Մայիս 09, 2019 07:50 Asia/Yerevan

Շարունակում ենք Ելք դեպի լույս հաղորդաշարը և այս հաղոդման ժամանակ մատչելի կերպով ներկայացնելու ենք Ղուրանի մեկնաբանությունը:

 

 

Հովսեփ սուրայի 31-րդ այա

فَلَمَّا سَمِعَتْ بِمَكْرِهِنَّ أَرْسَلَتْ إِلَيْهِنَّ وَأَعْتَدَتْ لَهُنَّ مُتَّكَأً وَآتَتْ كُلَّ وَاحِدَةٍ مِنْهُنَّ سِكِّينًا وَقَالَتِ اخْرُجْ عَلَيْهِنَّ فَلَمَّا رَأَيْنَهُ أَكْبَرْنَهُ وَقَطَّعْنَ أَيْدِيَهُنَّ وَقُلْنَ حَاشَ لِلَّهِ مَا هَذَا بَشَرًا إِنْ هَذَا إِلَّا مَلَكٌ كَرِيمٌ

"Երբ (Ազիզի կինն) իմացավ նրանց նենգության մասին,  մեծ հյուրասիրություն կազմակերպեց եւ արձեր տեղադրեց նրանց համար եւ յուրաքանչյուրին տվեց մի սուր դանակ(միրգը կտրատելու համար):Ապա Հովսեփին հրամայեց մոտենալ նրանց: Բոլորu հիացան Հովսեփի գեղեցկությամբ: Նրանք այնքան հիացած էին Հովսեփով, որ վնասում էին իրենց մատներն ու գոչում. Տեր Աստված, սա ոչ թե մարդ արարած է, այլ  մի հրապուրիչ հրեշտակ:"

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ կանայք լսեցին, Եգիպտոսի Ազիզի կամ   Եգիպտոսի իշխանաց իշխանի կինը սիրահարվել է իր ստրուկին, նախատեցին վերջինիս: Սակայն կանայք միևնույն ժամանակ ցանկանում էին հանդիպել այդ երիտասարդին, որպեսզի հասկանային, թե նա ով է, որ այդպես գերել է մի կնոջ, որն ունի մեծ փառք: Իսկ  Զոլեյխան, շքեղ հյուրասիրություն կազմակերպեց և հրավիրեց Եգիպտոսի կանանց ու մեծամեծներին: Նա հյուրասիրությանը հրավիրեց նաև Հովսեփին, որպեսզի վերջինս ծառայի հյուրերին: Հովսեփի արտաքին տեսքն այնպիսին էր, որ բոլորին հիացրեց: Կանայք սկսեցին փառաբանել Աստծուն, որ նման հիասքանչ արարած է ստեղծել, որը նման է մարդկային կերպարով հրեշտակի: Փաստորեն Եգիպտոսի Ազիզի կինը այդ հյուրասիրությունը կազմակերպելով անակնկալի բերեց մյուս կանանց , քանի որ նրանք տեսնելով Հովսեփի գեղեցկությունը, նույնիսկ իրենց ձեռքերը վնասեցին ու չզգացին դա:

 

Այս այայից սովորում ենք

1. Բամբասանքների և որոշ քննադատությունների հիմքում ընկած չեն սրտցավությունն ու բարի նպատակները և դրանք բխում են նախանձից ու խանդից:

2. Երբեմն մարդիկ քննադատում են ուրիշնեին, բայց նման իրավիճակում հայտնվելու դեպքում իրենք էլ կրկնում են նույն սխալը:  

 

Հովսեփ սուրայի 32-րդ այա

قَالَتْ فَذَلِكُنَّ الَّذِي لُمْتُنَّنِي فِيهِ وَلَقَدْ رَاوَدْتُهُ عَنْ نَفْسِهِ فَاسْتَعْصَمَ وَلَئِنْ لَمْ يَفْعَلْ مَا آمُرُهُ لَيُسْجَنَنَّ وَلَيَكُونًا مِنَ الصَّاغِرِينَ

"Այդ ժամանակ (Ազիզի կինն) ասաց. Սա է այն երիտասարդը, որն ինձ ձեր աչքում հանցավոր ներկայացրեց: Նա իմ մեջ ցանկություն առաջացրեց և ես հրամայեցի որ բավարարի իմ պահանջները: Բայց նա հրաժարվեց, պահպանելով իր մաքրությունն ու ցուցաբերելով ինքնազսպավածություն: Եվ եթե չիրականացնի իմ հրամանը, իրեն պիտի բանտ նետեմ, որ այնտեղ ապրի թշվառ կյանքով:"

Չնայած որ Զոլեյխան փորձեց Հովսեփին մեղավոր ներկայացենել և իրեն` անմեղ, սակայն երբ տեսավ պալատական կանանց ու մեծամեծների վերաբերմունքը, խոստովանեց. "Ուրեմն ընդունում եք, որ եթե ես նրան ցանկացել եմ, դա անտեղի չի եղել: Ուրեմն այլևս ինձ չնախատեք: Միայն իմացեք, որ Հովսեփը չկատարեց իմ ցանկությունը և չհնազանդվեց ինձ: Ուստի նրան բանտարկելու եմ, որպեսզի իմանա, որ իրավունք չունի մերժել իր տիրոջ ցանկությունը": Զարմանալի է, որ Զոլեյխան խոստովանում է, որ Հովսեփն անմեղ է, սակայն նրան բանտ է նետում, որպեսզի այլևս որևէ ստրուկ չհամարձակվի մերժել իր տիրոջ ցանկությունը:

 

Այս այայից սովորում ենք

1. Մաքրությունը արժեք է, որը գնահատում են նույնիսկ նրանք, ովքեր մաքուր չեն:

2. Եթե իշխանությունն ու ուժը լինեն անմաքուր մարդկանց ձեռքում, մաքուրները բանտ են նետվելու և իշխողներն իրականացնելու են իրենց ցանկությունները:

 

Հովսեփ սուրայի 33-րդ այա

قَالَ رَبِّ السِّجْنُ أَحَبُّ إِلَيَّ مِمَّا يَدْعُونَنِي إِلَيْهِ وَإِلَّا تَصْرِفْ عَنِّي كَيْدَهُنَّ أَصْبُ إِلَيْهِنَّ وَأَكُنْ مِنَ الْجَاهِلِينَ 

"Այդ ժամանակ Հովսեփը գոչեց. Տեր Աստված, ես նախընտրում եմ բանտ ընկնել, քան իրականացնել այդ հրամանը: Սակայն եթե դու ինձ չազատես նրանց նենգությունից, ես տեղի կտամ ու կդասվեմ տգետների շարքին:"

Չնայած Եգպիտոսի Ազիզը հասկացավ, որ Հովսեփն անմեղ է և իր կինը նույնպես դա խոստովանել է, լսելով Զոլեյխայի պահանջը,  նրան բանտ նետեց: Դա նշանակում է, որ այդ պալատականն իր արժանապատվությունը զոհաբերեց կնոջ ցանկություններին: Եվ այս քայլն արվեց մի  մարդու կողմից, ում ձեռքում էր մարդկանց ճակատագրերը: Մյուս կողմից, նրանք, որ արդար են, պատաստ են բանտ ընկնել, սակայն  չենթարկվել ուրիշների անհիմն պահանջներին: Նրանց գոհացնում է միայն Աստծո գոհունակությունը ոչ թե ուրիշների, եթե անգամ դրանք լինեն իրենց տերերը կամ խնամակալները: Նրանք պատրաստ չեն ենթարկվելով տերերին, անհնազանդ լինել Աստծո կամքի նկատմամբ:

Այս այաից սովորում ենք

1. Արդար ու մաքուր լինելը շատ կարևոր է: Շատ մարդիկ արդար լինելու պատճառով բանտ են նետվել: Իսկ այն ազատությունը, որ ձեռք է բերվել մարդկային արժեքները ոտնահարելու գնով, ոչ մի արժեք չունի:

2. Չնայած կրած դժվարություններին, մարդը պետք է հեռու լինի այն վայրից, որը պարուրված է մեղքով:

3. Տգիտությունը միայն անգրագտությունը  չէ: Եթե մարդը վարում է  ցոփ կյանք և տրվում միայն իր ցանկություններին, դա նույնպես տգիտություն է:

 

Ավարտում ենք այս հաղորդոմը: Մինչ նոր հաղորդում:Աստված Ձեզ պահապան: