Ելք դեպի լույս 388
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 78 և 79-րդ այաներ
قَالُوا يَا أَيُّهَا الْعَزِيزُ إِنَّ لَهُ أَبًا شَيْخًا كَبِيرًا فَخُذْ أَحَدَنَا مَكَانَهُ إِنَّا نَرَاكَ مِنَ الْمُحْسِنِينَ
قَالَ مَعَاذَ اللَّهِ أَنْ نَأْخُذَ إِلَّا مَنْ وَجَدْنَا مَتَاعَنَا عِنْدَهُ إِنَّا إِذًا لَظَالِمُونَ
(Այդ ժամանակ Հակոբի որդիներն) ասացին. Տեր, Բենիամինը մի ծեր հայր ունի, նրա փոխարեն մեզանից մեկին գերի պահիր,քազնի դու բարերարներից ես:
(Հովսեփը) պատասխանեց. "Աստված չանի, որ հանցավորից բացի մեկ որիշին գերի պահեմ,թե ապրանքս իր մոտ եմ գտել:Եթե այդպես անեմ, անօրեն կլինեմ:"
Նախորդ հաղորդման մեջ ասացինք, որ Եգիպտոսի թագավորի թանկարժեք գավաթը գտնվեց Բենիամինի բեռի մեջ: Նրան մեղադրեցին գողության մեջ ու ձերբակալեցին: Այս այան ասում է որ երբ եղբայրները տեսան, որ Բենիմանիը դժվարության մեջ է ընկել ու նրանք պետք է առանց նրա վերադառնան, մտահոգվեցին: Նրանք հիշեցին իրենց հորը տված խոստումը և առաջարկեցին, որ Բենիամինի փոխարեն իրենցից մեկը մնա Եգիպտոսում: Սակայն Հովսեփը, ով նախապես Բենիամինի հետ խոսել էր այս մասին, ասաց, որ դա հակասում է Եգիպտոսի օրենքներին: Դրանից բացի, եթե Հովսեփն ընդուներ եղբայրների առաջարկը, նրանք իրենց հորը կասեին, որ Բենիամինը գողություն է արել ու կճնշեին նրան:
Այս այաից սովորում ենք
1. Նրանք, ովքեր ուզում էին նվաստացնել Հովսեփին, պարտավոր եղան նրա հետ սիրալիր լինել: Սա Աստծո օրենքն է. բռնատերերը մի օր նվաստանում են, իսկ բռնության ենթարկվածները դառնում սիրելի մարդիկ:
2. Օրենքի առաջ հավասար են բոլորը և նույնիսկ իշխանության ներկայացուցիչները:
Հովսեփ սուրայի 80-րդ այա
فَلَمَّا اسْتَيْأَسُوا مِنْهُ خَلَصُوا نَجِيًّا قَالَ كَبِيرُهُمْ أَلَمْ تَعْلَمُوا أَنَّ أَبَاكُمْ قَدْ أَخَذَ عَلَيْكُمْ مَوْثِقًا مِنَ اللَّهِ وَمِنْ قَبْلُ مَا فَرَّطْتُمْ فِي يُوسُفَ فَلَنْ أَبْرَحَ الْأَرْضَ حَتَّى يَأْذَنَ لِي أَبِي أَوْ يَحْكُمَ اللَّهُ لِي وَهُوَ خَيْرُ الْحَاكِمِينَ
Երբ նրանք հուսահատվեցին (Հովսեփին) համոզելուց, առաձնացան, որպեսզի խորհդակցեն: Մեծ եղբայրն ասաց. Մոռացաք որ ձեր հայրը Աստծո անունով ձեզ երդվել տվեց: Հիշեք թե ինչպես վարցվցեիք Հովսեփի հետ: Ես Եգիպտոսից դուրս չեմ գա, քանի դեռ հայրս թույլ չտա, կամ Աստված չհայտնի իր կամքը:Նա դատավորիներից ամենաարդարն է:
Մեծ եղբայրը չցանկացավ հետ վերադառնալ: Նա ասաց. Մեր հայրը մեզ չի հավատա: Ես չեմ վերադառնա, քանի դեռ չեմ ստացել նրա թույլտվությունը, կամ Աստված մի ճանապարհ չի բացել մեր առաջ:
Այս այայից սովորում ենք.
1. Ուրիշների խնդրանքը, եթե դա նույնիսկ լինի եղբայրը կամ որևէ այլ բարեկամ, չպետք է պատճառ դառնա, որ վճիռները չկայացվեն: Օրենքը պետք է իրականացվի ամենայն խստությամբ:
2. Մարդկանց խոստումները պատճառ են դառնում, որ նրանք ավելի պարտավորված զգան իրենց պարտականությունները կատարելու մեջ:
Հովսեփ սուրայի 81 և 82-րդ այաներ
ارْجِعُواْ إِلَى أَبِیکُمْ فَقُولُواْ یَا أَبَانَا إِنَّ ابْنَکَ سَرَقَ وَمَا شَهِدْنَا إِلاَّ بِمَا عَلِمْنَا وَمَا کُنَّا لِلْغَیْبِ حَافِظِینَ
وَاسْأَلِ الْقَرْیَةَ الَّتِی کُنَّا فِیهَا وَالْعِیْرَ الَّتِی أَقْبَلْنَا فِیهَا وَإِنَّا لَصَادِقُونَ
Վերադաձեք ձեր հոր մոտ և ասեք նրան. քո որդին գողություն է արել: Մենք մեր տեսած բաների համար միայն կարող ենք վկայություն տալ և չնախատեսված բաների համար չենք կարող երաշխավորել:
Տեղեկություն հարցրու այն քաղաքից, ուր մենք գնացինք և այն վաճառականներից, ում հետ գնացինք: Նրան կվկայեն, որ մենք ճշմարիտ ենք խոսում:
Ինչպես ասացինք, մեծ եղբայրը հայտարարեց, որ ինքը կմնա, որպեսզի Բենիամինին օգնի: Նա եղբայրներին առաջարկեց վերադառնալ տուն և ամեն ինչ պատմել իրենց հորը: Նա նաև ասաց, որ եղբայրները կարող են քարավանի անդամներին վկա կանչել և ասել, որ Բենիամինին բռնել են գողության համար: Իհարկե, մեծ եղբոր ասածը ճշմարիտ էր: Հայրը չէր ընդունի ու չէր հավատա նրանց ասածներին և կմտածեր, որ դա հերթական սադրանքն էր` Բենիամինին իրենից խլելու համար: Ուստի մեծ եղբայրը փորձում էր գտնել փաստարկներ` հոր կասկածները փարատելու համար:
Աս այաներից սովորում ենք.
1. Չպետք է մեղադրյալների վերաբերյալ որոշումները շատ արագ կայացնել: Մեծ եղբայրն ասաց, որ Բեիամինին մեղադրել են գողության մեջ, սակայն մենք վստահ չենք, որ դա արդար մեղադրանք է:
2. Մարդու վատ անցյալը պատճառ է դառնում, որ նրան չվստահեն: Ուրեմն պետք է զգույշ լինել, որպեսզի վատ համբավ ձեռք չբերենք ու մարդիկ չդադարեն մեզ վստահել:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: