Ելք դեպի լույս 387
Հանուն ողորմած և բարեգութ Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ
Հովսեփ սուրայի 74 և 75-րդ այաներ
(Եգիպտացիները) գոչեցին. "Իսկ եթե ստում եք, ի±նչ պատիժ տանք (գողին):"
قَالُوا فَمَا جَزَاؤُهُ إِنْ كُنْتُمْ كَاذِبِينَ
(Հովսեփի եղբայրներն) ասացին.Թող որ նա, ում մոտ գտնվի բաժակը, ձեզ մոտ գերի մնա: Մենք այսպես ենք պատժում հանցավորներին:
قَالُوا جَزَاؤُهُ مَنْ وُجِدَ فِي رَحْلِهِ فَهُوَ جَزَاؤُهُ كَذَلِكَ نَجْزِي الظَّالِمِينَ
Նախորդ այայում ասացինք, որ Բենիամինին իր մոտ պահելու և ծնողների համար Եգիպտոս տեղափոխվելու առիթ ստեղծելու համար, Հովսեփը մշակեց մի ծրագիր: Նա թագավորի թանկարժեք գավաթը թաքցրեց Բենիամինի կապոցի մեջ: Եվ անվտանգության ներկայացուցչները, ովքեր տեղյակ էին Հովսեփի ծրագրի մասն, ձերբակալեցին Բենիամինին: Սակայն եղբայրները չընդունեցին մեղադրանքը: Նրանք ասացին, որ իրենք գող չեն: Իշխանության ներկայացուցիչներն ասացին. Եթե գտնենք գավաթը, ի±նչ անենք ձեզ հետ": Եղբայրները պատասխանեցին. "Մեր շրջանում կա մի օրենք, որի համաձայն, եթե գողը բռնվում է, նա որպես ստրուկ մնում է գողացված ապրանքի տիրոջ մոտ, որպեսզի փոխհատուցի վնասը: "
Այս այայից սովորում ենք.
1. Հանցավորի վճիռը կայացնելիս պետք է արդարամիտ լինել, որպեսզի նա ինքն էլ ընդունի մեղադրանքը:
2. Օրենքը պետք է գործադրել առանց խտրության և դրա առջև պետք է հավասար լինեն բոլորը:
Հովսեփ սորայի 76-րդ այա
فَبَدَأَ بِأَوْعِيَتِهِمْ قَبْلَ وِعَاءِ أَخِيهِ ثُمَّ اسْتَخْرَجَهَا مِنْ وِعَاءِ أَخِيهِ كَذَلِكَ كِدْنَا لِيُوسُفَ مَا كَانَ لِيَأْخُذَ أَخَاهُ فِي دِينِ الْمَلِكِ إِلَّا أَنْ يَشَاءَ اللَّهُ نَرْفَعُ دَرَجَاتٍ مَنْ نَشَاءُ وَفَوْقَ كُلِّ ذِي عِلْمٍ عَلِيمٌ
Նրանք սկսեցին խուզարկել նախ Բենիամինի եղբայների տոպրակները և հետո նրանը ու գտան բաժակը: Այս հնարամտոթյունը մենք թելադրեցինք Հովսեփին: Եթե Աստված չկամենար, նա չէր կարողանա իր եղբորը որպես գերի պահել: Մենք բարձրացնում ենք նրան, ով մեզ համար սիրելի է, բայց Աստված ամենագետ է:
Հովսեփի ծրագրի համաձայն, որպեսզի եղբայրները չհասկանային, որ այն նախապես մշակված էր եղել, նախ ստուգվեցին մեծ եղբայրների բեռները, այնուհետև `Բենիամինի բեռը, որտեղից դուրս բերվեց գավաթը: Եվ եղբայրների խոստովանութան համաձան, նա չէր կարող տուն վերադառնալ: Ղուրանն ասում է. Աստված նման հնարք սովորեցրեց Հովսեփին, որպեսզի նա կարողանար իր մոտ պահել Բենիամինին: Այնուհետև այան ասում է, որ բոլոր այն պաշտոնները, որ զբաղեցրեց Հովսեփը Եգիպտոսում, եղան Աստծո կամոք, որի գիտությունն անսահման է: Նա Հովսեփին ներշնչում էր նորանոր ծրագրեր, որպեսզի նա կարողանար հասնել իր նպատակին:
Այս այայից սովորոմ ենք
1. Պետք է հարգել յուրաքանչյուր երկրի օրենք, նույնիսկ եթե այն ոչ աստվածային է: Չնայած եթե օրենքները հակասում են կրոնական վարդապետությանը կամ կրոնական օրենքներին, պետք է այնտեղից հեռանալ և ոչ թե ոտնահարել Աստծո օրենքները:
2. Գիտությունը նպաստում է, որպեսզի մարդն առաջադիմի ու ձեռք բերի նոր պաշտոններ:
Հովսեփ սուրայի 77-րդ այա
قَالُوا إِنْ يَسْرِقْ فَقَدْ سَرَقَ أَخٌ لَهُ مِنْ قَبْلُ فَأَسَرَّهَا يُوسُفُ فِي نَفْسِهِ وَلَمْ يُبْدِهَا لَهُمْ قَالَ أَنْتُمْ شَرٌّ مَكَانًا وَاللَّهُ أَعْلَمُ بِمَا تَصِفُونَ
Այդ ժամանակ. հակոբի որիդներն ասացին. "Եթե Բենիամնը գողություն է արել, իր եղբայր Հովսեփն էլ դրանից առաջ էր գողություն արել: Հովսեփը լռեց ու ոչինչ չասաց: Նա ինքն իրեն ասաց. դուք մեր երկուսից ավելի ողբալի վիճակում եք: Աստված գիտի թե ինչ եք ասում:"
Թեև Հովսեփի եղբայրները երբեք գողություն չէին արել, սակայն նրանք վստահ էին, որ իրենց եղբայրը նույնպես նման գործ չէր անի: Նրանք մտածում էին թե ինչպես պաշտպանեն իրենց կրտսեր եղբորը և թույլ չտան նրան գող անվանել: Սակայն թվում էր, որ նրանք ցանկանում էին, որպեսզի Բենիմաինը մնար Եգիպտոսում, ու իրենք միայնակ տուն վերադառնային: Նրանք գիտեին, թե հայրը որքան էր սիրում Բենիամինին և խանդում էին: Եվ եղբայրները ոչ միայն չպաշտպանեցին իրենց եղբորը, այլ նրա եղբայր Հովսեփին նույնպես մեղադրեցին գողության մեջ: Նրանք իշխանութան ներկայացուցիչներին հորդորեցին ձերբակալել Բենիամինին: Անուհետև այան ասում է, որ թեև Հովսեփը Եգիպտոսում իշխանության մաս էր կազմում և կարող էր խլել եղբայրների ցորենը ու ձերբակալել նրանց, սակայն նա լռեց ու չպաշտպանեց իրեն մեղադրանքից: Նա պատասխանեց. "Աստված ձեզանից ավելի լավ գիտի այն, ինչ ասում եք: Դուք հիմա ավելի ցավալի վիճակում եք գտնվում, քան այն, ինչը վերագրում եք ձեր եղբորը:
Այս այայից սովորում ենք
1. Նպատակին հասնելու համար պետք է զուսպ և հաբերատար լինել:
2. Պետք չէ ամեն տեղ գաղտնիքները բարձրաձայնել: Հակառակ դեպքում վնասը կարող է մեծ լինել: Հատկապես նրանք, որ իշխանութան են եկել, հանրային շահը պետք է գերակա դարձնեն իրենց շահին:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: