ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i234872-ՌԴ_ում_Հայաստանի_և_Իրանի_դեսպանները_քննարկել_են_տարածաշրջանում_տիրող_իրավիճակը
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2025 14:45 Asia/Tehran
  • ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Ռուսաստանում Հայաստանի և Իրանի դեսպանները` Գուրգեն Արսենյանը և Քազեմ Ջալալին, քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը  հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։

«Կողմերը ջերմ մթնոլորտում քննարկել են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Այսօր Երևանում հանդիպում է կայացել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի միջև։ Նրանք քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած ասուլիսի  ժամանակ չբացառեց, որ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը կարող է փոխանցվել մասնավոր ընկերության: Վարչապետը նշեց, որ  ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ-ն։