Ճանաչենք իսլամը (221)
Ողջույն թանկագին բարեկամներ: Շարունակելով մեռելների հարության և ահեղ դատաստանի թեման, այսօր կանդրադառնանք դրախտին:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ահեղ դատաստանի ժամանակ, այսինքն այն սարսափելի օրը, երբ սարսափից բոլորը շնչակտուր, իսկ նրանց հայացքները հիացած են լինելու, միայն դրախտայիններն են, որ զերծ են մնալու տառապանքից ու տանջանքից: Դրախտ մուտք գործելու առաջին պահից դրախտայիններն արժանանում են հատուկ հարգանքի: Ամեն կողմից նրանց մոտենում են բարության հրեշտակներն և ողջունելով նրանց բարի գալուստ են մաղթելու: Հրեշտակները փրկվածներին ասելու են. «Դուք ձեր պարտականությունները կատարելու ճանապարհին բազում տառապանքներ կրեցիք, աղետների ու չարիքների դիմաց համբերատար եղաք և հեռու մնացիք շեղումներից, նեխածությունից ու անկումից, այսօր ձեր անվտանգությունն ու առողջությունն անցյալում ձեր համբերատարության արդյունքն է»:
Աստված բարի ու ճշտապահ մարդկանց դրախտի խոստում է տվել: Ղուրանի շատ այաներում խոսվել է դրախտի մասին ու նկարագրվել են նրա գեղեցկությունները:
Այդուհանդերձ երբ այս գիրքը խոսում է դրախտի բարիքների մասին օգտվում է այնպիսի արտահայտություններից որոնք կարող են ընկալելի լինել մարդկանց կողմից: Օրինակ երբ Ղուրանը նկարագրում է դրախտային այգիներ, որոնց ծառերի տակից առուներ են հոսում և կամ ըմպելիքների ու ուտելիքների և այլ դրախտային երևույթների մասին, իրավիճակն հենց այդպես է: Քանի որ մարդիկ այս աշխարհում սահմանափակված են ժամանակով ու վայրով նրանց օգտագործած արտահայտություններն անկարող են բացատրել այս կյանքի շրջանակից դուրս գտնվող երևույթները:
Օրինակ պատկերացնենք, որ մոր արգանդում գտնվող երեխան ըմբռնում է մոր խոսքերը: Այս երեխայի մայրն անկարող է իր երեխայի համար նկարագրել գեղեցիկ լճակի կողքին արևածագի ու մայրամուտի գեղեցիկ տեսարանը, կանաչապատ դաշտերը, ծաղկառատ այգիները, երկնասլաց լեռներն ու անծայրածիր օվկիանոսները: Երեխան մոր արգանդում ինչպե՞ս կարող է դրանք ըմբռնել: Մեզ համար որ ապրում ենք այս կյանքի արգանդում դրախտային բարիքների նկարագրությունը շատ նման է այդ երեխայի պատմությանը: Դա այն պատճառով է, որ հավիտենականությունը շատ ավելի լայն ու տարբեր աշխարհ է:
Հետևաբար դրախտային բարիքների ըմբռնումը վեր է մեր մտային կարողություններից: Այդ պատճառով է, որ Ղուրանում դրախտային աննկարագրելի գեղեցկությունները պատկերվել են այնպես որ ընկալելի լինեն այս աշխարհի բնակիչների համար: Այդ պատճառով Աստված մի վկայության մեջ նշում է. «Իմ արժանավոր ծառաների համար դրախտում այնպիսի բաներ եմ պատրաստել, որը որևէ աչք չի տեսել ու որևէ ականջ չի ունկնդրել ու ոչ էլ մեկի մտքով կարող է անցնել»:
Դրախտի յուրահատկություններից մեկը դրա ընդարձակությունն ու մեծությունն է: Օրինակ «Հադիդ» սուրայի 21-րդ այայում կարդում ենք. «Առաջ անցեք իրարից հասնելու համար ձեր արարչի օրհնությանը, որի ծավալը երկնքի ու երկրի չափ է և պատրաստվել է նրանց համար, ովքեր հավատք են ընծայել Աստծուն ու նրա առաքյալին: Սա Աստծո շնորհն է և դրան արժանի կդարձնի նրան ում ցանկանա և Աստված առատաձեռն է»:
Այս այան մարդկանց մրցակցության կոչ է անում բարության ու այն ամենի ճանապարհին, որոնք մնայուն են և ասում է. «Աստծո օրհնանքին և այն դրախտին արժանանալու համար, որի ծավալը երկնքի ու երկրի չափ է, իրարից առաջ անցեք»:
Ղուրանը դրախտի ընդարձակությունը նկարագրելու համար նրան նմանեցնում է երկնքին ու երկրին: Այս համեմատությունը կատարվել է այն պատճառով, որ մարդ արարածը երկնքից ու երկրից ավելի ընդարձակ ուրիշ բան չի ճանաչում, որ հնարավոր լինի դրախտը նրա հետ համեմատել:
Այս այայում նախքան դրախտի ավետումը խոսվում է արարչի օրհնանքի մասին: Սա իրականության մեջ նուրբ ակնարկ է կատարում այն ճշմարտությանը, որ մինչև մարդու հոգին չմաքրվի մեղքերից դրախտ մուտք գործելու և արարչի կողքին հայտնվելու արժանիքը չի գտնելու: Հետևաբար արարչի օրհնանքը դրախտ մուտք գործելու բանալին է: Այն դրախտի, որի ծավալը երկնքի ու երկրի չափ է և պատրաստ է հյուրընկալելու բարեպաշտներին ու արժանավորներին:
Դրախտը լայն ու ընդարձակ է: Դրախտը բազմաթիվ բարիքներ և գեղեցիկ ու կույս տեսարաններ ունի, որոնց դիտելուց մարդը երբեք չի կշտանում և դրա տեսարանները շարունակ թարմ են և հրճվանք են պատճառում մարդկանց: Դրախտայինները վայելում են ցանկացած տեսակի բարիք ու հաճույք: Նրանք ինչ որ ցանկանան տրամադրվում է իրենց: Այս կապակցությամբ Աստված «Զախրաֆ» սուրայի 70-րդ և 71-րդ այաներում ասում է. «Նրանց կասվի «դուք և ձեր ամուսինները ուրախությամբ դրախտ մուտք գործեք» և նրանց շուրջ ոսկե ամաններն ու գավաթներ կպտտեցնեն, որտեղ կարելի է գտնել այն ամենն ինչ սիրտը փափագում է և աչքերը դրանցից հաճույք են ստանում և դուք այդտեղ հավերժ եք լինելու»:
Այսպիսով դրախտի շքեղ ու փառավոր հյուրասիրության մեջ դրախտայինների իրական հյուրընկալն Աստված է, որն իր հյուրերին հրավիրել է այդ շքեղ վայրը: Այնպես որ ասում է. «Դուք և ձեր ամուսիններ մուտք գործեք ուրախությամբ ու բերկրանքով»: Այան ապա ակնարկում է ոսկե ամանների ու գավաթների: Այդ ամաններն ու գավաթները լցված են դրախտային համեղ կերակուրներով ու մաքուր ըմպելիքներով և հատուկ ծառաների միջոցով հրամցվում են դրախտայիններին: Նրանք հյուրասիրվում են ամենագեղեցիկ ամաններում, ամենալավ սնունդով ու լիարժեք անդորրի պայմաններում:
Այան ապա ակնարկում է մեկ այլ բարիքի, որ կարծես թե իր մեջ ներառում է մյուս բոլոր բարիքները: Ասում է. «Դրախտում մարդուն տրամադրվում է այն ամենն ինչ սիրտը ցանկանում է և աչքը դրանից հաճույք է ստանում»:
Բնական կերպով ցանկացած մարդ այս աշխարհում ունի ցանկություններ, որոնցից որոշները հնարավոր է, որ իրականություն դառնան, իսկ որոշները լինեն անհասանելի: Քանի որ այս աշխարհի սահմանափակություններն արգելք են հանդիսանում նրան, որ մարդկանց բոլոր ցանկություններն իրականություն դառնան: Հետևաբար շատ պահերին մարդը որոշ բաներ է ձգտում, որոնք նրա համար հասանելի չեն: Իսկ ընդհակառակը դրախտում մարդկանց բոլոր ցանկություններն ու երազանքները հասանելի են: Ինչ-որ ցանկանա այդտեղ առանց նախապայմանի իրականություն է դառնում: Իրագործվում են նրա թե նյութական և բարոյական ցանկությունները:
Այս այայում ուշագրավ կետն այն է, որ սրտի ցանկություններին զուգահեռ նաև ակնարկ է կատարվում տեսողական հաճույքներին, ինչն ուշագրավ է: Քանի որ դրախտի գեղեցիկ ու երազային տեսարաններն ու դրանց պատճառած հաճույքը դրախտի բնակիչների վայելած մյուս հաճույքների մեջ յուրահատուկ տեղ են գրավում:
Այդուհանդերձ բարիքն այն ժամանակ է արժեքավոր, երբ մշտական ու հավերժական է լինում: Հետևաբար Ղուրանը դրա համար, որ դրախտայինները բարիքները վերջ գտնելու ու ոչնչանալու մասին մտահոգություն չունենան ասում է. «Դուք այդտեղ հավերժ մնալու եք»:
Դրախտի հետ կապված զարմանալի կետերից մեկն այն է, որ դրախտայինները որևէ ժամանակ իրավիճակի փոփոխության ցանկություն չեն ունենում:
Որպես բացատրություն պիտի ասել, որ այս աշխարհի բարիքները որչափ հետաքրքիր ու հրաշալի լինեն ի վերջո մարդ մի օր դրանցով հագենում է: Օրինակ բարձր ջրվեժների, ծառախիտ անտառների և ծովի գեղեցիկ ափերի նման բնական տեսարանները նրանց համար, որ դրանք չեն տեսել հետաքրքիր են, բայց դրանց հարևանության մեջ ապրողների համար կրկնված տեսարաններ են ու նույնիսկ կարող են ձանձրալի թվալ: Այս աշխարհում մարդու վիճակը նման է նրան, ով կորցրել է ճանապարհը և ցանկանում է դա վերագտնել: Նա հասնում է նրան, որ ենթադրում է իր ցանկացածն է ու մի ժամանակ հիանում է դրանով, բայց հետո անդրադառնում է, որ դա իր երազանքը չի եղել: Հետևաբար հիասթափվում է ու այլ բան է փնտռում:
Բայց մարդը հավիտենականության մեջ գտնում է իր իրական կորսվածին, այսինքն հասնում է լիարժեք անվտանգությամբ ու անդորրով հագեցած հավերժական կյանքին ինչն էլ եղել է մարդկության վաղեմի երազանքը:
Հետևաբար դրախտային բարիքների ցայտուն յուրահատկություններից մեկն այն է, որ նրանց կողքին մարդ ձանձրույթ չի զգում: Այս բարիքները համապատասխանում են մարդու ներքին ցանկություններին ու երազանքներին և բավարարում են տարբեր ճաշակի տեր մարդկանց: Դրախտի տեսարաններն էլ այնքան գեղեցիկ ու հաճելի են, որ որևէ մեկը դրանց դիտելուց չի հագենում:
Թեև մարդու բազմազանության ձգտող ու դժվար հագեցող բնույթը մշտական փոփոխության մեջ է, դրախտի բնակիչները որևէ ժամանակ իրենց իրավիճակում փոփոխության չեն ձգտում: Նրանց դրախտում տրվել է այն ամենն ինչ նրանք ցանկանում են և անհասանելի երազանքները նրանց ցավ ու տառապանք չեն պատճառում:
Դրախտի հաճույքները մարդու համար ձանձրալի չեն, այլ նա շարունակ նյութական ու հոգևոր նոր հաճույքներն է վայելում: Հետևաբար դրախտայինների վայելած հաճույքը մշտական է և նրանք հավերժական կերպով մնալու են այդտեղ, իրենց իրավիճակում փոփոխություն չեն ցանկանալու ու չեն երազելու այլ վայր փոխադրվել:
Ղուրանի ընդգծմամբ. «Այդտեղ հավերժական են և փոփոխության կամ տեղափոխության ցանկություն չեն ունենալու»:
Իսլամի մեծ մարգարեն ասում է. «Երբ դրախտայինները հաստատվում են դրախտում մունետիկը կանչում է. «Աստծո կամքը ձեր պարագային այն է, որ ընդմիշտ ողջ մնաք ու չմահանաք: Շարունակ առողջ լինեք ու երբևէ չհիվանդանաք: Միշտ երիտասարդ մնաք ու երբևէ չծերանաք»: