«Էրդողանի զուր ջանքերը հեղինակազրկում են Թուրքիային»10-04-2016
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված Թուրքիայի նախագահի ջանքերը վնասել են տարածաշրջանում ու աշխարհում Անկարայի հեղինակությանը։
«Ջոմհուրի էսլամի» թերթ
Էրդողանի զուր ջանքերը հեղինակազրկում են Թուրքիային
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված Թուրքիայի նախագահի ջանքերը վնասել են տարածաշրջանում ու աշխարհում Անկարայի հեղինակությանը։
Թեհրանում լույս տեսնող «Ջոմհուրի էսլամի» թերթի այսօրվա համարում տպագրված խմբագրական հոդվածում ասված է.«Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները նորմալացնելու Էրդողանի նախաձեռնությունը վնասել է Թուրքիայի տարածաշրջանային ու միջազգային հեղինակությանը և Անկարային դրել է այնպիսի դրության մեջ ,որի համար ուրիշներն են ծրագիր մշակում»։
Թերթը գրում է․-«Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացումը, ինչ պատճառով էլ որ լինի միևնույն է, դա նշանակում է համագործակցել ահաբեկիչների ու զավթիչների հետ»։
«Չնայած Իսրայելի դեմ քարոզչական դիրքորոշումների առկայության, Էրդողանը և Թուրքիայի մյուս պաշտոնյաները փաստորեն ծառայում են տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի հետապնդած նպատակներին ու ծրագրերին և իրենց ամբողջ ջանքերն ի գործ են դրել սիոնիստների ու նրանց արաբա-արևմտյան դաշնակիցների հաջողության համար>,-եզրակացնում է Ջոմհուրի էսլամի թերթը:
«Արման» թերթ
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, ամերիկացի պաշտոնյաների դիրքը խարխլվել է
Քաղաքական հարցերով փորձագետ՝ Հասան Բեհեշթիփուրն ասել է․-« Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո , ամերիկացի պաշտոնյաներն իրենց խարխլված դիրքի հետևանքով հակասական դիրքորոշումներ են որդեգրում Իրանի նկատմամբ»։
Թեհրանում լույս տեսնող «Արման» թերթի այսօրվա համարին տված հարցարույցում քաղաքագետը նշել է․-«ԱՄՆ-ում միջուկային համաձայնությանը դեմ գնացող սիոնիստական լոբբիների ներազդեցության շրջանակում ամերիկացի պաշտոնյաների կողմից հակասական դիրքորոշումների կիրառումը ուղղված է միջուկային համաձայնության գործադրման կանխմանը»։
«Հանրապետականները ,որպես համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գլխավոր ընդդիմադիրներ, նախագահական ընտրություններում դեմոկրատների հետ մրցակցելու պատճառով չեն ցանկանում, որ միջուկային համաձայնությունը դառնա դեմոկրատների հաղթաթուղթը, ուստի ամեն ինչ անում են կանխելու համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումը»,-հավաստիացրել է քաղաքագետ Բեհեշթիփուրը։
Նա համատեղ քայլերի համապարփակ ծրագրի չեղարկման կապակցությամբ Դոնալդ Թրամփի հայտարարությունը նախընտրական կարգախոս է որակել։«Եթե նույնիսկ մի հանրապետական դառնա ԱՄՆ նախագահ, նա պարտավոր է իրագործել համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը,որովհետև այն բխում է Իրանի, ԱՄՆ-ի և «5+1» խմբի բոլոր անդամ երկրների շահերից»,հավելել է քաղաքագետը։
«Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը ազգային փաստաթուղթ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երաշխիքով և ԱՄՆ նախագահը չի կարող չեղարկել այն,քանզի դա կհանգեցնի ԱՄՆ-ի մեկուսացմանը։
---
Galatv.am
Հոլանդացիները դեմ քվեարկեցին ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրին
Աղբյուր՝ Der Spiegel
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան
«Նախ միգրացիոն ճգնաժամը, այնուհետեւ հակամարտությունը Ռուսաստանի հետ եւ Հունաստանի պարտքի չլուծված խնդիրը, իսկ այժմ տեղի ունեցավ նաեւ հանրաքվեն, որի ժամանակ հոլանդացիները հստակ դեմ քվեարկեցին ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրին, ինչի պատճառով, ի դեպ, 2013թ.-ի նոյեմբերին Ուկրաինայում ծայր առավ ժողովրդական ապստամբություն: Այն իր հերթին հանգեցրեց Վիկտոր Յանուկովիչի կառավարության տապալմանը եւ Ռուսաստանի հետագա ռազմական գործողություններին Ղրիմում եւ Դոնբասում»:
«Այն փաստը, որ հոլանդացիները «ոչ» ասացին հենց այս համաձայնագրին, ունի խորհրդանշական ազդեցություն. նրանց մերժումը հաղթանակ էր ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր փափագում են տեսնել Եվրամիության շուտափույթ փլուզումը»,- Der Spiegel-ում գրում է Մարկուս Բեքերը:
«Եթե Եվրամիության 28 երկրներից մեկը՝ Նիդեռլանդները չվավերացնի այդ համաձայնագիրը, ապա այն կարող է հայտնվել վտանգի տակ»,- ընդգծում է հեղինակը:
«Հետևաբար հանրաքվեի արդյունքը ԵՄ-ի համար կրկնակի հարված դարձավ, եւ այժմ խոսքն այն մասին է, թե ինչ հետեւանքներ այն կունենա,- շարունակում է Բեքերը: -Մի կողմից, հանրաքվեն ցուցադրում է, որ միասնական Եվրոպայի գաղափարը խիստ ոչ ժողովրդական է դարձել Նիդեռլանդներում, այսինքն երկրում, որը դեռ մի քանի տարի առաջ համարվում էր ամենաեվրոպամետը: Մյուս կողմից պարզվում է, որ բնակչության 70%-ը պարզապես հետաքրքրված չէ Եվրոպայի համար այսքան կարեւոր հարցում, կամ կարծում է, որ իր ձայնը որոշիչ չէ»:
«Առավոտ» թերթ
Մոսկվան պետք է վերանայի Երևանի նկատմամբ իր քաղաքականությունը
«Առավոտ» թերթը գրում է. «Ադրբեջանի կողմից իրականացված չորսօրյա պատերազմում զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ»: Այս միտքը նախագահը վերահաստատեց նաեւ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: Սա ուղղակի «մեսիջ» էր ՌԴ-ին:
Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի պաշտոնական Երեւանն այս ուղղությամբ՝ դեռ տեսանելի չէ: Բայց որ Ադրբեջանի քայլերի արդյունքում զարգացած իրադարձությունները նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական շեշտադրումները վերանայելու պարտադրանք են ստեղծում՝ միանշանակ է,գրում է «Արավոտ» թերթը:
Ռուսաստանը պետք է վերանայի Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը, եւ դա պետք է ՀՀ իշխանությունների պարտադրանքը լինի՝ նկատի ունենալով ՀՀ-ՌԴ հարաբերությունների բոլոր շերտերն ու նրբերանգները»,գրում է «Առավոտ» թերթը:
«Իրատես» թերթ
Նոտա՝ ԵՏՄ-ին. Հայաստանը պետք է չմասնակցի Մոսկվայի համաժողովին
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում նախատեսված ԵՏՄ նիստը Երեւանից, Ղազախստանի կամքով տեղափոխվել է Մոսկվա»։ Բանն այն է, որ ԵԱՏՄ-ն կառուցված է անչափ հետաքրքիր սկզբունքով, եւ վերջինիս հիմնադիր անդամներից մեկի վետոն` որեւէ նախագծի կամ որոշմանն առնչվող, բավարար է, որ դրանք կյանքի չկոչվեն: Հիմնադիր անդամները երեքն են` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան: Ընդ որում՝ ժամանակին արվեց ամեն ինչ, որ Հայաստանը չլինի հիմնադիր անդամների «շրջանակում»։
Երկու դեպքում էլ` թե՛ ԵՏՄ համաժողովը Երեւանից Մոսկվա տեղափոխելու, թե՛ Հայաստանի` ԵՏՄ հիմնադիր անդամ չդառնալու «մեկենասը» Ղազախստանն է եղել: Պատճառն էլ պարզ է՝ Ռուսաստանը չի ցանկանում որեւէ կերպ նեղացնել Ադրբեջանին: Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս պարագայում:
Չմասնակցի ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունենալիք այդ համաժողովին, պարզաբանելով՝ ինչու, եւ հիշեցնելով ժամանակին Սերժ Սարգսյանի խոսքերը. «Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանին հնչող կրակոցները Մոսկվայի, Աստանայի, Մինսկի ուղղությամբ են նաեւ հնչում»:
Նաեւ առժամանակ պետք է սառեցնի այդ կառույցի հետ իր աշխատանքները, որոնք ի սկզբանե անարդյունք են եղել Հայաստանի տնտեսության համար»,գրում է «Իրատես» թերթը: