Մարտ 31, 2019 19:31 Asia/Yerevan

Իրանական արվեստը արտացոլվում է երկրի տարբեր շրջանների ձեռքի աշխատանքներում: Ողջ Իրանում կան շնորհալի արվեստագետներ, որոնք ամենայն սիրով գեղեցիկն են ստեղծագործում: Այս հաղորդման ընթացքում միասին կշրջենք Թավրիզի ձեռարվեստի բազմազան ու գունեղ աշխարհում: Ընկերակցեք մեզ:

Մանրանկարչությունը իրանցիների պատկերային արտահայտման հատուկ ձևն է, որը տարբերվում է մյուս մշակույթներից: Թավրիզի մանրանկարչությունը ևս առանձնահատուկ է, որի շնորհիվ այդ քաղաքն իսլամ աշխարհի մանրանկարչության քաղաք է ճանաչվել: Թավրիզում մանրանկարչությունն սկսվել է իլխանյանների ժամանակաշրջանից և սեֆյանների Շահ Թահմասբի «Շահնամե»(Shahnameh of Shah Tahmasp) գիրքը Թավրիզի դպրոցին պատկանող երևելի գործերից է:

 

Թավրիզում սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող մանրանկարչության նմուշներ

Գեղագրությունը, վարդի ու բլբուլի, ծաղիկների ու հավքերի և բնության պատկերները Թավրիզի դպրոցի առանձնահատկություններից են համարվում: Վառ գույները, կենսուրախությունը և բնության ու անձանց հագնվածքը Թավրիզի մանրանկարչության դպրոցի բնորոշ գծերն են համարվում: Բնության մեջ ծառերի խճճված կոճղերի, սուր ժայռերի, հատված դաշտերի և փոթորկոտ ամպերի պատկերումը , բույսերի ու կենդանիների պատկերման գործում ճշգրտությունը և պատկերների շարժունակությունը Թավրիզի մանրանկարչության դպրոցի առանձնահատկություններից են համարվում: 

Իլխանների ժամանակաշրջանում, Թավրիզում մանրանկարչությունն ավելի շատ ճանաչված է եղել մոնղոլական ոճով, իսկ երբեմն Ռաշիդիյեի ոճով: Հետագային մեծ գեղանկարիչներ, այդ թվում վարպետ՝ Քեմալեդդին Բեհզադը և ժամանակակից վարպետներ՝ Ֆարշչյանն ու Աղամիրին շարունակում են այդ դպրոցը:

Թավրիզի մանրանկարչության մի նմուշ

Ավանդական վիմագրությունը հնուց ի վեր Իրանում հատուկ դիրք է զբաղեցրել: Միգուցե այսօր, այս արվեստն այնքան էլ ցանկալի չլինի, սակայն թավրիզեցի արվեստագետները դեռևս զբաղվում են այդ արվեստով և գեղեցիկ նմուշներ են ստեղծում:Վիմագրությունը քարի վրա փորագրություն է:

Թավրիզում շատ տարածված են քարերով պատրաստված տեսարանները: Թավրիզեցի արվեստագետներն այնքան հմտորեն փոքր բնական քարերով գեղեցիկ ու մնայուն պատկերներ են ստեղծում, որոնք զբոսաշրջիկների ուշադրության են արժանանում:

Պատմական աղբյուրների համաձայն, արծաթագործությունը Թավրիզում շատ հին անցյալ ունի: Սելջուկների ու մոնղոլների օրոք այդ արվեստը կատարելապես զարգացած է եղել: Թավրիզեցի արվեստագետները արծաթե գեղեցիկ իրեր ու սպասքներ պատրաստելով, արծաթագործության յուրահատուկ ոճ ստեղծեցն:

Սեֆյանների օրոք այդ արվեստն աճեց և շարունակվեց մինչև ղաջարների ժամանակաշրջանը: Արծաթյա իրերը շատ բարձր գին ունեին,  իսկ հետագային դրանց այլ համաձուլվածներ ավելացվելով, սովորական ժողովրդին ևս հասանելի դարձան այդ իրերը:

Թավրիզում արծաթագործություն էին կատարում ունաբից, ավոկադոյից ու  աբնուսի ծառերի մրգերի կորիզներից պատրաստված տերողորմյաների վրա: Նաև արծաթվ նախշեր էին անում տարբեր իրերի վրա:

Արծաթագործության արվեստը Թավրիզում

Թավրիզի շուկայում գեղեցիկ իրերից են ավանդական զարդերը, որոնք հատուկ նշանակություն ունեն ժողովրդի համար: Նկատի առնելով ավանդական շուկաներում տիրող եռ ու զեռը, Արևելյան Ատրպատականի այլ քաղաքները ևս զբաղվում են զարդերի արտադրությամբ: Ժողովրդին մատչելի լինելու համար, ավանդական զարդերը ոսկուց բացի, պատրաստվում են նաև արծաթով ու խառնուրդ ունեցող ոսկով:

Փորագրությունը իրանական ձեռարվեստի ոլորտներից է, որի անցյալը վերադառնում է սելջուկների ժամանակաշրջանին: Թավրիզում հմուտ վարպետները ամենայն նրբությամբ ու ճշգրտությամբ փայտի կամ այլ նյութերի վրա ընդգծված պատկերներ են փորագրում: Զբոսաշրջիկները հիանում են այդ գեղեցիկ ու բազմազան աշխատանքներով:

Այս արդյունաբերությունը տարածված է Հերաթ, Յազդ, Արան և Բիդգոլ, Սամարղանդ և Քաշան քաղաքներում, սակայն Թավրիզում տարբեր ու բազմազան են նախշերը: Թավրիզում է գտնվում կապույտ խճանկարով պատված միակ մզկիթը, որն հայտնի է Կապույտ մզկիթ անունով:

Թավրիզի կաշին կաշվի արդյունաբերության ամենահայտնի ապրանքանիշերից է, որն անցյալից շատ պահանջված է եղել: Իրանում Թավրիզ, Սպահան,  Մաշհադ և Թեհրան քաղաքները կոշկի արտադրության առաջատարներից են, սակայն Թավրիզը համաշխարհային մեծ հեղինակություն է վայելում որակյալ կաշվե կոշիկների արտադրության ոլորտում:

Ղաջարների անկումից հետո, Թավրիզում մեծ թափ է ստանում կաշվի արտադրությունը: Թավրիզում կաշվի արտադրության առաջին օբյեկտներն էին Իրանը, Խոսրավին և Օմիդը, որոնց անցյալը վերադառնում է մոտավորապես 90 տարի առաջ: Իրանում կաշվի արտադրության առաջին օբյեկտը հիմնվել է Թավրիզում՝ Սեդղյանի ազգանունով անձնավորության կողմից և ճանաչվել է Խոսրավի կաշվի արտադրություն անունով: Հետագային այս արդյունաբերությունն ընդլայնվում ու զարգանում է Թավրիզում:

80-ական թվականների սկզբում Թավրիզն ընդլայնվելով և օդի ապականությունը կանխելու նպատակով, կաշվի արտադրամասերը փոխադրվեցին Թավրիզից դուրս, 200 հեկտար տարածքում:Մասնավոր արդյունաբերական ավաններ ստեղծելու համար, կառավարության որոշման համաձայն, Իրանում արդյունաբերական առաջին ավանը կաշի արտադրողների անվան տակ ստեղծվեց Թավրիզում:

Վիճակագրության համաձայն, ներկայիս «Չարմշահր» ավանը Իրանում կաշվի արտադրության բևեռն է հանդիսանում և  տարեկան թողունակությունը կազմում է 50 միլիոն քառակուսի ոտնաչափ: Իրանում կաշվեգործների 46 տոկոսը տեղակայված են այդ ավանում և արտադրած կաշվի բարձր որակն ու կոշկի արտադրության հումքի ապահովման գործում զգալի դերակատարությունը, այդ ավանի կարողություններից են համարվում:

Ներկայիս այդ ավանի արտադրամասերի 95 տոկոսն զբաղվում են ծանր կաշվի արտադրությամբ: Այս արդյունաբերության արտադրանքները ներքին շուկայի կարիքներն ապահովելուց բացի, արտահանվում են Չինաստան, Թուրքիա, Հոնկոնգ, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան, Պակիստան, Ադրբեջան և Հայաստան:

Ծանր կաշին ձեռք է բերվում կովի, գոմեշի, հորթի, ուղտի և նմանատիպ կենդանիների մաշկից:Դիմացկունության ու ամրության պատճառով, կաշվի այս տեսակը օգտագործվում է կոշկի տակի ու երեսի, բարձր որակի ձեռքի պայուսակների ու գրպանի դրամապանակների, ինչպես նաև արդյունաբերական մեխանիզացիաների գոտիների պատրաստման համար:

Թեթև կաշի է կոչվում կաշվի այն տեսակը, որը ձեռք է բերվում ոչխարի, այծի և ուլիկի պես կենդանիների մաշկից: Կաշվի այս տեսակը բավականին նուրբ ու բարակ է, այդ իսկ պատճառով այն կիրառվում է ձեռնոցների ու հագուստի, իսկ դրա ցածրորակ տեսակը՝ կոշիկների աստառի արտադրման ոլորտում:

Թավրիզում կոշկի արդյունաբերությունը աշխատանք ստեղծող ու արտարժույթը երկիր բերող արդյունաբերություն է և ազդեցիկ  Արևելյան Ատրպատական նահանգի առևտրի ու տնտեսության ոլորտում: Ներկայիս Թավրիզում կոշկի ու պայուսակի արդյունաբերության ոլորտում աշխատում են 50 խոշոր և շուրջ 2000 փոքր արտադրական միավորներ: Թավրիզում ուղղակիորեն կոշկի արդյունաբերության ոլորտում աշխատում է 40 հազար մարդ, իսկ անուղղակի կերպով110 հազար մարդ, որոնք սպանդանոցներում ու հարակից մանր արդյունաբերություններում եկամուտ են վաստակում:

Թավրիզում տարեկան արտադրվում է 70-90 միլիոն զույգ կոշիկ, որն ընդգրկում է Իրանի կաշվի արտադրության 45-60 տոկոսը և արդյունաբերության բաժնի 15 տոկոսը:Իրանում ձեռքով կարված կոշիկներում օգտագործվող կաշվի գրեթե 90 տոկոսն արտադրվում է Թավրիզում:

Թավրիզում Կոշկեղենի և աքսեսուարների ավելի քան հինգ հազար խանութներ են աշխատում, որոնք փորձում են անցյալի բարձր որակով և կարի նորագույն մեթոդներով իրենց արտադրանքն առաջարկել շուկային:2016թ. Թավրիզի կաշվի միության կողմից ձևավորվեց իրանական արտադրանքի գնման շարժումը և այդպիսով ավելի քան 30 տոկոսով նվազեց արտասահմանյան արտադրության կոշիկների ներկրումը Թավրիզ և քաղաքի կոշկի խանութների 80 տոկոսը վաճառեցին միայն Թավրիզում արտադրված իրանական կոշիկներ:

Նշենք, որ անցած տարի, Իրանի ոչ-նյութական մշակութային ժառանգության ազգային ցուցակում գրանցվել է  Թավրիզում ձեռքով կաշվե կոշիկներ կարելու հմտությունը: Թավրիզն առաջին քաղաքն է աշխարհում, որտեղ ձեռքով կաշվե կոշիկներ են կարել: Քայլեր են ձեռնարկվում նաև այդ փաստի միջազգային գրանցման համար:

Պիտակ