Ելք դեպի լույս 398
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ավարտվեց Հովսեփ սուրան և այժմ սկսում ենք Ռադ ուրան, որը հայտնվել է Մեքքայում և ունի 43 այա: Այս կարճ սուրայում խոսվում է երկինքների ու երկրի արարման, լուսնի ու արևի, բույսերի ու ծառերի, կենանի էակների ստեղծման ու Աստծո լույսի ներքո խաղաղության հասնելու մասին: Այս սուրան, ինչպես Ղուրանի բոլոր սուրաները, սկսվում է հնչյուններով, որոնք Ղուրանի գաղտնիքներից են: Սակայն քանի որ այս հնչյուններից հետո գալիս է Ղուրանի անունը և խոսվում է նրա հայտնվելու մասին, հնարավոր է, որ Աստված այսպիսով ցանկացել է ասել. Այն Ղուրանը, որ ես եմ ուղարկել, չնայած որ հավերժական հրաշք է, սակայն կազմված է արաբկան հնչյուններով: Եթե կարող եք, դուք էլ այդ հնչյուններով ստեղծեք նման գիրք: Այնուհետև այան մարգարեին ու մյուս հավատացյալներին մխիթարում է, ասելով. Եթե շատ մարդիկ չեն ընդունում Ղուրանը և աստվածային իմաստությունը, դուք մի կասկածեք նրան, որ ճշմարտացի չէ: Որովհետև այդ կարծրամտությունը պատճառ է դարձել, որ մարդկանց մի խումբ չընդունի Ղուրանը: Սակայն դա չի նշանակում, որ Ղուրանն ունի թերություններ
Ռաադ սուրայի առաջին այա
المر تِلْكَ آيَاتُ الْكِتَابِ وَالَّذِي أُنْزِلَ إِلَيْكَ مِنْ رَبِّكَ الْحَقُّ وَلَكِنَّ أَكْثَرَ النَّاسِ لَا يُؤْمِنُونَ
Էլիֆ. Լամ, Միմ, Րե: Ահա սրանք են Ղուրանի նշանները,այն ինչ, որ քո արարչի կողմից քեզ ներշնչվեց ճշմարիտ է: Սակայն մարդկանց մեծ մասը չի հետեւելու:
Այս այայից սովորում ենք.
1. Որևէ ուսմունք ընդունելու կամ չընդունելու չափանիշը դրա ճշմարտացիությունն է և ոչ թե այն, թե որքան մարդ է հավատում և հետևում դրան:
2. Հավատացյալները պետք է իմանան, որ բոլոր մարդիկ չեն հավատքի գալու և պատրաստ լինեն նրանց հակադարձումներին:
Ռադ սուրայի 2-րդ այա
اللَّهُ الَّذِي رَفَعَ السَّمَاوَاتِ بِغَيْرِ عَمَدٍ تَرَوْنَهَا ثُمَّ اسْتَوَى عَلَى الْعَرْشِ وَسَخَّرَ الشَّمْسَ وَالْقَمَرَ كُلٌّ يَجْرِي لِأَجَلٍ مُسَمًّى يُدَبِّرُ الْأَمْرَ يُفَصِّلُ الْآيَاتِ لَعَلَّكُمْ بِلِقَاءِ رَبِّكُمْ تُوقِنُونَ
Աստված Նա է, ով բարձրացրեց երկինքն առանց սյուների ու ապա տիեզերքի վրա տարտածեց իր թագավորությունը: Նա արևին ու լուսնին հնազանդ դարձրեց: Բոլոր երկնային մարմինները շարժվում են իր գրված ճանապարհով: Նա է տիեզերքի կառավարիչը: Նա ձեզ ցույց կտա անթիվ նշաններ, որպեսզի հավատաք, որ մի օր կանգնելու եք իր առջև:
Ի նշան Աստծո կողմից որպես մարդկությանը աստվածային մեծ շնորհ Ղուրանի իջեցման, այս այայն խոսում է Աստծո մասին, և թե ինչպես ստեղծեց երկինքները, տիեզերքը, երկիրը: Այան անդրադառնում է երկու խնդրի: Նախ, որ միլիոնավոր մոլորակներ, անեզր երկնքում պտտվում են յուրաքանչյուրն իր առանցքի շուրջ և նրանց միջև ոչ մի բախում տեղի չի ունենում: Կարծես մի աներևույթ սյուն նրանց պահում է երկնքում և մի աներևույթ ճանապարհ որոշում է նրանց ուղին: Սա իհարկե հնարավոր է միայն Աստծո զորության շնորհիվ: Երկրորդ հերթին, ամբողջ տիեզերքը տնօրինվում է Աստծո կողմից: Այնպես չէ, որ Աստված ստեղծել է իր արարածներին ու թողել իրենց հույսին: Աստված նման չէ մի ժամագործի, որը մի ժամացույց է սարքում, այն վաճառում ու այլևս չի հետաքրքրվում թե ինչ եղավ ժամացույցի հետ: Աստված արարիչ է և տնօրինում է իր բոլոր արարծների գործերը:
Այս այայից սովորում ենք.
1. Ամբողջ տիեզերքը շարժման մեջ է և դրա սկիզբն ու վերջն Աստծո ձեռքերում են:
2. Տիեզերքն աննպատակ չի ստեղծվել: Դրա նպատակը եղել է ստեղծել դատաստանի ու հանդերձյալ կյանքի համակարգը:
Ռադ սուրայի 3-րդ այա
وَهُوَ الَّذِي مَدَّ الْأَرْضَ وَجَعَلَ فِيهَا رَوَاسِيَ وَأَنْهَارًا وَمِنْ كُلِّ الثَّمَرَاتِ جَعَلَ فِيهَا زَوْجَيْنِ اثْنَيْنِ يُغْشِي اللَّيْلَ النَّهَارَ إِنَّ فِي ذَلِكَ لَآيَاتٍ لِقَوْمٍ يَتَفَكَّرُونَ
Նա է, որ ստեղծել է երկիրն ու բարձրարել լեռներ ու գետեր հաստատել,ստեղծել է տարբեր մրգեր, արու և էգից բաղկացած զույգ ու ցերեկը ծածկում է գիշերով: Անկասկած այս ամենի մեջ նշաններ են նրանց համար, ովքեր մտածում են:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես է ստեղծվել մոլորակը, ցամաքները, ինչպես են բարձրացել լեռները, ինչպես են հոսում գետերը: Այան ասում է. Նա գիշերն ու ցերեկը ձեզ համար ստեղծեց, որպեսզի իրար փոխարինեն ու այդպիսով լինի և' ձեր հանգստի ժամանակը և' ձեր աշխատանքի: Այս ամենը նրա համար է, որպեսզի բույսերն աճեն ու ծաղկեն և մարդիկ օգտվեն դրանց բարիքներից : Ուրեմն, մտածելով այս ամենի մասին, մարդը հասկանում է, թե ինչպիսի վեհություն է արարիչը, որի առջև պետք է խոնարհվել: Հետաքրքիրն այն է, որ այս այայում 1400 տարի առաջ խոսվել է այն մասին, որ բույսերը բազմանում են զուգավորման միջոցով:Այսօր արդեն գիտնականները պարզել են, որ բոլոր բույսերը, ինչպես և կենդանիները, բազմանում են զուգավորման միջոցով:
Այս այայից սովորում ենք
1. Ջուրն ու հողը բոլոր էակների կենդանության աղբյուրն են: Այստված այս երկուսը ստեղծեց, որպեսզի բույսերն ու կենդանիները ապրեն, իսկ մարդը ապրի ու զարգանա:
2. Բնության աշխարհը նման է դասարանի, որից կարելի է շատ բաներ սովորել:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: