է Աստծո առաքյալներին ու միաստվածության հետևորդներին ծաղրելը: Այսօր նույն ընթացքն իհարկե այլ մեթոդներով շարունակվում է կիրառվել աշխարհի տարբեր կետերում կրոնին ընդդիմացող շարժումների կողմից: Նրանք փորձում են ծաղրի ենթարկելու հին մեթոդով ասպարեզից հեռացնել բարուն ու նրա հետևորդներին: Սակայն հավատացյալները նկատի առնելով աստվածային հստակ խոստումները խստորեն ընդդիմանում են այդ խավարամիտներին:

 

Պիտակ