Գեղարվեստական հաղորդում (168)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
Իրանում Հայաստանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Էդվարդ Խաչատրյանը, կարևորելով երկու երկրի մշակութային հարաբերությունները, ասել է.«Մինչև տարեվերջ Իրանում կանցկացվի առաջին հայկական մշակույթի շաբաթը»:
Անդրադառնալով երկու երկրի մշակութային հարաբերություններին, Էդվարդ Խաչատրյանն ասել է.«Իրանում Հայաստանի մշակութային շաբաթվա անցկացումը կարող է խթանել երկկողմ մշակութային հարաբերությունների խորացումը»:
Նա Իրանում իր առաքելության մասին ասել է.«Նախքան Թեհրան գալս շատ իրանցիների հետ էի խոսել,սիրում էի Իրանի ժողովրդին ու նրա մշակույթը: Իրանի մշակույթը ինչպես Հայաստանի մշակույթը, հզոր է և ունի բազմադարյա պատմություն: Երկու երկրների մշակույթներում շատ նմանություններ կան»:

Իրանական Iran Front Page պարբերականն անդրադարձել է Սպահան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ վանքում պահվող աշխարհի ամենափոքր աղոթագրքին, որը պահպանել են հայերը:
Աղբյուրը նկատում է, որ Նոր Ջուղա թաղամասում գտնվող վանքն Իրանի ամենագեղեցիկ եկեղեցիներից է և հանդիսանում է երկրի տարածքում գտնվող քրիստոնեական կառույցներից ամենաինքնատիպերից մեկը:
1606թ. կառուցված վանքի բակում գործում է թանգարան-գրադարան, որտեղ պահվում է ավելի քան 700 ձեռագիր՝ հայերենով և միջին դարերում կիրառելի այլ լեզուներով: Բացի այդ այստեղ պահվում են աշխարհի ամենագեղեցիկ կտակարաններից մի քանիսը:
Այդ սուրբ գրվածքներից մեկը հայտնի է ամբողջ աշխարհում. հայ մանրանկարիչների կողմից ստեղծված ամենափոքր աղոթագիրքը, որը կշռում է ընդամենը 0,7 գր, ունի 14 էջ: Այն «Հայր մեր» աղոթքի՝ տարբեր լեզուներով գրված տարբերակներն է պարունակում:

Մայիսի 25-ին և հունիսի 1-ին Մոսկվայում՝ Տրետյակովյան պատկերասրահի նիստերի դահլիճում, ցուցադրվելու են հայտնի հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր։ Ցուցադրությունը իրականացվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ աջակցությամբ։
Ցուցադրվելու են «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղր», «Ձախորդ Փանոսը», «Փարվանա» բալլադը, «Որսորդները», «Կիկոս», «Քաջ Նազարը», «Բարեկենդանը», «Կացին», «Խոսող ձուկը» և այլ մուլտֆիլմեր։
Շառլ Ազնավուրի կյանքի մասին վավերագրական ֆիլմ են ներկայացրել Կաննի կինոփառատոնում: «Շառլ: Հատուկ հայացք» կինոժապավենի շնորհանդեսը կայացել Է ռուսական տաղավարում, որը «Ռոսկինո»-ի կողմից կազմակերպվել Էր փառատոնի տարածքում:
Ֆիլմի պրոդյուսերներ են հանդես եկել Շառլ դե Մոն, Միշա Ազնավուրը, Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսոր՝ Մարկ դի Դոմենիկոն: Հյուրերին ու լրագրողներին ցուցադրել են տեսակադրեր, որոնք իր իսկ մայեստրոյի կողմից արվել են նրա հյուրախաղերի, ճամփորդությունների, արտիստների եւ իրեն հարազատ մարդկանց հետ շփման ընթացքում: «Ռոսկինո»-ի մամուլի ծառայությունում նշել են, որ «քչերին Էր հայտնի ֆրանսացի լեգենդար շանսոնիեի այս հրապուրանքի մասին. Ազնավուրը բառացիորեն չԷր բաժանվում տեսախցիկից՝ նկարահանելով իրեն, իր մերձավորներին, լեգենդար արտիստների հետ զրույցները»:
«Ազնավուրի ընտանիքի արխիվից Էքսկլյուզիվ նյութն ավելի վաղ ներկայացված չի եղել հանրությանը»,-նշել են «Ռոսկինո»-ում:
Ֆիլմի համար երաժշտությունն ընտրվել Է 50-ական թվականներից մինչեւ մեր ժամանակներն ընկած շրջանում արված ձայնագրություններից: Կինոնկարում տեղ են գտել Ազնավուրի ինչպես կուլտային երգերը, այնպես Էլ լայն հանրությանը քիչ հայտնի ստեղծագործություններ:
«Ազնավուրի կյանքի տարբեր պահերի, նրա ստեղծագործությունների ու երգերի հետ կապված ֆիլմը ռոմանտիկ բնույթ Է կրում,- նշել են «Ռոսկինո»-ում:- Դա վեպ Է կյանքի, մանկության, ճանապարհորդությունների, հանդիպումների, անհաջողությունների, հաջողությունների, ուրախությունների, թախծի, վախերի, արիության ու, նախեւառաջ, սիրո մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը:
Այն Ազնավուրի հեղինակած վերջին` 9-րդ գիրքն է, որն արտիստը գրել է 2017թ.-ին:
‹‹Հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի Շառլ Ազնավուրի մտորումները հայ ընթերցողին հասցնելը հրաշալի գաղափար է: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ հայ ընթերցողն ավելի լավ կճանաչի Ազնավուրին և բազմաթիվ գաղափարների շուրջ մտորելու առիթ կունենա: Ուստի չէինք կարող չաջակցել այս գրքի հրատարակմանը››,-իր խոսքում նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Կյանքից կառչած» գիրքը հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին գիրքն է: Հեղինակը գրքում խոսում է սեփական կյանքի, դժբախտության, հաջողության ու երջանիկ հանդիպումների մասին:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» կինոփառատոնները համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով համագործակցության հուշագիր ստորագրեցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար ՄիկելեՍուման հուշագիրը կնքեցին մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:
Ըստ հուշագրի` կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում: Երկու փառատոների կազմակերպչական կառույցները՝ ինքնուրույն, բայց մշտական կապի մեջ, աշխատելու են իրենց երկրներում համապատասխան ծրագրերում կինոյի բաժիններ բացելու ուղղությամբ՝ երաշխավորելու համար իտալական կինոյի բաժին «Ոսկե ծիրան»-ում և հայկական կինոյի օր «Սուդեստիվալ»-ում:
«Իտալիայում մասնակցել եմ «Սուդեստիվալին» և հիացած եմ տեղի հյուրընկալությամբ: Հուշագրի ստորագրմամբ երկուստեք կապն է՛լ ավելի կամրապնդվի»,-նշեց Հարություն Խաչատրյանը:
«Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար ՄիկելեՍուման առանձնահատուկ շեշտեց, որ ինքը և Հարություն Խաչատրյանը կարծում են` կինոն յուրահատուկ հանդիպումների և միմյանց ճանաչելու լավագույն միջոցն է: «Միմյանց ճանաչելու համար նշանակալի է, որ Հայաստանն իր բաժինն ունենա «Սուդեստիվալի» շրջանակում, ինչն էական է նաև Իտալիայում հայկական համայնքի համար»,-ասաց ՄիկելեՍուման՝ հավելելով, որ «Սուդեստիվալ»-ը հիմնականում զբաղվում է ժամանակակից իտալական կինոյով, այնպես որ իրենք կարող են հայկական փառատոնին ներկայացնել թարմացված իտալական ֆիլմեր:
Մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում:
Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։ Երկու փառատոններիմիջև հուշագրի ստորագրման գործում մեծ է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի ավանդը, ով ևս ներկա էր ստորագրման արարողությանը: «Հայաստանը և Իտալիան ունեն հարուստ կինո, և դա նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մեծագույն հաջողություններ եմ մաղթում երկու փառատոններին, և պատրաստ եմ ցուցաբերել իմ օժանդակությունը»,-շեշտեց դեսպանը:
Իտալական կինոն և իտալացի գործիչներն անմասն չեն մնա այս տարվա «Ոսկե ծիրան»-ից, իսկ թե ինչի մասին է խոսքը՝ փառատոնի կազմակերպիչները կհայտնեն առաջիկայում:

Բուլղարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ մայիսի 22-ին Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի է ունեցել միջնադարի հայ մեծագույն գրող և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառման սկզբում նոր հրատարակված գրքերը, որպես աղոթամատյան, օրհնվեցին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոր կողմից, այնուհետև տպագրության նախաձեռնող և միջոցառման կազմակերպիչ Սոնա Մինասյանը շնորհանդեսի բազմաթիվ մասնակիցներին ներկայացրեց Նարեկացուն և նրա գրական ժառանգության գլուխգործոցը՝ «Մատյան ողբերգության» պոեմը՝ որպես հայ միջնադարյան գրական մտքի ամենամեծ արգասիքը: Բանախոսը նշեց, որ պոեմը պատկանում է երբևէ ստեղծված գեղարվեստական մեծագույն արժեքների թվին և ամփոփում է այն լավագույնը, որ ստեղծել է հայ հավաքական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10-րդ դար:
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմից: Հնչեց հայ հոգևոր երաժշտություն, այդ թվում Կոմիտասի ստեղծագործությունները երգչուհի Մարի Բասմաջյանը և ջութակահար Նարինե Վարդանյանի կատարմամբ:
Միջոցառմանը, որին ակտիվ մասնակցություն ունեցան դեսպան Արմեն Սարգսյանը և դեսպանության անձնակազմը, ներկա էին Սոֆիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանանագետներ, արվեստի և գրականության գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մայիսի 31-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Լուսե ուղենիշ» խորագրով միջոցառումը. պարոն Ապովի հյուրընկալ տունը հանրության առջև դարձյալ կբացի իր դռները: Տնօրհնեքիարարողությամբ կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատանթոնիրը, կծխա երդիկը: Ծրագրում լինելու է ազգային երգ ու պար, ավանդական պարերի վարպետության դաս, էթնիկ ռոք և ջազ երաժշտություն: Ելույթ կունենան Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, «ԹմբաԹա» խումբը, «Արեգ» ավանդական երգի ու պարի համույթը:
Մուտքն ազատ է:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան տնօրենի ՍյուզաննաԽոջամիրյանիընդգծմամբայս միջոցառմամբ մեկնարկելու է իրենց նոր քաղաքականությունը, որի նպատակն է նմանատիպ միջոցառումներով ավելի լայն կապեր հաստատել հանրության տարբեր խմբերի, տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց հետ։
«Թոնրի վերագործարկումը հետաքրքիր միտք է. Աբովյանի պապենական տունը նորից վերակենդանացնել, վերականգնել Աբովյանի հյուրընկալ տան ավանդույթը։ Աբովյանի ձեռագրերում, նկարագրություններում նշված է, թե որքան հյուրընկալ էր այդ օջախը, փորձելու ենք վերականգնել հենց այդ ավանդույթը»,- ասաց ՍյուզաննաԽոջամիրյանը։
Նրա խոսքով, Աբովյանի տուն-թանգարանի հիմնական այցելուները դպրոցանականներն են, հիմա փորձում են այլ քաղաքանություն մշակել։ Տնօրենն ասաց, որ կրթական ծրագրերը, որոնք թանգարանի անբաժանելի առօրյան են, փորձում են դուրս գալ զբոսաշրջային շուկա։
«Մշակում ենք ծրագրերի փաթեթ, որն ուղղված կլինի հենց զբոսաշրջության զարգացմանը, նաև մշակութային, պահպանության ծրագրեր։ Երբ պատրաստ լինի, կներկայացնենք այդ փաթեթը։ Այսինքն ներդրողներն իրենք կկարողանան ընտրել, թե որ ծրագրի համար են ուզում ներդրում անել»,- նշեց Ս.Խոջամիրյանը։
Կփորձեն թանգարանում կազմակերպել փառատոներ, վարպետության դասեր, դասախոսություններ, երաժշտական երեկոներ։ Այս ամենի նպատակը, թանգարանի տնօրենի խոսքով, մշակութային օջախում միշտ աշխույժ կյանք ապահովելն է։
Հեղինակավոր Միջազգային Բուքերյան մրցանակի 2019 թվականի դափնեկիր Է դարձել օմանցի գրող Ջոխա Ալհարթին: Գրողը մրցանակին արժանացել Է «Երկնային մարմիններ» վեպի համար:
Նշվում Է, որ 50 հազար ֆունտ ստեռլինգ կազմող մրցանակը, «որը գնահատում Է ամբողջ աշխարհում թարգմանված գեղարվեստական գրականության լավագույն աշխատանքները», հավասարապես բաժանվել Է Ալհարթիի եւ թարգմանիչ Մերիլին Բուտի միջեւ: «Ջոխա Ալհարթին առաջին կին վիպասանն Է Օմանից, որի գիրքը թարգմանված Է անգլերեն, Պարսից ծոցի երկրներից մրցանակն ստացած առաջին հեղինակը»,- ասվում Է մրցանակի կայքում: Նշվում Է, որ Ալհարթին եւս երկու վեպերի, կարճ պատմվածքների երկու հավաքածուների եւ երեխաների համար գրքի հեղինակ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: