Հունիս 27, 2019 06:09 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հովսեփ սուրայի 96-րդ այա

فَلَمَّا أَنْ جَاءَ الْبَشِيرُ أَلْقَاهُ عَلَى وَجْهِهِ فَارْتَدَّ بَصِيرًا قَالَ أَلَمْ أَقُلْ لَكُمْ إِنِّي أَعْلَمُ مِنَ اللَّهِ مَا لَا تَعْلَمُونَ 

Երբ բարի լուրն ավետող պատգամաբերը հասավ ու պատմուճանը նետեց Հակոբի  երեսին, նա նորից սկսեց տեսնել: Այդ ժամանակ Հակոբն ասաց. "Միթե չէի ասել, որ Աստված ինձ ասել է բաներ, որ դուք չգիտեք:"

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հովսեփն իր շապիկը տվեց եղբայրներին ու ասաց, որ այն կբուժի իրենց հոր աչքերը: Այս այան ասում է, որ երբ հայրը շապիկը հպեց իր աչքերին, Հովսեփի խոսքերն իրականություն դարձան ու Հակոբի տեսողությունը վերականգնվեց: Հակոբն ասաց իր որդիներին. "Այս տարիների ընթացքում, ամեն անգամ, երբ խոսել եմ Հովսեփի մասին, դուք պատասխանել եք, որ ես խելագարվել եմ ու սպասում եմ նրա վերադարձին, ում հոշոտել է գայլը: Սակայն դուք չգիտեիք, որ Աստված ինձ ասել է բաներ, որոնց մասին դուք տեղյակ չէիք: Բացի այդ, ես ապավինել էի Աստծուն, ինչը դուք չէիք արել": Հետաքրքիր է, որ նախորդ անգամ եղբայրները արյունոտ շապիկով բերեցին Հովսեփի մահվան լուրը, իսկ այս անգամ` ավետեցին նրա կենդանությունը: Նրանք խոսում են  ոչ միայն Հովսեփի կենդանի լինելու մասին, այլ նաև այն մասին, թե ինչ բարձր դիրք էր զբաղեցնում նա Եգիպտոսում:

Այս այայից սովորում ենք

1. Անառակ որդիներն իրենց հայրերին կարող են բերել ֆիզիկական ու հոգեկան տանջանքներ, իսկ բարի զավակները` լույս  նրանց աչքերին:

2. Մարգարեների ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանք հավատում են Աստծո խոստումներին ու նրա շնորհներին:

Հովսեփ սորայի 97 և 98-րդ այաներ

قَالُوا يَا أَبَانَا اسْتَغْفِرْ لَنَا ذُنُوبَنَا إِنَّا كُنَّا خَاطِئِينَ 

قَالَ سَوْفَ أَسْتَغْفِرُ لَكُمْ رَبِّي إِنَّهُ هُوَ الْغَفُورُ الرَّحِيمُ

 

(Որդիները) պախատասխանեցին. "Աստծուց ներողություն խնդրիր մեզ համար, քանի որ մենք մեղք ենք գործել:"

(Ծերունին) պատասխանեց. "Ձեզ համար կաղոթեմ Աստծուն, նա գթած և անհիշաչար է:"

Եղբայրներն իրենց հոր մոտ վերադառնալուց հետո ասացին, որ զղջում են իրենց արարքի համար ու խնդրեցին, որ նա բարեխոսի Աստծո մոտ, որպեսզի Աստված ների նրանց սխալը: Հակոբը խոստացավ կատարել նրանց խնդրանքը, հենց որ հարմար ժամանակ լինի: Այստեղ նշվում է , որ Հակոբն անդրադառնալով հարմար ժամանակին, ի նկատի ուներ ուրբաթ երեկոն: Դա այն ժամանակն է, երբ Աստված ընդունում է մերադկանց աղոթքը:

Այս այայից սովորում ենք.

1. Աստվածահաճո քայլ է Աստծո մարգարեներին դիմելը` Աստծուց ողորմություն խնդրելու համար:

2. Երբ մեղավորը խոստովանում է  իր սխալը, նրան պետք է ոչ թե նախատել, այլ ներել ու նրա համար Աստծուց ողորմություն խնդրել:

3. Մեղավորները պետք է հույս ունենան, որ կարժանանան Աստծո ողորմությանը:

Հովսեփ սուրայի 99-րդ այա

فَلَمَّا دَخَلُوا عَلَى يُوسُفَ آوَى إِلَيْهِ أَبَوَيْهِ وَقَالَ ادْخُلُوا مِصْرَ إِنْ شَاءَ اللَّهُ آمِنِينَ

(Հակոբն ու իր գերդաստանը դեպի Եգիպտոս շարժվեցին) եւ երբ Հովսեփին մոտեցան վերջինս գրկեց իր ծնողներին եւ ասացՄտեք Եգիպտոսի աշխարհ, որտեղ դուք ձեզ ապահով կզգաք»:

Բնականաբար, երկար տարիներ քաշելով Հովսեփի կարոտը, երբ Հակոբը ժամանեց Եգիպտոս, երկու կողմերն էլ մեծ ուրախություն զգացին: Հովսեփը քաղաքից դուրս սպասում էր իր գերդաստանին, որպեսզի հատուկ կերպով դիմավորեր նրանց: Հովսեփի ու Հակոբի հանդիպումն աննկարագրելի գեղեցիկ էր: Ղուրանն ասոմ է, որ Հովսեփը մեծ հարգանքով դիմավորեց Հակոբին:

Այս այայց սովորում ենք

1.  Զգուշանանք, որ մեր պաշտոնի պատճառով չմոռանանք մեր ծնողներին:

2. Առողջ իշխանության գրավականը հասարակության մեջ անվտանգության հաստատումն է,իսկ անվտանգությունը պահպանվում է  այն ժամանակ, երբ իշխանության են գալիս Հովսեփի նման իշխանավորներ:

3. Մարդը երբեք չպետք է մոռանա Աստծո շնորհները: Ինչպես ասաց Հովսեփը. "Աստծո կամքով Եգիպտոսոմ հաստատվեց խաղաղություն: "

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: