Մարտ 26, 2019 01:34 Asia/Yerevan
  • Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (21)

Պատմության մեջ կան մարդիկ, որոնց անունը մնայուն է: Մնայուն է այն խիզախ ու վեհ մարդկանց անունները, որոնք դժվարին պահերին խիզախորեն պաշտպանել են իրենց ժողովրդին ու հայրենիքը: Թավրիզում շատ են եղել նման մարդիկ: Այսօրվա զրույցում կծանոթանանք նրանցից մի քանիսի հետ:

Իրանում Սահմանադրական պատմությանն ու բռնապետության դեմ պայքարին ծանոթանալու համար հարկավոր է ծանոթանալ երկու երևելի անձանց կենսագրությանը, որոնց շնորհիվ Թավրիզը դարձել է ազգային դիմադրություն խորհրդանշող քաղաք: Իրանում Սահմանադրական պատմությունն ուսումնասիրողների համար ծանոթ են Սաթթար Խանի ու Բաղեր խանի անունները:

Սահմանադրական շարժումը վայրիվերումներով ու փոփոխություններով լեցուն է եղել Իրանի հասարակության և քաղաքական ու հասարակական այդ մեծ շարժման զորավարների համար:

Սաթթար խանը (պատկերի աջ կողմում) և Բաղեր Խանը (պատկերի ձախ կողմում)

Սաթթար Խանը բուն անունով Սաթթարխան  Ղարաչեդաղին Իրանի Սահմանադրական շարժման զորավարներից է եղել: «Ազգային զորավար» կոչմանն արժանացած Սաթթար Խանը ծնվել է 1886 թ. Թավրիզի մոտակայքում գտնվող Արասբարանի շրջանում:

Երիտասարդության տարիներից, նա իշխանության դիմաց պաշտպանել է իրավազրկվածներին: Նա հարուստներից ստանում էր ու աղքատներին էր տալիս և հայտնի էր ազնվության մեջ, այդ պատճառով էլ շատերն իրենց գույքի պահպանումը նրան էին վստահում: Նա երբեք ուսումնարան չի հաճախել ու գրաճանաչ չի դարձել, բայց իր խելամտության, ռազմական կարողություններում հմտության, կրոնական համոզումների ու հայրենասիրության բերումով ազգային հերոս է կոչվել:

Թեհրանում Մոհամմեդ Ալի Շահի դեմ Սահմանադրական հեղափոխությունն սկսվելով և ողջ Իրանում տարածվելով, ղաջարների թագավորը սկսեց հալածել սահմանադրականներին: Ատրպատականցի ու կովկասցի մոջահիդներն ու ազատատենչները Սաթթար Խանի ու Բաղեր Խանի գլխավորությամբ, ի հովանավորություն Սահմանադրական շարժման, ընդվզեցին և խիստ դիմադրություն ցուցաբերեցին Մոհամմեդ Ալի Շահի ու տեղացի խաների 40 հազար հոգանոց զորքի դիմաց և կանխեցին նրանց տիրակալությունը քաղաքի վրա:

Թավրիզի շրջափակումից ամիսներ անց, Ռուսաստանի զորքը Բրիտանիայի կառավարության ու Մոհամմեդ Ալի Շահ Ղաջարի համաձայնությամբ, անցնում են սահմանը  և շարժվում են դեպի Թավրիզ: Արդյունքում պետական զորքն ու սահմանադրական շարժմանը դեմ ցեղապետերի զորայինները հեռանում են Թավրիզի շրջակայքից:

Սաթթար Խանն ու Թավրիզի մյուս պարտիզանները, որոնց համար նողկալի էր ռուսների ոտնձգությունը, ռուսների ոտնձգության պատրվակը վերացնելու համար հեռագիր են հղում Մոհամմեդ Ալի Շահին, ասելով.«Դուք մեր հոր դիրքում եք ու ժողովուրդը զավակների: Եթե ինչ որ սրտնեղություն է առաջանում հոր և որդիների միջև, չպետք է միջամտեն հարևանները: Մենք հրաժարվում ենք մեր ուզածից և քաղաքը հանձնում ենք Ձերդ մեծության: Դուք հրամայեք բացեն պարենի ճանապարհը և ոչ մի ճանապարհ բաց չմնա ռուս զորքերի Իրան գալու համար»:

Սաթթարխան

Հեռագիրն ստանալուց հետո, Մոհամմեդ Ալի Շահը պետական ուժերին հրամայում է վերացնել քաղաքի պաշարումը, սակայն ռուսները շարունակեցին առաջընթացը և Թավրիզ մուտք գործեցին: Աղբյուրներում ասված է, որ երբ Սաթթարխանը ռուս հյուպատոսին, որ ցանկանում էր Ռուսաստանի դրոշը ծածաներ իր բնակարանի վրա և հայտարարեր, որ ինքը ռուսների հովանավորության տակ է, ասում է.«Պրն. հյուպատոս, ես ցանկանում եմ յոթ թագավորություն Իրանի դրոշի տակ լինեն, իսկ դուք ասում եք ես ռուսների դրոշի տակ լինեմ: Երբեք դա չեմ անելու»:

Սահմանադրական կառավարության կողմից մերժված Սաթթարխանը, այդ դեպքից չորս տարի անց, 1914թ. նոյեմբերին վախճանվել է Թեհրանում  և դին ամփոփված է Հազրաթ Աբդոլազիմի դամբարանում:

***********

Իրանի ազգային հերոս Բաղեր խանը սահմանադրական շարժման պայքարողներից էր: Բաղեր Խանը ծնվել է 1861թ. Թավրիզում: Նա շինարար էր, սակայն Սահմանադրական շարժման ժամանակ միացավ պայքարողներին և Թավրիզի թաղամասերից մեկում նրանց ղեկավարը դարձավ: Նույն այդ ժամանակ Սաթթար խանը Թավրիզի Ամիրխիզ թաղամասում կռվում էր պետական ուժերի դեմ: Սաթթար խանի հետ նրա համագործակցության արդյունքում, Սահանադրականները առաջացան և վերացավ Թավրիզի պաշարումը: Մոջահեդների հաղթանակից հետո, Իրանի ազգային խորհուրդը բարձր է գնահատում Բաղեր Խանին և նրան շնորհում է ազգային զորավարի կոչումը:

Ինչպես ասված է Սահմանադրական պատմության մեջ, Սաթթար Խանի ու Բաղեր Խանի մղած պայքարի արդյունքում, հաստատվեց Սահմանադրական շրջանը, սակայն շատ չանցած Թավրիզը ռուսների ձեռքն է ընկնում: Սաթթար Խանն ու Բաղեր Խանը չեն մնում Թավրիզում և շարժվում են դեպի Թեհրան, որտեղ Սահմանադրական կառավարությունը շատ  ջերմ է դիմավորում այդ երկու խիզախ պայքարողներին:

Մոհամմեդ Ալի Շահի թագավորությունն սկսվելով, որը կատարում էր օտար դեսպանությունների հրամանը, առաջին քայլում խորհրդարանը ռմբակոծվեց և սահմանադրականներն անելանելի վիճակում հայտնվեցին: Այդ ժամանակ Սաթթար խանն ու Բաղեր Խանը, որ վառ էին պահում Իրանի ժողովրդի ազատատենչ պայքարի ոգին, տարբեր ձևերով բռնության ենթարկվեցին:

Բաղեր Խան

1916 թ. Բաղեր Խանն ու իր 18 զինակիցները սպանվում են մի հանրահայտ խուլիգանի կողմից, իրենց ձիերն ու իրերը թալանելու համար: Բաղեր Խանի շիրիմը գտնվում է Թավրիզում:

***********

Մոհամմեդ Թաղի Խան Փեսյանը ևս Թավրիզի խիզախ այրերից է եղել: Այսօր նրանից մնացած նամակներով կարող ենք հստակ պատկերացում ունենալ նրա մասին: Նա առաջին իրանցին էր, որ ինքնաթիռ վարեց: Սակայն ճակատգիրն այնպես եղավ, որ կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մեղադրանքով, ապստամբ կոչվեց ու սպանվեց:

Մոհամմեդ Թաղի Խան Փեսյանը ծնվել է 1892թ. Թավրիզում, Տարրական կրթությունը ծննդավայրում ավարտելուց հետո, Թեհրանում ռազմական ուսումնարան է հաճախում: 20 տարեկանում լեյտենատի, իսկ 23 տարեկանում մայորի աստիճանի է արժանանում: Առաջին աշխարհամարտի տարիներին, օտար ուժերի Իրան ոտնձգելով, նրա խիզախության համբավը տարածվեց ամենուր: Պատերազմից հետո, մեկնում է Գերմանիա և դասընթացներ է անցկացնում ավիացիոն բաժնում: Այնուհետև Թեհրան է վերադառնում: Որոշ ժամանակ անց Ժանդարմերիայի ղեկավարի պաշտոնում մեկնում է Խորասան նահանգ:

Խորասանի զինված ուժերի ամրապնդմանը, պետական գերատեսչությունների ու գործակալությունների վերակառուցմանը և հարկերի հավաքագրման հարցում ճշգրտություն դրսևորելուն զուգընթաց, նա յոթ խորհուրդներից բաղկացած մի նամակ է հղում Ահմեդ Շահին, որն սկսվում էր հետևյալ նախադասությունով՝ «Եթե ուզում եք Իրանը, Իրան դառնա...»: Գնդապետ Փեսյանը լավատես չէր ժամանակի իշխանավորների նկատմամբ և գտնում էր, որ նրանք վնաս են պատճառում Իրանինպ։ Նա մերժում է իր աջակիցների պնդումը Խորասանում հանրապետական կարգ հաստատելու և Թեհրանի դեմ գրոհելու կապակցությամբ: Մոհամմեդ Թաղի Խան Փեսյանը անգլիական բանկին զրկեց Խորասանում թղթադրամներ տպելու իրավունքից, բայց չցանկացավ իր պատկերով ու անունով թղթադրամ տպել և հավատարիմ մնաց կենտրոնական կառավարությանը:

Գնդապետ Մոհամմեդ Թաղի Խան Փեսյան

Գնդապետ Փեսյանի իշխանությունը ընդամենը վեց ամիս գոյատևեց և ի վերջո ներքին ու արտասահմանցի դավադիրների թակարդն ընկնելով, սպանվեց 30 տարեկանում: Մի ապստամբություն ճնշելու նպատակով Մաշհադից Ղուչան ուղևորվելիս, ապստամբների հետ մղած կռվում ծանր պարտություն է կրում և գլխատվում է:

1921թ. Գնդապետ Մոհամմեդ Թաղի Խան Փեսյանի դին զինվորական պատվով ամփոփում են Մաշհադում Նադիրշահի գերեզմանոցում:

Գնդապետ Փեսյանը վեհանձն մարդ էր: Նա մեծ սեր էր տածում պարսկերեն լեզվի ու գրականության և իրանական երաժշտության նկատմամբ: Նա գրել է բանաստեղծություններ, հոդվածներ և ունի մի քանի թարգմանություններ:

**************

Թավրիզի անվանի օդաչուներից է գեներալ-մայոր Ջավադ Ֆաքուրին: Նա ծնվել է 1938թ. Թավրիզի Չարանդափ թաղամասում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, ընդունվել է Թեհրանի համալսարանի բժշկության բաժնում, սակայն օդաչու լինելու երազանք ունենալով, մուտք է գործում ռազմաօդային ուժերի օդաչուների քոլեջ:

Գեներալ Ֆաքուրիի հանդիպումը լուսահոգի Իմամ Խոմեյնիի հետ և պարտադրյալ պատերազմի մասին զեկուցում է առաջնորդին:

Նա Իրանում ու ԱՄՆ-ում սովորում է տարբեր ռազմական ինքնաթիռներով թռիչքը և իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ծառայության է անցնում բանակի ռազմաօդային ուժերում:

Իրանի դեմ պարտադրյալ պատերազմն սկսվելով, նա մասնակից է լինում ավիացիոն գործողություններին և նախագծում է Քյաման 99, Էչ 3 և Օսիրաք գործողությունները:

Գեներալ Մայոր Ֆաքուրին 1980 թվականին ընտրվում է պաշտպանության նախարար և մեծ քայլեր է ձեռնարկում բասական ռեժիմի ոտնձգություններին դիմակայելու հարցում: Նա հեղինակել է մի քանի գրքեր, այդ թվում «Տարածաշրջանի ավիացիոն ուժերի տեղեկությունները» գրքույկը:

1981թ. Աշնանը ռազմաճակատից Թեհրան վերադառնալիս, բանակի C-130 ինքնաթիռի կործանման հետևանքով, նահատակվում են գեներալ-մայոր Ֆաքուրին և բանակի ու պահակազորի մի խումբ հրամանատարներ: Նրա դին ամփոփված է Թեհրանի Բեհեշթե Զահրա գերեզմանատան Նահատակների բաժնում։