Պաղեստինը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել. դեսպան
Պաղեստինը ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։
«Մենք հայտ ենք ներկայացրել, բայց, ինչպես գիտեք, Պաղեստինը որոշակի պայմաններ ունի։ Կարծում եմ` Պաղեստինը կմասնակցի միավորմանը որպես հյուր այնքան ժամանակ, մինչև պայմանները թույլ տան դառնալ լիիրավ անդամ։ Մենք մինչ հիմա պատասխան չենք ստացել»,-ասել է դեսպանը։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006թ.-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին դրան միացել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը: 2024 թվականից միավորումը ներառում է նաև Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Եթովպիան, Իրանը, իսկ 2025 թվականի հունվարից` Ինդոնեզիան։ Դաշինքի հետ գործընկերների կարգավիճակով համագործակցում են Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը: