Ելք դեպի լույս 386
Հանուն ողորմած և բարեգութ Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 69-րդ այա
وَلَمَّا دَخَلُوا عَلَى يُوسُفَ آوَى إِلَيْهِ أَخَاهُ قَالَ إِنِّي أَنَا أَخُوكَ فَلَا تَبْتَئِسْ بِمَا كَانُوا يَعْمَلُونَ
"Նրանք եկան Հովսեփի մոտ: Հովսեփն իր մոտ կանչեց (Բենիամինին): Նրան կերակուր տվեց ու ասաց. Ես քո եղբայրն եմ: Նրանց գործած ոճրի համար մի տխրիր:"
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հակոբը վերջապես համոզվեց, որ Բենիամինին ցորենի իր բաժինը ստանալու համար եղբայրների հետ Եգիպտոս ուղարկի: Այս այան ասում է. Երբ եղբայրները տեղ հասան, Հովսեփն այնպես արեց, որ Բենիամինի հետ առանձին մնա ու ներկայացնի իրեն և Բենիամինն այլևս չմտահոգվի ու չտխրի: Բենիամինը մտահոգված էր իր եղբայրների վերաբերմունքից և վախենում էր, որ իրեն նույնպես կբաժանեն իր հորից: Հովսեփը գրավեց Բենիամինի վստահությունն ու խնդրեց, որ նա մնա իր մոտ: Բենիամինը համաձայնեց:
Այս այայից սովորում ենք
1. Սուտը դատապարտելի է, սակայն յուրաքանչյուր ճշմարիտ խոսք բարձրաձայնելը պարտադիր չէ: Քանի դեռ Հովսեփը պարտավոր չէր, նա իրեն չներկայացրեց եղբայրներին ու իր գաղտնիքը բացեց միայն Բենիամինի համար:
2. Երբ մարդը հասնում է որևէ բարիքի, պետք է մոռանա անցած դառնությունները: Երբ Հովսեփն ու Բենիամինը հանդիպեցին, մոռացան իրենց նախկին տխրությունները:
Հովսեփ սուրայի 70-րդ այա
فَلَمَّا جَهَّزَهُمْ بِجَهَازِهِمْ جَعَلَ السِّقَايَةَ فِي رَحْلِ أَخِيهِ ثُمَّ أَذَّنَ مُؤَذِّنٌ أَيَّتُهَا الْعِيرُ إِنَّكُمْ لَسَارِقُونَ
"Եղբայրներին անհրաժեշտ ցորենը տալուց հետո, Հովսեփը Բենիամինի տոպրակի մեջ աննկատ կերպով մի բաժակ դրեց: Նրանց գնալու ժամանակ, Հովսեփի հրամանով մի մունետիկ գոչեց. "Հեյ, ձեր մեջ գող կա":
Հովսեփը ցանկանում էր Բենիամինին իր մոտ պահել, որպեսզի հաջորդ անգամ եղբայրներն իրենց հետ բերեն ողջ ընտանիքին: Նա այդ մասին պատմեց Բենիամինին և դիմեց որոշակի քայլերի: Հովսեփը Բենիամինի բեռի մեջ դրեց մի թանկարժեք աման: Հովսեփի գործակատարները, որ տեղյակ չէին այդ մասին, մտածեցին, որ գողություն է տեղի ունեցել: Նրանք փնտրեցին գողին ու թանկարժեք ամանը:
Այս այայից սովորում ենք
1. Յուրաքանաչյուր քայլ անելուց առաջ պետք է այն ճիշտ ծրագրել, որպեսզի դրա հետևանքով չտուժեն ուրիշները:
2. Մարդը պետք է ուշադիր լինի, թե ում հետ է համագործակցում և ճանապարհ գնում: Քանի որ հնարավոր է, որ խմբում եղած հանցագործի պատճառով ողջ խումբը մեղադրվի:
Հովսեփ սուրայի 71 և 72-րդ այաներ
قَالُوا وَأَقْبَلُوا عَلَيْهِمْ مَاذَا تَفْقِدُونَ
Հակոբի որդիները հետ դարձան ու գոչեցին. "Ու՞մ եք ուզում:"
قَالُوا نَفْقِدُ صُوَاعَ الْمَلِكِ وَلِمَنْ جَاءَ بِهِ حِمْلُ بَعِيرٍ وَأَنَا بِهِ زَعِيمٌ
Նրանք պատասխանեցին . "Մենք փնտրում ենք թագավորի բաժակը: Ով այն գտնի, կստանա այնքան ցորեն, որքան ցանկանա: Մենք դա երաշխավորում ենք"
Երբ իշխանությունների ներկայացուցիչներն իմացան, որ ցորենը կշռելու ամանը կորել է, սկսեցին փնտրել այն և առաջինը ստուգեցին եղբայրների բեռը: Հովսեփն ասաց. "Ով գտնի ամանը, նրան մի բեռ ցորեն կտամ:"
Այս այայից սովորում ենք
1.Մարդկանց խրախուսելու համար պարգև նշանակելն ընդունելի է Աստծո կողմից: Դա համարվում է մարգարեների սկզբունքներից մեկը:
2. Պարգևը պետք է համապատասխանի պայմաններին ու հնարավորություններին: Երաշտի ժամանակ իհարկե լավագույն պարգևը ցորենն էր:
Հովսեփ սուրայի 73-րդ այա
قَالُوا تَاللَّهِ لَقَدْ عَلِمْتُمْ مَا جِئْنَا لِنُفْسِدَ فِي الْأَرْضِ وَمَا كُنَّا سَارِقِينَ
(Հակոբի որդիները) պատասխանեցին. "Աստծո անունով երդվում ենք, որ մենք չենք եկել գողություն անելու և մեզ նախկինում չեն մեղադրել գողության մեջ:"
Երբ եղբայրները հասկացան, որ իրենց մեղադրում են գողության մեջ, ասացին. "Մենք նախկինում նույնպես եկել ենք այստեղ և ոչինչ չենք գողացել: Միթե՞ դուք չգիտեք, որ մենք գող չենք:"
Այս այայից սովորում ենք
1. Մարդկանց անցյալը շատ կարևոր է: Դա կարող է մեծ նշանակություն ունենալ նրանց արդարացնելու համար:
2. Գողությունը և թալանը մի ամբողջ շրջանի բնակիչների համար կարող է ոչնչացման պատճառ դառնալ:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: