Ելք դեպի լույս 400
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 7-րդ այա
وَيَقُولُ الَّذِينَ كَفَرُوا لَوْلَا أُنْزِلَ عَلَيْهِ آيَةٌ مِنْ رَبِّهِ إِنَّمَا أَنْتَ مُنْذِرٌ وَلِكُلِّ قَوْمٍ هَادٍ
Անհավատները հարցնում են. Միթե Աստված մարգարեին հրաշք գործելու իշխանություն է տվել: Քո գործը միայն քարոզելն է: Յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է մի առաքյալ, ով առաջնորդել է իրեն:
Նրանք, ովքեր կարծրամտությունից ելնելով Մոհամմադին որպես մարգարե չէին ընդունում, տարբեր պատրվակներ էին ներկայացնում, ինչպես օրինակ. Ինչու՞ Մոհամմադը Հիսուսի և Մովսեսի նման հրաշքներ չի կատարում և չի կատարում այն, ինչ մենք ենք ցանկանում:
Դա այն դեպքում, երբ ցանկացած մարգարեի հրաշագործությունը համապատասխանում է այն մշակութային և սոցիալական պայմաններին, որոնցում նա ապրում է: Այն ժամանակ, երբ տարածված էր կախարդությունը, Մովսեսի հրաշագործությունները նման էին կախարդանքների և Փարավոնը դրա համար նրան կախարդ հռչակեց: Երբ տարածվեց բժշկական գիտությունը, Մովսեսի հրաշքը մեռածներին վերակենդանացնելն էր: Իսլամի մարգարեն այնպիսի պայմաններոմ մարգարե դարձավ, երբ արաբների միջև պոեզիան համարվում էր լավագույն արվեստը: Ուստի նրա հրաշագործությունը ներկայացավ բառի տեսքով, ինչն անգերազանցելի է: Սակայն նրանք, ովքեր պատրվակներ էին փնտրում, չէին ցանկանում իմանալ ճշմարտությունը: Պատմությունը ցույց է տվել, որ եթե անգամ մարգարեն իրականացներ անհավատների ցանկությունները, նրանք այլ բան կխնդրեին: Խոսքն այն մասն է, որ նա, ով քնած է, մի շարժումով էլ կարող է արթնանալ: Սակայն նա, ով թմբիրի մեջ է, երբեք չի արթնանա:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեների գործը մարդկանց առաջնորդելն է և ոչ թե նրանց անհիմն պահանջներն իրականացնելը: Թեև մարգարեությունն ավարտվել է, սակայն Աստված յուրաքանչյուր ցեղի համար առաջնորդներ է նշանակել, որպեսզի նրանց առաջնորդի:
Ռադ սուրայի 8-րդ այա
اللَّهُ يَعْلَمُ مَا تَحْمِلُ كُلُّ أُنْثَى وَمَا تَغِيضُ الْأَرْحَامُ وَمَا تَزْدَادُ وَكُلُّ شَيْءٍ عِنْدَهُ بِمِقْدَارٍ
Աստված գիտի ինչ է կրում յուրաքանչյուր կին(իր որովայնում) և գիտի արգանդներն ինչ են իջեցնում և ինչին են ավելացնում:Ամեն ինչ Նրա կամքով ունի որոշակի ժամանակ:
Այս և մյուս այաները խոսում են Աստծո գիտության մասին և դրանից ամենակարևորը մայրական արգանդն է, որտեղ աճում է սաղմը: Դա այն դեպքում, երբ մայրը իր որովայնում աճող սաղմի մասին ոչինչ չգիտի, սակայն Աստված գիտի նրա բոլոր կարիքների մասին: Սաղմնավորման առաջին իսկ պահից մինչև երեխայի ծնունդը, այս բոլորն աստվածային գիտության նշաններից են: Իսկ մայրը այդ գիտության օրրանն է: Այնուհետև այան ասւմ է, որ Աստված որոշակի կանոններ է առաջադրել հղիության և ծննդաբերության մասին, որոնք շատ կարևոր են: Եվ այն ամենն ինչ կանխորոշված է, անփոփոխ է և տեղի է ունենում Ասծո կամոք:
Այս այայից սովորում ենք
1. Աստծո գիտությունը ոչ միայն ընդհանուրին է վերաբերում, այլ նաև մանրամասներին: Նա տեղյակ է նույնիսկ սաղմից, որը մեծանում է մոր արգանդում:
2. Հղիություն ժամանակ մարը ուղղակի կապ ունի սաղմի հետ, ուստի կրոնական աղբյուրներում մայրերին հորդորում են այդ շրջանում ուշադիր լինել իրենց խոսքին ու գործին:
Ռադ սուրայի 9 և 10-րդ այաներ
عَالِمُ الْغَيْبِ وَالشَّهَادَةِ الْكَبِيرُ الْمُتَعَالِ
Աստված գիտի գաղտնի և տեսանելի աշխարհների մասին:Նա վեհ է ու վսեմ:
سَوَاءٌ مِنْكُمْ مَنْ أَسَرَّ الْقَوْلَ وَمَنْ جَهَرَ بِهِ وَمَنْ هُوَ مُسْتَخْفٍ بِاللَّيْلِ وَسَارِبٌ بِالنَّهَارِ
Մարդկանցից ոմանք խոսում են գաղտնի, ոմանք՝ անթաքույց:Ոմանք գիշերվա մթության քողի տակ ծածկվելով են տեղափոխվում, ոմանք էլ շարժվում են ցերեկային ժամերին: Նրա համար ամեն բան հավասար է:
Նախորդ այայում խոսվեց Աստծո գիտության մասին և որ Աստված տեղյակ է անգամ մոր արգանդում մեծացող սաղմի մասին: Այս այաները նույնպես անդրադառնում են Աստծո գիտությանն ասելով. "Այն, ինչ զգում եք և այն, ինչ գոյություն ունի, սակայն հնարավոր չէ զգալ 5 զգայարաններով, Աստված գիտի: Անցյալում լինի, թե ապագայում": Ընդհանրապես անհայտն ու հայնտին միայն մարդուն են վերաբերում: Մարդը հայտնի է համարում այն, ինչ տեսնում է և անհայտ, այն ինչ չի տեսնում: Դա չի վերաբերում Աստծուն, որը տեղյակ է ամեն ինչից և նրա համար հայտնի է ամեն ինչ: Իրականում եթե մարդը հավատացյալ լինի ու սրտանց հավատա, որ Աստված տիրապետում է մեր բոլոր գործերին ու թաքուն խոսքերին, երբեք մեղք չի գործի և կկառավարի իր խոսքն ու գործը:
Այս այաներից աովորում ենք
1. Աստված անբիծ է, կատարյալ և վեր ամեն ինչից:
2. Աստծո գիտությունը բոլոր կենդանի էակների մասին, չի ենթարկվում որևէ տեղի, ժամանակի կամ պայմանի:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: