Հունվար 06, 2019 20:44 Asia/Yerevan

Այսօրվա զրույցում խոսելու ենք Թավրիզի պատմական նշանակություն ունեցող մի քանի բնակարանների մասին:

Թավրիզի պատմական հյուսվածքում, քաղաքի հայտնի շուկայի արևմտյան հատվածում, գլխավոր մզկիթի դիմաց է գտնվում Թավրիզի ամենանշանավոր պատմական բնակարաններից մեկը: Այդ բնակարանն առաջին հայացքից ուշադրություն է գրավում իր ղաջարական ոճի ճարտարապետությամբ  և որպես «Սահմանադրական բնակարան»:

Հաշվի առնելով Թավրիզի դերը Սահմանադրական հեղափոխության մեջ և այդ շարժման մեջ այս բնակարանի դերը, 1996թ. այս շինությունը վերածվել է Սահմանադրական թանգարանի: Այնտեղ ցուցադրվել են այդ ժամանակաշրջանին վերաբերող փաստաթղթեր ու հուշեր:

1908թ. խորհրադարանը ռմբակոծվելուց հետո, Սահմանադրական բնակարանում էին համախմբվում Սահմանադրական մի շարք երևելի դեմքեր, այդ թվում՝ Սաթթարխանը, Բաղիրխանը, Սաղոլէսլամ Թաբրիզին, Հաջի Միրզա Աղաֆարշին և ուրիշներ: Թավրիզի 11-ամսյա պատերազմներում այդ շինությունը եղել է հրամանատարական շտաբ և Սահմանադրական մոջահիդների նիստերի անցկացման վայր:

Բնակարանի սեփականատերն է եղել Հաջ Մահդի Քուզե Քյանանին: Այն կառուցվել է 1868թ. Հաջ Վալի Մեմար Թաբրիզիի միջոցով: Հաջ Մահդին բարեհամբավ առևտրական ու ազատության կողմնակից էր: Թավրիզում Սահմանադրական պահանջները մեծանալով, Հաջ Մահդին միանում է հեղափոխականների շարքերին և ֆինանսապես հովանավորում նրանց: Նա իր բնակարանը հատկացրեց հեղափոխական առաջնորդների նիստերի անցկացմանը և ղաջարների իշխանության դեմ հայտարարությունների հրատարակմանն ու տարածմանը:

Թավրիզի Սահմանադրական բնակարանը

Սահմանադրական բնակարանը երկհարկանի է՝ ներքին ու արտաքին մասերով: Մակերեսը 1300 քմ է և  կառուցվել է քարով ու աղյուսով: Բնակարան մուտք գործելով տեսնում եք գեղեցիկ մի բակ, որտեղ կա մեծ ավազան պատված ծաղիկներով ու մարգագետնով: Միջանցքի լույսը տեղադրված է չորս բարձր սյուների վրա, որոնք պատված են գունավոր ապակիներով ու հայելիներով: Առաջին հարկում կան վեց սենյակներ ու միջանցք, իսկ երկրորդ հարկում մեծ դահլիճ կա վեց սենյակներով: Արտաքին պատուհանները իրենց կարմիր, կանաչ ու սպիտակ գույներով տան ներսից շատ տեսարժան են դարձնում գույնի ու լույսի խաղը: Ղաջարների ժամանակաշրջանի առանձնահատուկ ճարտարապետությունը, գեղեցիկ հարդարանքները ու աչք շոյող լուսամուտները, դռները, որոնց վրա քանդակագործություն է արվել, բոլորը ցուցադրում են իրանական արվեստի նրբությունները: Շինության ամենագեղեցիկ ու հետաքրքիր մասն է «Շահնեշին» կոչվող  բակ տանող միջանցքը: Կողմնակի սենյակներն ունեն փայտե առաստաղ ութանկյուն խոշոր նախշերով և փայտե դռներ արաբեսկ ոճի նախշերով և ծաղկի ու տերևի պատկերներով:

**********

Շինության մեջ որոշ փոփոխություններ առաջացնելուց հետո, Սահմանադրական թանգարանը հիմնադրվել է Սահմանադրական հեղափոխությանն առնչվող պատմական փաստաթղթերը ցուցադրելու համար:

Այդ թանգարանում ցուցադրվել են Սահմանադրական շարժման մեծերի այդ թվում՝ Սաթթարխանի. Բաղերխանի, Հոսեյն Խան Բաղեբանի, Հաջ Ալի Դավաչիի, Սաղոլէսլամ Թաբրիզիի, Հաջ Ալի Խաթայիի, Հովարդ Բասկերվիլի, Քերբելայի Ալի Մուսիոյի, Շեյխ Ալի Ասղար Լեյլավայի, Ախունդ Խորասանիի, Ալի աքբար Դեհխոդայի, Ջահանգիր Խան Սուրասրաֆիլի  և Սահմանադրական շարժման միակ կին մասնակից՝ Զեյնաբ Փաշայի արձաններ ու կիսանդրիներ, ինչպես նաև հեղափոխական խմբերի տարբեր կնիքներ:

Սահմանադրական բնակարան

Այդ թանգարանում կարելի տեսնել Մոզաֆարեդին Շահի, Մոհամմեդ Ալի Շահի և Սահմանադրական տարբեր խմբավորումների պատկերներ, ձեռքով աշխատող տպագրական մեքենա՝ Սահմանադրական շրջանի նամակները բազմապատկելու համար և Սահմանադրական շրջանին վերաբերող պատմական փաստաթղթեր ու հրամանը:

Այս թանգարանում ցուցադրված կարևոր իրերից է Սաթթարխանի ատրճանակը, այդ շրջանին պատկանող գորգը, Սահմանադրական շարժման ղեկավարների անձնական իրեր և այլ փաստաթղթեր: Պատմական այս շինությունը 1975 թ. 1171 համարով գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում:

**********

«Հեյդարզադե»-ի բնակարանը պատմական շինություն է Թավրիզի Մաղսուդիե թաղամասում՝ քաղաքապետարանի շենքի հարավային հատվածում: Ոչ մի փաստաթուղթ չկա, թե երբ է կառուցվել այդ  շենքը, սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ շենքը կառուցվել է 1870թ. Հաջի Հաբիբ Լաքի միջոցով: Շինությունն զբաղեցնում է 900 քմ տարածք, երկհարկանի է՝ ունի ներքին ու արտաքին երկու բակ, որոնք իրարից առանձնանում են բնակարանի միջոցով:

Հեյդարզադեի բնակարանը Թավրիզում

«Հեյդարզադե»-ի բնակարանի նկուղում կա մի մեծ սենյակ, կենտրոնում ավազան, որի մեջ կա փոքրիկ մի շատրվան: Այդ տան մյուս բաժիններն իրար միանում են սրահի միջոցով:

Շենքը հարդարված է գունավոր ապակիներով, նկարչություններով,փորագրված պատուհաններով: Բնակարանի գլխավոր սենյակն ամենագրավիչն է:

«Հեյդարզադե»-ի բնակարանը վերանորոգվել է 2001թ. և այսօր այն Արևելյան Ատրպատականում ու Թավրիզում օգտագործվում է, որպես զբոսաշրջության տեղեկատվության կենտրոն: Պատմական բազում բնակարաններ կան «Հեյդարզադե»-ի տան կողքին, այդ թվում են՝ Սալմասիի և Բեհնամի բնակարանները: «Հեյդարզադե»-ի բնակարանը 1999թ. 2524 համարով գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում:

Թավրիզի «Հեյդարզադե»-ի բնակարանի ներսի մասը

 

Թավրիզի Մաղսուդիե թաղամասում գտնվող Բեհնամի բնակարանը քաղաքի պատմական շինություններից է հանդիսանում և անցյալը վերադառնում է Զանդիեի ժամանակարջանի վերջերին կամ Ղաջարների շրջանի առաջին տարիներին: Բնակելի այդ շինությունը վերանորոգվել է Նասիրեդդին Շահի կողմից և գեղեցկացել է ղաջարական ոճի նկարչություններով:

 

Բեհնամի բնակարանը

Վերջին վերանորոգումների ժամանակ, հայտնաբերվել են մի քանի իրանական Ֆրեսկո ոճի նկարչություններ: Պատմական այս շինությունը երեք հազար քմ տարածություն ունի: Այնտեղ կառուցված են երկու շենքեր, որոնցից մեկն օգտագործվում է որպես ամառանոց, իսկ մյուսը ձմեռանոց:

Ինչպես մյուս պատմական շենքերը ներքին ու արտաքին բակերը հիշեցնում են իրանական հին տների մտերմությունն ու ջերմությունը:  Ներքին բակը գտնվում է տան հյուսիսում:

Բեհնամի բնակարանում սալիկների վրա յուրահատուկ աշխատանքներով նախշեր են արված, որոնք այդ բնակարանի ճարտարապետական կարևորագույն առանձնահատկությունն են համարվում: Ճարտարապետական այդ նախշերը կարելի է ստեղծել տարբեր մակերեսների վրա՝ դռների, վիմագրությունների, պատուհանների, առաստաղների և այլ տեղերի: Արվեստի այս աշխատանքը կարելի է ստեղծել աղյուսով, կավով, սալիկով, հայելիով ու այլ նյութերով: Բեհնամի բնակարանը ճարտարապետական և հարդարանքի տեսանկյունից կատարյալ լինելով  ուսումնասիրության համար լիարժեք նմուշ է և մեծ նշանակություն ունի:

Բեհնամի բնակարան

Ղաջարական գեղեցիկ ճարտարապետությամբ Բեհնամի բնակարանն ունի ավազան, գլխավոր հյուրասենյակ՝ կողմերում երկու ավելի փոքր սենյակներ: Այդ ժամանակաշրջանի գեղեցիկ նկարչությունները ճարտարապետական ու քաղաքաշինության դասարան են համարվում: Այս շինությունը 1997թ. 1850 համարով գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում:

*******

Թավրիզում ղաջարական շրջանի պատմական բնակարաններից է Հարիրիի բնակարանը, որը լիովին արտացոլում է ղաջարական շրջանի որմնանկարչության արվեստը:

Այս բնակարանն ունի ներքին ու արտաքին բակեր և երկու բլոկներ: Շինության արտաքին ճակատի վրա կան որմնանկարչություններ առասպելական ու պատմական թեմաներով, այդ թվում Յուսոֆի ու Զուլեյխայի պատմությունը: 2016թ. այս շինությունը վերածվել է մամուլի, տպագրության ու Թավրիզի դիվանագիտության թանգարանի և ներկայիս կատարելագործման փուլում է գտնվում: Հարիրիի բանակարանը 1998թ. 2242 համարով գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում:

Թավրիզի պատմական նշանակությամբ բնակարաններից է նաև Սալմասիի բնակարանը, որն այսօր որպես թանգարան է ծառայում: Այս բնակարանը գտնվում է Մաղսուդիե թաղամասի հին փողոցներից մեկում, քաղաքապետարանի շենքի մոտ: Այն կառուցվել է Ղաջարական ժամանակաշրջանի առաջին տարիներին՝ ունի ավելի քան 870 քմ մակերես և երկհարկանի է: Այս թանգարանում պահվում են կշռելու և չափելու տարբեր գործիքներ ու իրեր, որի պատճառով թանգարանը կոչվում է «Սանջեշ»:

 

 

 

 

Պիտակ