Ինչո՞ւ է կարևոր Իրանի անդամակցությունը BRICS-ի Նոր Զարգացման բանկին
Pars Today- Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարը հայտարարել է իր երկրի աջակցությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությանը BRICS-ի Նոր զարգացման բանկին։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպմանը, Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Իվան Չեբկովը հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ –ի Նոր Զարգացման բանկին Իրանի անդամակցությանը։
Իրանի դեսպան Քազեմ Ջալալին անդրադարձել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը և ընդգծել, որ վերջին երկու տարիների ընթացքում երկու երկրների միջև բանկային և ֆինանսական համագործակցությունն էապես զարգացել է։
Ջալալին նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև բանկային և ֆինանսական ոլորտներում երկկողմ համագործակցությունը կարող է խմբի համար ծառայել որպես հաջողակ մոդել։
Նոր Զարգացման Բանկը ստեղծվել է ԲՐԻԿՍ անդամ երկրների կողմից՝ 2014 թվականին Բրազիլիայում կայացած ԲՐԻԿՍ 6-րդ գագաթնաժողովում ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա՝ անդամ երկրներում և զարգացող երկրներում տարբեր նախագծերին աջակցելու համար։
Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչ Մոհամմադ Ռեզա Ֆարզինը 2025 թվականի մայիսին հայտարարեց. «Իրանի հարաբերությունները ԲՐԻԿՍ տարածաշրջանի հետ շարունակվում են ավելի քան երեք տարի, և մենք ներկայումս դիմում ենք Նոր Զարգացման Բանկին (NDB) անդամակցության համար, որը շուտով կսկսի գործել»։
Նա հավելել է. «Այս կապակցությամբ բանակցություններ են սկսվել BRICS-ի անդամների, այդ թվում՝ Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի և Չինաստանի հետ»։
BRICS-ի Նոր զարգացման բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆը Պեկինում Ֆարզինի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ BRICS-ի որոշումների կայացման նիստերում դրական կարծիք կհայտնի բանկին Իրանի Իսլամական Հանրապետության միանալու վերաբերյալ։
Իրանի անդամակցությունը BRICS-ի Նոր զարգացման բանկին (NDB) կարևոր է տարբեր քաղաքական, տնտեսական և միջազգային ասպեկտներում։
BRICS-ի Նոր զարգացման բանկը գործում է որպես արևմտյան բանկային համակարգից անկախ ֆինանսական հաստատություն և կարող է լինել այլընտրանք արևմտյան ֆինանսական համակարգ՝ «SWIFT»-ին, որին աջակցում են Միացյալ Նահանգները և որոշ եվրոպական երկրներ։ BRICS բանկը հնարավորություն է տալիս ֆինանսական գործարքներ իրականացնել ազգային արժույթներով, ինչպես նաև՝ ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու համար։
BRICS-ի Նոր զարգացման բանկը, որի նախնական կապիտալը կազմում է 100 միլիարդ դոլար, ֆինանսավորում է ենթակառուցվածքային և զարգացման նախագծեր անդամ երկրներում։ Իրանը կարող է օգտագործել այդ ռեսուրսները տրանսպորտի, էներգետիկայի և այլ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար։
Այս բանկին անդամակցությունը հնարավորություն կտա ավելացնել առևտուրը BRICS երկրների հետ, որոնք կլինեն մեծ և ընդարձակ շուկա Իրանի բազմազան արտադրանքի համար։ Իրանը կարող է օգտագործել իր տարանցիկ միջանցքները (օրինակ՝ Հյուսիս-Հարավ միջանցքը)՝ BRICS անդամների հետ լոգիստիկայի և առևտրային համագործակցությունն ամրապնդելու համար։
BRICS-ի հիմնական նպատակներից մեկը համաշխարհային առևտրի ապադոլարիզացումն ու ազգային արժույթների օգտագործման խթանումն է։
Միանալով այս բանկին, Իրանը կարող է իր գործարքներում օգտագործել չինական յուանը, հնդկական ռուփին և ռուսական ռուբլին և նվազեցնել դոլարից կախվածությունը։
BRICS-ի Նոր զարգացման բանկին անդամակցությունը կամրապնդի Իրանի դիրքերը որպես տնտեսական տերություն՝ էներգետիկ ոլորտում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներում բազմազան կարողություններով, և նաև կապահովի միջազգային ֆինանսական կարգի վրա ավելի մեծ ազդեցության հնարավորություն։