Ելք դեպի լույս 399
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 4-րդ այա
وَفِي الْأَرْضِ قِطَعٌ مُتَجَاوِرَاتٌ وَجَنَّاتٌ مِنْ أَعْنَابٍ وَزَرْعٌ وَنَخِيلٌ صِنْوَانٌ وَغَيْرُ صِنْوَانٍ يُسْقَى بِمَاءٍ وَاحِدٍ وَنُفَضِّلُ بَعْضَهَا عَلَى بَعْضٍ فِي الْأُكُلِ إِنَّ فِي ذَلِكَ لَآيَاتٍ لِقَوْمٍ يَعْقِلُونَ
Երկիրն ամեն քայլի ներկայացնում է տարբեր պատկերներ: Մի կողմում որթատունկերով ու բանջարեղենով հարուստ այգիներ, մյուս կողմում` մեկ արմատից կամ առանձին աճող արմավենիներ: Միևնույն ջուրը ողողում է բոլոր մրգերը: Բայց դրանք ունեն տարբեր համեր: Ահա այսպես ենք մենք ցույց տալիս նշանները նրանց, ովքեր մտածում են:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղուրանում խոսվում է արարչագործության մասին և թե ինչպես են ստեղծվել երկինքը, երկիրը, լեռներն ու ծովերը: Այս այան խոսում է այն մասին, թե երկինքն ինչ բարիքներ է նվիրում մարդուն, սկսած ծառերից ու բույսերից, մինչեւ բազում մրգեր: Այան ասում է . Նրանով հանդերձ, որ բերքը բազմազան է, Աստված բոլորին ջրով է հագեցնում: Մի քանի տեսակ ծառ կարող են նույն հողում ու նույն ջրով սնվել, սակայն դրանց պտուղները լինում են տարբեր գույների ու համերի: Եվ արդյոք սրանք Աստծո հզորության նշանները չե՞ն:
Այս այայներից սովորում ենք
1. Հարևանությունը չի նշանակում նմանություն: Արդյունավետությունն է գերազանցության չափանիշը: Մարդը կարող է շփվել գիտնականների հետ, իսկ ծառերը միմյանց հետ, սակայն մեկը չի կարող ազդել մյուսի վրա, որպեսզի մյուսը դառնա կատարյալ:
2. Նա, ով ագահ է բնության բարիքներից օգտվելու հարցում, սակայն չի մտածում այդ բարիքների ծագման մասին, հեռու է մարդկությունից:
Ռադ սուրայի 5-րդ այա
وَإِنْ تَعْجَبْ فَعَجَبٌ قَوْلُهُمْ أَإِذَا كُنَّا تُرَابًا أَإِنَّا لَفِي خَلْقٍ جَدِيدٍ أُولَئِكَ الَّذِينَ كَفَرُوا بِرَبِّهِمْ وَأُولَئِكَ الْأَغْلَالُ فِي أَعْنَاقِهِمْ وَأُولَئِكَ أَصْحَابُ النَّارِ هُمْ فِيهَا خَالِدُونَ
(Ով մարգարե)Եթե ինչ որ բան զարմացնում է քեզ, ապա որքան պետք է զարմանաս, եթե լսես նրանց այս խսքերը. Հնարավո՞ր է, որ մեր մարմնի փոշին վերածվի մեկ այլ էակի:Նրանք երբեք չեն հավատալու Աստծուն: Շղթաները կախվելու են նրանց վզերից ու նրանք հավիտենապես դառնալու են կրակի զոհը:
Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. եթե չեն ընդունում քո մարգարեությունը, մի զարմացիր: Չնայած որ կարելի է զարմանալ: Սակայն ավելի զարմանալին այն է, որ նրանք հրաժարվում են անգամ քո Աստծուց, ասելով, թե ինչպես կարող է Աստված մարդուն վերակենդանացնել, եթե նա հող է դարձել: Այայի հաջորդ բաժնում ասվում է, որ ճշմարտությունը չընդունելը պատճառ է դարձել, որ մարդիկ չընդունեն Աստծո գոյությունը և նա, ով չի ընդունում միաստվածությունը, բնականաբար մարգարեությունն էլ չի ընդունում:
Այս այայից սովորում ենք
1. Նա, ով ժխտում է Աստծուն, աշխարհիկ կյանքի հրապույրների գերին է դառնում, ինչը դառնում է շղթա նրա վզին ու նա չի կարողանում ազատ մտածել: Նա, ով ժխտումէ մարգարեությունը, ժխտում է նաև Աստծո գոյության փաստը, եթե անգամ բարի գործ անի, աշխարհիկ բնոյթ է կրում: Աստված նրան հենց այս աշխարհում է վարձատրում: Իսկ հանդերձյալ կյանքում նա ոչ մի վարձատրություն չի ստանում:
Ռադ սուրայի 6-րդ այա
وَيَسْتَعْجِلُونَكَ بِالسَّيِّئَةِ قَبْلَ الْحَسَنَةِ وَقَدْ خَلَتْ مِنْ قَبْلِهِمُ الْمَثُلَاتُ وَإِنَّ رَبَّكَ لَذُو مَغْفِرَةٍ لِلنَّاسِ عَلَى ظُلْمِهِمْ وَإِنَّ رَبَّكَ لَشَدِيدُ الْعِقَابِ
(Ով մարգարե,անհավատները մոլորության պատճառով, հեգնանքով) քեզանից ուզում են, որ չարիքն իրենց բաժին հասնի նախքան բարիքին արժանանալը եւ դա այն դեպքում, երբ ջախջախիչ ու նվաստացնող տանջանքները եղել են նրանցից առաջ:Քո արարիչը, բոլոր բռնություններով հանդերձ,որ նրանք կատարում են(իրենց անձի նկատմամբ)ներում է նրանց:Եվ քո Արարիչի պատիժը խիստ է:
Մարգարեն մարդկանց զգուշացրել է, որ եթե չհնազնադվեն Աստծո հրամանին, ոչ միայն հանդերձյալ կյանքում, այլ աշխարհիկ կյանքում նույնպես կարժանանան ասվածային պատժի: Սակայն կարծրամիտ անհավատներն ասում են. մենք չենք ցանկանում այն դրախտը, որ դու խոստանում ես: Եթե ճշմարիտ ես, այդ չարչարանքներն ուղարկիր մեզ: Նրանք շտապում էին ստանալ պատիժը: Սակայն Աստված ի պատասխան ասում է. նայեք ինչ պատահեց այն ցեղերին, որ ձեզանից առաջ էին եկել: Նրանք ոչնչացվեցին: Դաս քաղեք դրանից ու մի փափագեք, որ նրանց տանջանքներին արժանանաք: Մյուս կողմից Աստված բարի է ու գթառատ: Ուրեմն հավատացյալ եղեք, որպեսզի արժանանաք Աստծո բարությանը և գթությանը և աստվածային պատիժների փոխարեն ստանաք Աստծո ողորմությունը:
Այս այայից սովորում ենք.
1. Պետք է մշտապես դաս քաղել պատմությունից, հատկապես Աստծո պատիժների վերաբերյալ: Պետք է ձեռք բերել Աստծո գթությունը և մշտապես ձգտել արժանանալ աստվածային գթությանը:
2. Աստված իր արարածներին մշտապես ժամանակ է տալիս և մշտապես բաց է թողնում զղջման ու գթության ճանապարհը:
3. Ասվածային բարությունը նախընտրելի է Աստծո պատժից:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: