Ելք դեպի լույս 397
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 110-րդ այա
حَتَّى إِذَا اسْتَيْأَسَ الرُّسُلُ وَظَنُّوا أَنَّهُمْ قَدْ كُذِبُوا جَاءَهُمْ نَصْرُنَا فَنُجِّيَ مَنْ نَشَاءُ وَلَا يُرَدُّ بَأْسُنَا عَنِ الْقَوْمِ الْمُجْرِمِينَ
Երբ ի վերջո մեր առաքյալները հուսահատվեցին ու հասկացան, որ իրենց ստախոսի տեղ են դնելու, մեր պաշտպանութունը վայելեցին: Մենք փրկեցինք նրանց, որ ընտրյալներ էին: Բայց մեր վրեժը երբեք չպիտի հեռանա ամբարիշտների գլխից:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված մարդկանց առաջնորդելու համար մահկանացուներից ոմանց ներշնչեց, որպեզի նրանց հրավիրեն իմաստության ու գիտության հիման վրա ընթանալ ճշմարտության ճանապարհով: Սակայն մարդիկ չհավատացին ու հրաժարվեցին հետևել մարգարեներին: Այս այան ասում է, որ մարգարեները չհուսահատվեցին: Միևնույն ժամանակ անհավատներն ասում էին. Եթե ձեր խոստումները ճշմարտ են, մենք պետք է պատժի ենթարկվեինք: Երբ անհավատները ոչ մի ձևով չէին ընդունում ճշմարտությունը, Աստված փրկում էր մարգարեներին ու նրանց աջակիցներին, իսկ անհավատները կործանվում էին: Այդպես եղավ Նոյի պատմության մեջ: Չնայած այս աստվածային մեծ մարգարեն երկար տարիներ մարդկանց կոչ արեց հավատալ միակ Աստծուն, սակայն շատ քչերը հետևեցին նրան: Հետո տեղի ունեցավ մեծ փորթրիկ, ջրհեղեղ ու բացի հավատացյալներից բոլորը ոչնչացան:
Այս այայից սովորում ենք
1. Աստված մշտապես անհավատներին մտածելու ժամանակ է տվել և ուշացրել է նրանց պատիժը:
2. Աստվածային պատիժները միայն հանդերձյալ կյանքի համար չեն նախատեսված: Այս աշխարհում նույնպես մարդիկ ենթարկվում են աստվածային պատժի:
3. Ոչ հավատացյալները պետք է հուսահատվեն աստվածային շնորհներին սպասելիս և ոչ էլ անհավատները ուրախանան, որ իրենց լավ ապագա է սպասվում:
Հովսեփ սուրայի 111-րդ այա
لَقَدْ كَانَ فِي قَصَصِهِمْ عِبْرَةٌ لِأُولِي الْأَلْبَابِ مَا كَانَ حَدِيثًا يُفْتَرَى وَلَكِنْ تَصْدِيقَ الَّذِي بَيْنَ يَدَيْهِ وَتَفْصِيلَ كُلِّ شَيْءٍ وَهُدًى وَرَحْمَةً لِقَوْمٍ يُؤْمِنُونَ
Մարգարեների պատմությունը լի է օրինակներով, որ բանիմաց մարդիկ պետք է իմանան: Այս գիրքը զվարճանալու համար չէ ուղարկված և հաստատում է ավելի վաղ եկած նվիրական մատյանները, հստակորեն բացատրում է ամեն ինչ: Հավատացյալների համար Աստծո շնորհն ու լույսն է այն:
Այս այան , որը Հովսեփ սուրայի վերջին այան է, անդրադառնում է մի շատ կարևոր խնդրի. Ղուրանի առակները, այդ թվում Հովսեփի ու նրա եղբայրների պատմությունը, որպես խրատներ են ներկայացվում, քանի որ Ղուրանը պատմության կամ հեքիաթների գիրք չէ: Իհարկե, միայն իմաստուն մարդիկ են այս ամենից դաս քաղում: Շատերը գուցե այդ ամենը կարդան և բոլորովին ուշադրություն չդարձնեն դրա իմաստին: Այնուհետև այան ասում է. Իմաստուն մարդը խորհում է այաների մասին և հասկանում, որ Ղուրանը մի մարդու խոսքերի ժողովածու չէ, այլ աստվածային խոսք, որը շարունակությունն է նախորդ աստվածային գրքերի: Ղուրանում ներկայացվել են բազմաթիվ ճշմարտություններ, որոնք անհրաժեշտ են մարդկանց առօրյա կյանքոմ: Ղուրանում խոսվում է ընտանիքի, տնտեսութան, քաղաքականության, մշակույթի և այլ հարցերի մասին:
Այս այայից սովորում ենք.
1. Ղուրանի առակները հիմնված են իրական պատմությունների վրա, որոնցից պետք է դաս քաղել:
2. Իմաստուն մարդը, խորհելով Ղուրանի այաների մասին և իր կյանքում դրանց հետևելով, արժանանում է Աստծո շնորհներին:
3. Հովսեփը բոլոր սադրանքներով հանդերձ, հասավ բարձունքի: Նրա պատմությունը շատերի համար կարող է օրինակ ծառայել: Եթե Աստծո ծառան լինենք, Աստված չի հրաժարվելու մեզանից:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: