Օգոստոս 04, 2019 18:09 Asia/Yerevan

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ,այս հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք զբոսաշրջության տարբեր ոլորտներին:

Զբոսաշրջությունը և դրա ճյուղերը գնալով զարգանում են: Որոշ զբոսաշրջիկներ ճամփորդում են առողջապահական նպատակներով:

Առողջապակական զբոսաշրջությունը բաժանվում է երկու մասի՝ ճամփորդություն և բուժում: Այստեղ կարևորը բուժումն է:

Այս հաղորդման ընթացքում անդրադարձ կարվի Բժշկական տուրիզմին (Medical Tourism), բուժիչ  տուրիզիմին (Curative Tourism)   և  Առողջության տուրիզմին  (Wellness Tourism):

 

Շատ երկրներ, իրենց եկամուտները բարձրացնելու նպատակով, զբոսաշրջային ծառայությունների փաթեթներում ներառում են նաև բժշկական ծառայությունները: Իսկ դրա համար, տվյալ երկրներին անհրաժեշտ են բժշկական ենթակառուցվածքներ և հմուտ բժիշկներ:

Իրանը դասվում է  այն երկրների շարքին, որոնք բարձրակարգ բժշկական ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկներին: Իրանն ունի բազմաթիվ պատմական ու բնական զբոսաշրջային վայրեր, որտեղ այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ:

Պատմական զբոսաշրջային վայրերի տեսակետից, Իրանը զբաղեցնում է աշխարհում 10-րդ, իսկ բնական գրավչությունների առումով՝ 5-րդ տեղը: Բացի դրանից, Իրանի  բժշկական ոլորտի զարգացվածության շնորհիվ, հարևան երկրներից զբոսաշրջիկները նախընտրում են առողջապահական հարցերը լուծելու նպատակով այցելել հենց այս երկիր:

 

Զբոսաշրջիկները գալիս են հատկապես Քուվեյթից, Կատարից, Իրաքից, Պակիստանից, Աֆղանստանից, Թուրքմենստանից և այլ երկրներից: Նրանք նախընտրում են Իրանը, քանի որ ճանապարհը կարճ է, Իրանում կան հմուտ մասնագետներ, իսկ ծախսերը համեմատելի չեն եվրոպական երկրներում գործող գների հետ:

Հենց այս պատճառով, Իրանի առողջապահության նախարարությունում բացվել է Զբոսաշրջության վարչություն, որպեսզի ճիշտ կերպով ներկայացվեն երկրի հնարավորությունները: Իրանի հիվանդանոցներն ու բոլոր բուժհաստատությունները, որոնք ցանկություն ունեն ընդունել արտասահմանցի հիվանդների, պարտավոր են ունենալ IPD՝ միջազգային կենտրոն: Հակառակ դեպքում, նրանք չեն կարող առողջապահական ծառայություններ մատուցել զբոսաշրջիկներին: Նման հիվանդանոցները պարտավոր են հարգել որոշակի օրենքներ: Որպես օրինակ, բուժօգնությունը պետք է ներկայացնել ճիշտ, իրականացնել բուժման ամբողջական ընթացքն առանց որևէ խնդրի:

Բուժկենտրոնները պարտավոր են կազմակերել կոնֆերանսներ՝ բժիշկների ներկայությամբ, հարցերին պատասխանել հեռախոսով կամ էլեկտրոնային նամակներով, դիմողներին ներկայացնել իրենց հնարավորությունները և ծառայությունների գները: Վիրահատարանը, այն պալատը որտեղ պետք է մնա հիվանդը, և բոլոր ծառայությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա:   

Ներկայումս Իրանում կա նման 150 բուժհաստատություն: Իրանն այն երկրներից է, որ մեծ զարգացում է գրանցել անպտղության բուժման, ակնաբուժության, նյարդաբուժության և քաղցկեղի բուժման ոլորտներում: Դրանից բացի, Իրանն ունի արտոնություններ Ասիայում  պլաստիկ վիրահատությունների առումով, իսկ երիկամների պատվաստման ոլորտում զբաղեցնում է Ասիայում առաջին և աշխարհում երրորդ  տեղերը: Լյարդի փոխպատվաստման ոլորտում, Իրանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը: Իրանցի ակնաբուժները նույնպես աշխարհում բարձր դիրք են զբաղեցնում: Իրանում ակնաբուժության ոլորտը շատ զարգացած է:  

Բուժման նպատակով Իրան են այցելում նաև նրանք, ովքեր ունեն կանացի, սրտանոթային հիվանդություններ, կամ ցանկանում են վիրահատություններ կատարել աչքի, քթի կամ ընդհանուր պլաստիկ վիրահատություն: Արտասահմանցի զբոսաշրջիկները դիմում են հիմնականում Թեհրանի, Ղոմի, Մաշհադի, Ահվազի, Ուրմիայի և Շիրազի կլինիկաներ:

 

Պետք է ասել, որ առողջապահության նպատակով ճամփորդող զբոսաշրջիկները կարող են հեշտորեն կապվել վերոնշյալ բուժհաստատությունների հետ: Իսկ ամենահարմարը ԻԻՀ ԱՆ դիմելն է  հետևյալ հղմամբ http://iht.en.behdasht.gov.ir/: Այստեղ կարելի է  ծանոթանալ բոլոր բուժկենտրոնների ու դրանց հնարավորությունների հետ: Բացի այդ, կարելի է տեղեկություններ ստանալ Իրանի հյուրանոցների վերաբերյալ: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև այն գործակալությունների հետ, որոնք համագործակցում են նախարարության հետ: Այդ գործակալությունները պարտավոր են նախապես ամրագրել հյուրանոցը և կապ հաստատել հիվանդանոցի հետ, որպեսզի զբոսաշրջիկը խնդիրներ չունենա: Բուժման ընթացքում, զբոսաշրջիկներին մատուցվում են նաև զբոսաշրջային  ծառայություններ:

Իրանում աշխատում է նաև Գիտության ու մշակույթի կայուն զարգացման միջազգային ինստիտուտը՝ Գիտության և մշակույթի համալսարանին կից: Ինստիտուտը զբոսաշրջիկներին առաջարկում է բուժման լավ տարբերակներ: Ինստիտուտի աշխատակիցները մշտապես ուղեկցում են զբոսաշրջիկներին: Իսնտիտուտի հետ կարևելի է  կապվել հետևյալ հղմամբ http://medicaltourismusc.ir/en: Ինֆորմացիան հասանելի է պարսկերեն, անգլերեն, արաբերեն, քրդերեն և թուրքերեն լեզուներով: Բացի այս ծառայություններից, Իրանում գործում են բազմաթիվ ստարտափեր ու ընկերություններ, որոնք աշխատում են առողջապահության ոլորոտւմ և գրասենյակներ ունեն աշխարհի տարբեր երկրներում:  

Մեր հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի ակնաբուժական կլինիկաների մասին:

Պիտակ