Ելք դեպի լույս 390
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 87-րդ այա
يَا بَنِيَّ اذْهَبُوا فَتَحَسَّسُوا مِنْ يُوسُفَ وَأَخِيهِ وَلَا تَيْأَسُوا مِنْ رَوْحِ اللَّهِ إِنَّهُ لَا يَيْأَسُ مِنْ رَوْحِ اللَّهِ إِلَّا الْقَوْمُ الْكَافِرُونَ
Ով զավակներս գնացեք ու տեղեկություն բերեք Հովսեփի ու նրա եղբոր մասին: Աստվածային գթությունից մի հուսահատվեք: Միայն անհավատներն են կտրում իրենց հույսը աստվածային գթությունից:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ Հակոբի որդիներն իրենց հորը տեղեկացրեցին, որ Բենիամինին պահել են Եգիպտոսում, հայրն ակամայից հիշեց իր մյուս որդու` Հովսեփի հետ պատահածը: Նա աղոթեց Աստծուն, որ իրեն մի ճանապարհ ցույց տա: Քանի որ Հակոբը, գիտեր, որ Հովսեփը կենդանի է և հասնելու է բարձր աստիճանի, դիմելով իր որդիներին, ասաց. "Գնացեք Եգիպտոս և տեղեկություններ ձեռք բերեք Հովսեփի մասին : Նաև ամեն ինչ արեք, որ Բենիամինն ազատվի ու բոլորդ միասին վերադարձեք տուն": Որպեսզի որդիներին ոգևորի անպայման գտնել Հովսեփին, Հակոբն ասաց, որ հավատացյալ մարդը ոչ մի դեպքում չի հուսահատվում և ապավինում է Աստծուն: Իսկ հուսահատությունն անհավատության նշան է:
Այս այայից սովորում ենք.
1. Աստվածային բարիքները ստանալու համար պետք է տեղից շարժվել և ոչ թե նստել ու սպասել, որ Աստված ինքն իր բարիքներն ուղղի մարդուն:
2. Աստվածային մարգարեները մարդկանց հուսադրում են: Իսկ նրանք, ովքեր հուսալքում են մարդկանց, հեռու են կրոնից:
Հովսեփ սուրայի 88-րդ այա
فَلَمَّا دَخَلُوا عَلَيْهِ قَالُوا يَا أَيُّهَا الْعَزِيزُ مَسَّنَا وَأَهْلَنَا الضُّرُّ وَجِئْنَا بِبِضَاعَةٍ مُزْجَاةٍ فَأَوْفِ لَنَا الْكَيْلَ وَتَصَدَّقْ عَلَيْنَا إِنَّ اللَّهَ يَجْزِي الْمُتَصَدِّقِينَ
Նրանք վերադարձան Եգպիտոս` Հովսեփի մոտ և ասացին նրան. Տեր, թշվառությունը ծանրացել է մեր ընտանիքի վրա: Մենք ձեզ մոտ ենք եկել քիչ գումարով: Բայց մեր պարկերը լցրու և քո ողորմությունդ տուր մեզ: Աստված վարձատրում է բարերարներին:
Երրորդ անգամ, երբ եղբայրները գնացին Հովսեփի մոտ, դիմեցին նրան ու ասացին, որ իրենց հետ քիչ գումար են բերել ցորենը ստանալու համար, սակայն, հուսով են ստանալ ողջ ցորենը: Նրանք Հովսեփին խնդրեցին, որ ինչպես նախորդ անգամ իրենց վերադարձրեց ողջ գումարը, այս անգամ վերցնի գումարի մի մասը և բարի լինի իրենց նկատմամբ:
Այս այայից սովորում ենք.
1. Աղքատությունն ու կարիքը փշրում են մարդու արժանապատվությունը: Եղբայրները, որ մի ժամանակ ասում էին, թե իրենք հզոր են ու իրենց հայրը սխալվում է, Եգիպտոսում խնդրանքով ցորեն էին ընդունում:
2. Աստվածային պարգևները նպաստում են, որ մարդիկ բարի գործ անելու ավելի մեծ շարժառիթ ունենան:
Հովսեփ սուրայի 89-րդ այա
قَالَ هَلْ عَلِمْتُمْ مَا فَعَلْتُمْ بِيُوسُفَ وَأَخِيهِ إِذْ أَنْتُمْ جَاهِلُونَ
(Հովսեփն) ասաց . "Մոռացել ե՞ք, թե ինչ արեցիք Հովսեփի ու նրա եղբոր հետ, երբ մոլորության մեջ էիք:
Եղբայրների խնդրանքն այնքան ազդեց Հովսեփի վրա, որ նա այլևս չկարողացավ լռել ու թաքցնել իր ով լինելը: Նա եղբայրներին մի հարց տվեց, որը նրանց ինչ որ բան հուշեց: Եվ այդ ժամանակ նա չասաց, որ ինքը Հովսեփն է, ում նկատմամբ նրանք մեծ սխալ էին գործել: Նա ասաց. "Հիշում ե՞ք երբ երիտասարդ էիք ու հպարտ, ինչպես վերաբերվեցիք Հովսեփին ու նրա եղբայր Բենիամինին": Նա այդպիսով եղբայրներին հասկացնել տվեց, որ գիտի ամեն ինչ, որ տեղի է ունեցել նրանց հետ: Նա եղբայրներին ասաց, որ պետք է ապաշխարեն ու Աստծուց խնդրեն, որ բարի լինի իրենց նկատմամբ: Հովսեփն իր եղբայրներին ասաց."Այն, ինչ արել եք, եղել է տգիտության հետևանք և ոչ մի հատուկ նպատակ չի ունեցել": Նա փորձեց մխիթարել եղբայրներին, նշելով, որ նրանց խաբել է սատանան ու նրանք նման քայլի են դիմել: Նա հավելեց. "Դուք չեք ցանկացել ինձ վատություն անել: Սատանան մեր միջև տարածություն գցեց ու դժվարությոսրնների առջև կանգնեցրեց: "
Այս այայից սովորում ենք
- Բռնությունն այլոց ու հատկապես հարազատների նկատմամբ, երբեք չի մոռացվելու:
- Երբ վեհանձն մարդը հասնում է իշխանության, չի նվաստացնում նրանց, ովքեր իր նկատմամբ չարիք են գործել: Նա մեծահոգաբար ներում է նրանց և ոչ թե վրեժ խնդիր լինում:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: