Ֆրանչեսկա Ալբանեզե. Գազայի ցեղասպանությունը հնարավոր չէր լինի առանց համաշխարհային մեղսակցության
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում իրականացված ցեղասպանությունը հնարավոր չէր լինի առանց համաշխարհային մեղսակցության։
Pars Today-ի փոխանցմամբ՝ «Գազայի ցեղասպանություն. զանգվածային հանցագործություն» անունը կրող զեկույցւոմ, Ֆրանչեսկա Ալբանեզեն բացահայտել է Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանը համաշխարհային մեղսակցության չափերը։
Ցեղասպանության սահմանումը որպես «զանգվածային հանցագործություն»
Ալբանեզեն Գազայում տեղի ունեցած ցեղասպանությունը նկարագրում է ոչ միայն որպես ռազմական գործողություն, այլև որպես «զանգվածային հանցագործություն», որը կատարվել է աշխարհի ավելի քան 60 երկրների ուղղակի և անուղղակի մասնակցությամբ, ներառյալ դիվանագիտական աջակցությունը, ռազմական և տնտեսական օգնությունը։
Արևմտյան երկրների դերը
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ընդգծել է, որ առանց արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Կանադայի և Ավստրալիայի աջակցության, ռեժիմը չէր կարողանա շարունակել իր լայնածավալ հարձակումները Գազայի վրա։ Նա հավելել է, որ այդ երկրները խոչընդոտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արդյունավետ գործողություններին՝ օգտագործելով իրենց վետոյի իրավունքը, հետաձգելով բանաձևերի ընդունումը և ներկայացնելով թույլ նախագծեր։
Արաբական և իսլամական երկրների լռությունը
Ալբանեզեն նշել է, որ չնայած Պաղեստինյան գործին աջակցության մասին հայտարարություններին, արաբական և իսլամական երկրները «վճռական գործողություններ» չեն ձեռնարկել։ Նա անդրադարձել է նաև ռեժիմի հետ Եգիպտոսի համագործակցությանն, այդ թվում՝ Ռաֆահի անցակետի փակմանը և էներգետիկ ոլորտում համագործակցությանը։
Պարտություն միջազգային դատարաններում
Ֆրանչեսկա Ալբանեզեի զեկույցը ցույց է տալիս, որ արևմտյան շատ երկրներ հրաժարվել են աջակցել Միջազգային դատարանում Հարավային Աֆրիկայի և Նիկարագուայի հայցերին, իսկ Բենյամին Նեթանյահուի և այլ իսրայելցի պաշտոնյաների նկատմամբ Միջազգային քրեական դատարանի կողմից կայացված դատավճիռները արդյունավետ չեն եղել։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել դատարանի նկատմամբ, իսկ Մեծ Բրիտանիան սպառնացել է կրճատել դրա ֆինանսավորումը։
Լայնածավալ ռազմական աջակցություն
Չնայած Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանող ՄԱԿ-ի բանաձևերին, Ալբանեզեի զեկույցը ցույց է տալիս, որ տարբեր երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, շարունակել են զենք և զինամթերք վաճառել ռեժիմին, իսկ 19 երկիր մասնակցել է Գազայի վրա հարձակումներին, մատակարարելով F-35 կործանիչների պահեստամասեր։