Հունվար 03, 2019 20:51 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք մեռելների հարության ու ահեղ դատաստանի մասին զրույցը: Որևէ կրոնում իսլամի չափ անդրադարձ չի կատարվել մեռելների հարությանը, այնպես որ Ղուրանի հարյուրավոր այաներ բացատրվել են ահեղ դատաստանի պատճառները և նկարագրվել են այդ օրվա իրադարձությունները:

Ղուրանը մեռելների հարությանն անդրադարձել է բազմաթիվ անունների ներքո, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ահեղ դատաստանի օրվա մեկ կամ մի քանի յուրահատկությունները: Այդ անուններից մեկը «Յում-օլ-թանադ» կամ միմյանց կանչելու օր է:

Ղուրանը «Մոըմեն» սուրայի 32-րդ այայում անդրադարձ է կատարում այն կետին, որ այդ օրը մարդիկ կանչում են միմյանց և օգնություն են խնդրում: Ահեղ դատաստանի ժամանակ մարդիկ զրուցում են միմյանց հետ ու ամեն կողմից կանչեր են լսվում: Դժոխքի ու դրախտի բնակիչներն էլ իրար հետ  զրուցում են, որին կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում:

-----------------

Ղուրանի այաներն անդրադարձել են ահեղ դատաստանի ժամանակ ժողովրդի տարբեր խմբերի միջև ընթացող զրույցների բովանդակությանը: Դրախտում հավատացյալների միմյանց հետ ունեցած զրույցը, հավատացյալների ու հանցագործների զրույցը, հանցագործների զրույցը միմյանց հետ ու նաև հրեշտակների զրույցը դրախտի ու դժոխքի բնակիչների հետ:

Այս զրույցների բովանդակությունը մարդուն ցույց է տալիս ճիշտ ուղղությունը և ուսուցողական ու ազդեցիկ է այն մարդկանց համար որոնք այս աշխարհում վայելում են կյանքի բարիքը: Իհարկե այս վիճարկումների ժամանակ ունկնդիրը զգում է, որ ահա արդեն ահեղ դատաստանի ժամն է և ինքն էլ ներկա այդտեղ:

Այդ օրը դժոխքի բնակիչները օգնության են կանչում մյուսներին: Նրանք ցանկանում են ամեն հնարավոր միջոցով փրկվել այն կրակից, որտեղ իրենք հայտնվել են:

«Էըրաֆ» սուրայում ակնարկ է կատարվել դժոխքի ու դրախտի բնակիչների զրույցին: 50-րդ և 51-րդ այաներում կարդում ենք. «Եվ դժոխքի բնակիչները կանչելու են դրախտի բնակիչներին թե՝ «Աստծո կողմից ձեզ տրված ջրից ու սնունդից մեզ էլ բաժին հանեք»: Նրանք կասեն, որ աստված դա արգելել է անհավատների համար, նրանց ովքեր իրենց կրոնը խաղալիք էին դարձրել ու աշխարհիկ կյանքը նրանց խաբեց: Ուրեմն այսօր մոռանալու ենք նրանց, հենց այնպես որ նրանք մոռացան այսօրվա հանդիպումը և մերժեցին մեր այաները»:

Դժոխքի բնակիչները հայտնվել են ծանր ու տառապալի պայմաններում և դրախտի բնակիչներից ջուր և դրախտային այլ բարիքներ են պահանջում, որպեսզի դրանով հագեցնեն իրենց այրող ծարավն ու փրկվեն տառապանքից: Սակայն դրախտի բնակիչները բացասական պատասխան են տալիս այս խնդրանքին և ասում են, որ Աստված դրախտի բարիքներն արգելել է անհավատների համար: Իրականության մեջ դժոխքի բնակիչների վիճակն այնպես է, որ չեն կարող վայելել դրախտային անվերջանալի ու հրաշալի բարիքները:

Ինչպես հասկացվում է այս այաներից, այդ պահին անհավատների ու չարագործների խնդրանքը վկայում է նրանց անճարակության մասին: Նրանք երբ դանակը հասնում է ոսկորին և իրենց ձեռքը կարճվում է ամեն տեղից, կանչում են ուրիշներին, սակայն այդ կանչերը երբևէ տեղ չեն հասնելու:

Որոշ այաներն ու վկայություններ էլ անդրադարձ են կատարել դժոխքի բնակիչների հետ դրախտի բնակիչների զրույցին: Մեծ  մարգարեն խոսքն ուղղելով Աբուզարին ասում է. «Ով Աբուզար, ահեղ դատաստանի ժամանակ դրախտի որոշ բնակիչներ տեղավորվելով դժոխքի բնակիչներին գերազանցող դիրքում նրանց հարցնում են, թե ինչպես եղավ, որ դուք դժոխք մտաք երբ մենք ձեր կողմից դաստիարակվելով դրախտ ենք մտել: Նրանք կպատասխանեն. «Մենք ուրիշներին կոչ էինք արժանավոր քայլեր կատարել ու ինքներս դա չէինք կատարում»»:

Բախտավոր մարդիկ երբ տեղավորվում են դրախտում կարողանում իրենց դիրքից տեսնել ուրիշներին: «Մադսար» սուրայի 39-ից 47-րդ  այաներում ակնարկ կատարվելով աջակողմյան աջակիցների վիճակին անդրադարձ է կատարվում նաև դժոխքի բնակիչների հետ նրանց զրույցին. «Միթե աջակողմյան աջակիցները (բախտավորները, նրանք դրախտի այգիներում հանցագործներից հարցնում են. «Ի՞նչը ձեզ դժոխք նետեց», Ասում են. «Մենք չէինք աղոթում և չէինք կերակրում սովածներին և ձայնակցում էինք չարագործներին ու շարունակ հերքում էինք պատժի օրը, մինչև որ մեր մահը վրա հասավ»:

Այս այաներից կարելի է հասկանալ, որ դրախտի ու դժոխքի բնակիչների միջև կապը լիովին չի խզվում: Դրախտի բնակիչներն իրենց վեհ դիրքից տիրապետում են ամեն ինչի, կարող են դիտել դժոխքի բնակիչներին ու նրանց հետ զրուցել:

Այդ պահին դրախտի բնակիչները դառնալով դժոխքի բնակիչներին կարևոր  հարց են ուղղում նրանց և դա  այն է, որ ինչպե՞ս են հայտնվել դժոխքում: Պիտի հիշատակել, որ երբեմն դրախտի բնակիչները դժոխքում նկատում են նրանց ում ճանաչել են աշխարհում, նրանց հետ շփում են ունեցել և նիստ ու կաց են արել: Հետևաբար զարմանքով հարցնում են. «Դուք աշխարհում մեր կողքին էիք, ապրում էիք մեզ հետ, մեր հարևանն ու ազգականն էին: Ի՞նչ էք արել, որ այսպես կրակի արժանի էք դարձել»:

Դժոխքի բնակիչները, որոնք նկատելով դրախտի բնակիչների վիճակը կրկնակի ափսոսանք ու զղջում են ապրում, խոսքն ուղղելով դրախտի բնակիչներին իրենց դժոխքում հայտնվելու համար ներկայացնում են մի քանի գլխավոր պատճառներ: Նրանք ասում են, որ մենք մի քանի պատճառներով դժոխքի բնակիչ դարձանք: Նախ այն որ չէինք աղոթում, քանի որ եթե իրական աղոթք կատարած լինեինք, աղոթքը մեզ կհիշեցներ Աստծո մասին, մեզ կհրաժարեցներ գեշ արարքներից ու կործանումից և մեզ կառաջնորդեր դեպի ճշմարիտ ճանապարհ:

Հիմնականում հավատացյալների ու անհավատների կարևոր տարբերություններից մեկն այն է, որ հավատացյալները աղոթում են իսկ անհավատաները՝ ոչ և Արարչի առջև գլուխ չեն խոնարհում: Աղոթքն Աստծո առաջ ծառայի հնազանդության գագաթնակետն է և այդ հիման վրա ահեղ դատաստանի ժամանակ առաջինը հարցնում են աղոթքի մասին: Եթե աղոթքը ճիշտ և Աստծո կողմից ընդունելի լինի, կընդունվեն նաև մարդու մյուս լավ արարքները: Այլ դեպքում մարդու արարքները որևէ  կշիռ չեն ներկայացնելու և ընդունելի չեն լինելու:

Երկրորդ ազդակը որի պատճառով դժոխքի բնակիչները հայտնվել են կրակում այն է, որ սովածներին չեն կերակրել: Թեև խոսքը կարիքավորներին կերակրելու մասին է սակայն այնպես է թվում, որ նաև վերաբերում է կարիքավորներին ամեն տեսակ անհրաժեշտ օգնություններին, այդ թվում նրանց սնունդով, հագուստով ու բնակարանով ապահովելուն: Իհարկե մեկնաբաններ ընդգծել են, որ այայի նպատակը տուրք չվճարելն է, քանի որ խորհուրդ տրված բարեգործություններից հրաժարվելու պատճառով մարդը դժոխք չի գնում: Այդուհադերձ  եթե մի հասարակության մեջ անոթի մարդիկ լինեն, նրանց հանդեպ անտարբերությունը պատճառ կդառնա, որ մարդը դժոխք գնա:

Ուշադրության արժանի պիտի լինի այն որ Ղուրանի շատ այաներում աղոթքն ու տուրքը հիշատակվում են իրար կողքի: Այսինքն հենց այնպես որ անձը պիտի կարգավորի Արարչի հետ իր հարաբերությունը, անհրաժեշտ է, որ Աստծո արարածների հետ էլ ամենաբարի հարաբերություններն ունենա և նրանց խնդիրները համարի իր սեփական դժվարությունը:

Մյուս պատճառը, որ դժոխքի բնակիչների համոզմամբ նրանց դժոխքում հայտնվելու պատճառ է դարձել այն է, որ մենք շարունակ նիստ ու կաց ենք արել չարագործների հետ: Մասնակցել ենք ամեն տեսակ անթույլատրելի հավաքույթի: Հաստատել ենք նրանց բոլոր չարախոսությունները և հրճվել ենք երբ նրանք ծաղրել են բարուն: Հենց այնպես որ աշխարհում նեխածներն ու չարագործներն իրենց մոլորության պատճառը համարում են վատ ընկերը, ահեղ դատաստանի ժամանակ էլ դժոխքի բնակիչները գանգատվում են իրենց չար ընկերներից, որոնք նրանց կործանման պատճառ են դարձել:

Նրանք մի տեղ ասում են. «Տեր Աստված մենք ի սկզբանե չար մարդիկ չէինք, գտանք ճիշտ ճանապարհը, բայց չար ընկերները մեզ մոլորեցրին: Նրանք ափսոսանք հայտնելով ասելու են. «Երանի բարեկամություն արած չլինեինք այնինչի հետ, որ մեզ շեղեց ճիշտ ճանապարհից»:

Չարիքի մեջ խորանալն ու չարին ձայնակցելն առավել լայն իմաստ ունի: Դա թե նշանակում է մասնակցել այնպիսի հավաքույթների որտեղ ծաղրում են Աստծո այաները, թե մասնակցել նրանց հավաքույթին ովքեր պարծանքով հայտարարում են իրենց մեղքերի ու անբարոյական արարքների մասին և թե մասնակցել բամբասանքով ու զեխությամբ զբաղվող հավաքույթներին: Բայց այստեղ թվում է, թե այան ակնարկում է այն հավաքույթներին մասնակցությանը, որոնք կազմակերպվում են թուլացնելու համար Աստծո կրոնը, ծաղրելու նրա անաղարտ սկզբունքներն ու տարածելու անկրոնությունը: Հետևաբար չարիքի մեջ խորասուզվողներին ձայնակցելը մարդկանց անկման ազդակներից է համարվում:

Վերջին ազդակը, որ դժոխքի բնակիչներն իրենց այդ վիճակում հայտնվելու պատճառ են համարում այն է որ ասում են, թե շարունակ հերքում էին պատժի օրը մինչև որ վրա հասավ մեր մահը: Հիմնականում Աստծո արդարությունն ու իմաստնությունը պահանջում է, որ ահեղ դատաստան լինի և ամեն մարդ տեսնի իր արարքների արդյունքը:

Պարզ է, որ մեռելների հարության և ահեղ դատաստանի օրվա մերժումը հասարակության մեջ թուլացնում է բարոյական ու հոգևոր արժեքները և ճանապարհ է հարթում հանցագործության համար:

Իրապես եթե որևէ մեկը խորապես հավատա ահեղ դատաստանին կարող է հանցագործություն կատարել: Արդյոք կարելի է ընդունել, որ նա ով համարձակորեն ամեն տեսակ սխալ քայլեր է կատարում հավատում է ահեղ դատաստանին:

Այս այաներից հասկացվում է, որ այս քանի գործոններն, այսինքն աղոթելը, զրկվածների ու ընչազուրկների վիճակին վերահասություն տալը կամ այլ խոսքով տուրք վճարելը և չարագործների հավաքույթներից հրաժարվելը և ահեղ դատաստանի հանդեպ հավատքը մարդու զարգացման ու վեհացման ուղղությամբ արտակարգ կարևոր դերակատարություն ունեն: