«Թուրքիան լարվածություն է հարուցում» 06-04-2016
Քաղաքական հարցերի փորձագետի կարծիքով Իրանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը:
«Ֆարհիխթեգան» օրաթերթ
Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը
Քաղաքական հարցերի փորձագետի կարծիքով Իրանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը:
Ֆարհիխթեգան թերթի այսօրվա համարին տված հարցազրույցում քաղաքագետ՝ Հասան Բեհեշթիփուրն ասել է.-«Իրանի քայլերն ու ջանքերը միշտ ուղղված են եղել տարածաշրջանում ,ներառյալ Միջին Ասիայում անվտանգության հաստատմանը»:
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածություններին քաղաքագետը հավելել է.-«Ղարաբաղյան պատերազմը կսրի տարածաշրջանում տիրող լարվածությունը»:
Նրա խոսքերով՝ վերջին օրերի ընթացքում Իրանի ԱԳ նախարարության քայլերն ու ջանքերն ուղղված են եղել Բաքու-Երևան լարվածության մեղմացմանը:
«Հաշվի առնելով Միջինարևելյան տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակը , Ղարաբաղյան պատերազմի շարունակումը ոչ ոքի օգտին չէ», ասել է քաղաքագետԲեհեշթիփուրը:
«Ռեսալաթ» օրաթերթ
ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի պատճառով Քեմերոնը հայտնվել է ծանր կացության մեջ
Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի անցկացումը այդ երկրի վարչապետին դրել է ծանր կացության մեջ։
Ռեսալաթ օրաթերթի այսօրվա համարում տպագրված վերլուծականում ասված է․-«Բրիտանիայում անցկացված վերջին սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս,որ այդ երկրի քաղաքացիների մեծ մասը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն,ինչի հետևանքով պահպանողական վարչապետ Դևիդ Քեմերոնը և Լեյբորիստների ընդդիմադիր կուսակցության ղեկավարները հայտնվել են թույլ դիրքում»։
Վերլուծական հոդվածում նշված է․-«Բրիտանիայի վարչապետը հավակնում է ,թե Լոնդոնի առաջարկած բարեփոխումների շուրջ ԵՄ-ի հետ ուղղակի բանակցությունների արդյունքում իրականացել են երկրի պահանջները և այլևս ԵՄ-ի կազմից դուրս գալու անհրաժեշտություն չկա»։
«Ընդսմին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ Ջերեմի Քորբինի նման անհատները ,որոնք դեմ են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն չեն ընդունում Քեմերոնի այդ խոսքերը և Բրյուսելի հետ անցկացված բանակցությունները արդյունավետ չեն համարում»,-ասված է թերթում։
Քեմերոնը կարծում էր ,որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր օգտին կլինի,բայց այդպես չեղավ և գնալով ավելացավ ԵՄ-ի կազմից դուրս գալու կողմնակիցների թիվը,ինչը ցույց է տալիս,որ ԵՄ-ից դուրս գալու արշավը կարողացել է հաջող գործընթաց ունենալ»,եզրակացնում է Ռեսալաթ թերթը։ Նշենք,որ Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեն տեղի կունենա 2016 թ․-ի հունիսին։
«Ջավան» օրաթերթ
Թուրքիայի կառավարությունը Հայ-ադրբեջանական բախումներում լարվածություն է հարուցում
«Ջավան» օրաթերթի այսօրվա վերլուծական հոդվածում ասված է.-«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվելուց հետո Թուրքիայի կողմնորոշումը հիմնված է լարվածություն ու ճգնաժամ հարուցելու վրա»:
«Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չեզոքություն դրսևորելու և երկու երկրին զսպվածություն պահպանելու կոչ անելու փոխարեն Բաքվին միակողմանի հովանավորություն ցուցաբերելով լարվածություն է հարուցում» ասված է թերթի վերլուծականում:
Ըստ թերթի՝ Էրդողանը պարտվել է Սիրիայի հարցում և ոչ միայն չկարողացավ կանխել ՌԴ-ի դերն այդ երկրում ,այլև առթեց իր արևմտյան դաշնակիցների քննադատությունը:
Նշենք,որ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով մեկնարկած բախումներն արագ վերածվեցին արյունալի պատերազմի:
Galatv.am
Ասադի դեմ մարտնչող չինացի ույղուրների բանակը․ La Stampa
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան
Չինացի ույղուրները դարձել են ապստամբների գաղտնի զենքը, ովքեր մարտնչում են Դամասկոսի կառավարական ուժերի դեմ»,- գրում է Ջորդանո Ստաբիլեն La Stampa-թերթում:
«Նրանց հաշվում են հազարներով: Աֆղանստանով, Կենտրոնական Ասիայի հանրապետություններով եւ Թուրքիայով երկար ու վտանգավոր ճամփորդությունից հետո նրանք ժամանել են Սիրիա, բնակություն հաստատել լեռնային գյուղերում եւ վերահսկում են առավել հեռավոր եւ ռազմավարական կարեւոր դիրքերն Իդլիբ նահանգում: Ույղուրները բնակվում են Արեւմտյան Չինաստանում, Սինցզյան շրջանում եւ դարձել են սիրիացի ապստամբների գաղտնի զենքը»,- ասվում է հոդվածում:
«Դեռեւս մեկ տարի առաջ ույղուր զինյալների թիվը, , մի քանի հարյուր էր: Իսլամիստ գրոհայինների կողմից Իդլիբի գրավումից հետո ույղուրների հոսքն աճեց, եւ այժմ այդ համայնքն օտարերկրյա զինյալների շրջանում դարձել է խոշորագույնը՝ 4-5 հազար մարդ: Այս միգրացիան պայմանավորված է «Ալ-Նուսրա ճակատի» հետ դաշինքով, ինչպես նաեւ Չինաստանի եւ Պակիստանի ճնշումներով համատեղ հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Դա էլ ստիպեց իսլամիստ զինյալներին լքել Հինդուկուշը»,- գրում է թղթակիցը:
«Շատ ույղուրներ ժամանել են Սիրիա իրենց ընտանիքներով, սա նշան է, որ նրանք ուզում են բնակվել տեղերում: Պատճառներից մեկը ուղեւորության բարձր արժեքն է, հնարավոր է, մի ուղղությամբ: Տեղացիներն ասում են, որ, ի տարբերություն այլ օտարերկրյա զինյալների, նրանք չեն թաքցնում դեմքերը, ինչը նշանակում է, որ նրանք երբեք չեն վերադառնա իրենց հայրենիք, որտեղ կարող են բացահայտվել եւ դատապարտվել մահապատժի: Նրանք եկել են Սիրիա, որպեսզի մնան»,- ասվում է հոդվածում: