Ելք դեպի լույս 394
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 100-րդ այա
وَرَفَعَ أَبَوَيْهِ عَلَى الْعَرْشِ وَخَرُّوا لَهُ سُجَّدًا وَقَالَ يَا أَبَتِ هَذَا تَأْوِيلُ رُؤْيَايَ مِنْ قَبْلُ قَدْ جَعَلَهَا رَبِّي حَقًّا وَقَدْ أَحْسَنَ بِي إِذْ أَخْرَجَنِي مِنَ السِّجْنِ وَجَاءَ بِكُمْ مِنَ الْبَدْوِ مِنْ بَعْدِ أَنْ نَزَغَ الشَّيْطَانُ بَيْنِي وَبَيْنَ إِخْوَتِي إِنَّ رَبِّي لَطِيفٌ لِمَا يَشَاءُ إِنَّهُ هُوَ الْعَلِيمُ الْحَكِيمُ
Հովսեփը Հորն ու մորը նստեցրեց գահին ու բոլորը նրան երկրպագեցին: Հովսեփն ասաց. "Ահա իմ երազի մեկնությունը: Աստված իրականացրեց այն ու իր շնորհներով ողողեց ինձ. բանտից ազատեց, ձեզ անապատից դուրս բերեց, որ իմ մոտ գաք, մինչ սատանան ջանում էր պառակտում սերմանել իմ ու եղբարներիս միջև: Աստված ճշգրտորեն կատարում է այն ինչ ցանկանում է : Գիտուն և իմաստուն է նա:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հովսեփն իր ծնողներին ու եղբայրներին դիմավորելու նպատակով դուրս եկավ քաղաքից: Նա գրկեց նրանց ու բարի գալուստ մաղթեց: Այս այան խոսում է այն մասին, թե Հովսփն ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեց իր ծնողների նատմամբ: Նա ծնողներին նստեցրեց իր գահին` այդպիսով ցույց տալով իր հարգանքը նրանց նկատմամբ: Ղուրանն ասում է, որ Հովսեփի ծնողներն ու եղբայրները շնորհակալություն հայտնեցին Աստծուն` նրան նորից հանդիպելու համար և այն բանի համար, որ նա կենդանի է: Փառաբանելուց հետո Հովսեփը դիմեց հորը և ասաց. "Այն, ինչ պատահեց, իմ երազի մեկնաբանությունն էր, որը տեսել էի պատանի հասակում: Երազումս արևը, լուսինն ու 11 աստղեր խոնարհվել էին իմ առջև: Ծնողներս արևն ու լուսինն էին, իսկ 11 եղբայրներս` աստղերը, ովքեր իմ պատճառով խոնարհվեցին Աստծո առջև": Մեկ այլ անգամ Հովսեփն իր ծնղներին ու եղբայրներին պատմում է բանտում անցկացրած տարիների ու բանտից ազատվելու մասին, նշելով, որ դա Աստծո շնորհն էր: Այս ընթացքում Հովսեփը եբեք չի խոսում այն մասին, ինչ արել էին եղբայրներն իր նկատմամբ: Նա եղբայրների սխալ արարքների համար մեղադրում է սատանային, որը նախանձ սերմանեց եղբայրների սրտերում և պատճառ դարձավ, որ նրանք դիմեն նման քայլի:
Այս այայից սովորում ենք
1. Ինչ պաշտոնի էլ որ լինենք, պետք է հարգենք ծնողներին:
2. Նրանով հանդերձ, որ մարդն ունի ազատ կամք, սակայն բոլոր բարությունները գալիս են Աստծուց, իսկ չարությունները` սատանայից:
3. Նրանց նկատմամբ, ովքեր վատություն են արել մեզ, պետք է լինենք մեծահոգի և վրեժ չլուծենք:
Հովսեփ սորայի 101-րդ այա
رَبِّ قَدْ آتَيْتَنِي مِنَ الْمُلْكِ وَعَلَّمْتَنِي مِنْ تَأْوِيلِ الْأَحَادِيثِ فَاطِرَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ أَنْتَ وَلِيِّي فِي الدُّنْيَا وَالْآخِرَةِ تَوَفَّنِي مُسْلِمًا وَأَلْحِقْنِي بِالصَّالِحِينَ
Տեր, դու ինձ տվեցիր իշխանություն և սովորեցրիր երազներիս մեկնությունը: Երկնքների ու երկրի արարիչ, դու այս աշխարհի և հանդերձյալի մեջ իմ ապավենն ես: Այնպես արա, որ ես քո հավատքին հավատարիմ մեռնեմ և ինձ դասիր արդարների շարքին:
Ղուրանում խոսովում է Եգիպտոսում երկու հոգու իշխանության մասին: Մեկը փարավոնն էր, ով իշխանությունն իրենն էր համարում, իսկ իրեն` մարդկանց տեր ու տիրականը: Մյուսը Հովսեփն էր, ով իշխանությունն Աստծուն էր վերագրում: Նա ասում էր. "Ինչ որ ունեմ, սկսած գիտելիքից մինչև իշխանություն, պատկանում է Աստծուն, ոչ միայն աշխարհիկ, այլ նաև հանդերձյալ կյանքում: Ոչ միայն աշխարհիկ, այլ նաև հանդերձյալ կյանքում ես ունեմ Աստծո կարիքը: Նա է իմ պաշտպանը և հուսով եմ, որ մահվան ժամանակ, երբ հոգիս հանձնեմ Աստծուն, նա գոհ կլինի ինձանից ու ես կլինեմ բարեպաշտների կողքին":
Այս խոսքերը Հովսեփն արտաբարեց աղոթքի նման: Դրանք ցույց տվեցին նրա խոր հավատն Աստծո նկատմամբ: Հովսեփն ուներ ուժ և իշխանություն, ապրում էր շատ լավ պայմաններում և շատ դժվարություններ էր թողել ետևում: Սակայն նա չմոռացավ Աստծուն և հանդերձյալ կյանքը: Նա աղոթեց, որ մինչև իր կյանքի վերջն իր հավատքը պահպանվի ու ինքը մահանա որպես հավատացյալ:
Այս այայից սովորում ենք
1. Մշտապես պետք է մտահոգ լինենք մեր ճակատագրի նկատմամբ և ոչ մի ջանք չխնայենք` մեր կրոնն ու հավատքը պահպանելու համար:
2. Իշխանությունը ենթահող է ստեղծում անհնազանդության, անբարոյականության ու անհավատության համար: Եթե Ասված մարդուն պահպանի, ուրեմն մարդը պետք է աղոթի Աստծուն, ոպեսզի փրկվի այդպիսի վտանգներից:
3. Նրանք, ովքեր ղեկավարում են մարդկանց, պետք է իմանան, որ բոլորի տերն Աստված է և թագավորությունը նրան է պատկանում:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: