«Տարբեր կուսակցությունների ձայների մերձեցումը ՝ Իրաքի վարչապետի գերխնդիրը» 08-04-2016
Իշխանության ղեկին Հեյդար Ալ-Էբադիի մնալու հարցը պայմանավորված է նոր կառավարության ձևավորմամբ : Իրաքում առկա քաղաքական ճգնաժամը , որը համարվում է վարչեպտի գործունեության հետևանքով ստեղծված տնտեսական խնդիրների հետևանք , շարունակում է մնալ չկարգավորված :
«Ղոդս»
«Տարբեր կուսակցությունների ձայների մերձեցումը ՝ Իրաքի վարչապետի գերխնդիրը»
Իշխանության ղեկին Հեյդար Ալ-Էբադիի մնալու հարցը պայմանավորված է նոր կառավարության ձևավորմամբ : Իրաքում առկա քաղաքական ճգնաժամը , որը համարվում է վարչեպտի գործունեության հետևանքով ստեղծված տնտեսական խնդիրների հետևանք , շարունակում է մնալ չկարգավորված :
Տնտեսական ճգնաժամը մեկնարկելուց հետո , Հեյդար Ալ-Էբադին բարեփոխական մի նախագիծ ներկայացրեց , որն ի դեպ հաջողությամբ չպսակվեց : Նա հայտարարեց , որ մտադիր է ոչ-կուսակցական կառավարությունը ձևավորել ՝ խորհրդարանից հատուկ լիզորություններ պահանջելով :
Իրաքի վարչապետն ի վերջո կառավարության կազմում 11 նախարարների փոխելով , կառավարության նոր ցուցակ ներկայացրեց խորհրդարանին , որի մեջ էր ընդգրկվում նախարարությունների թիվը 33-ից 22-ի կրճատելու առաջարկը : Մյուս կողմից , ներկայացված նախարարների կեսը ոչ-կուսակցական էին : Իրաքի նոր կառավարության վստահության քվե ստանալու հարցը լուրջ խոչընդոտների է հանդիպել : Թվում է , թե խոչընդոտները հաղթահարել չկարողանալու դեպքում , Ալ-Էբադին կորցնելու է վարչապետի իր պաշտոնը :
Փորձագետների համոզմամբ , Իրաքում դեպքերի զարգացումը ցույց է տալիս , որ Էբադիի կառավարությունը մեծ հավանականությամբ վստահության քվե չի ստանալու : Այդ դեպքում , հարևան երկրում բարդ իրավիճակ է ստեղծվելու : Իսկ ստեղծված իրավիճակում , քաղաքական հոսանքներն ու խմբակցություններն իրենց նախապատրաստել են Էբադիի հեռացման համար : «Սադր» հոսանքի հայտարարությամբ , վարչապետի ներկայացրած կառավարությունը խորհրդարանից վստահության քվե չստանալու դեպքում , քայլեր է ձեռնարկելու կառավարության նկատմամբ անվստահություն առաջացնելու ուղղությամբ :
Ուստի կարելի է ասել , որ Իրաքում տիրող թնջուկային իրավիճակում , երկրի ճակատագիրը որոշելու է խորհրդարանը :
«Ղոդս»
Էրդողանի գործարքը փախստականների հարցում
Թուրքիայի նախագահի խոսքերով , եթե Եվրամիությունն ամբողջությամբ չիրականացնի իր հանձնառությունները , Թուրքիան ևս չի հարգելու Եվրոպայից գաղթականներին վերադարձնելու հետ կապված իր համաձայնությանը ՝ գործնականապես խափանելով համաձայնությունը :
Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է .-«Եթե Եվրամիությունը չկատարի գաղթականների հարցում ձեռբերված համաձայնությունները , Թուրքիան ևս փոխադարձ քայլերի է դիմելու» :
Եվրամիության և Թուրքիայի միջև կայացած համաձայնությամբ , Անկարան վերադարձնելու է Էգեյան ծովից ապօրինի Հունաստան մուտք գործած արտասահմանցի բոլոր փախստականներին : Դրա փոխարեն , Եվրոպան ընդունելու է Թուրքիայից ուղղակի մեկնած սիրիացի հազարավոր գաղթականների և Եվրոպա ուղևորության առաջ են գնալու ՝ առանց վիզայի անհրաժեշտության և Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության հարցում բանակցություններն :
Նոյեմբերին կնքած համաձայնությամբ , Թուրքիան Եվրամիությանը խոստացել է երեք միլիորդ եվրոյի օգնության դիմաց , քայլեր նախաձեռնել փախստականների մուտքը եվրոպա կանխելու ուղղությամբ : Եվրոպական երկրների պետայրերը սակայն խստորեն քննադատել են այդ կապակցությամբ Թուրքիայի քաղաքականությունը :
Եվրոպայի սահմանային գործակալության տվյալներով , ավելի քան մեկ միլիոն 800 հազար փախստական 2015 թվականին Եվրոպայի սահման է մտել : Այս ճգնաժամը հանգեցրել է Եվրամիության երկրների հարաբերություններում լարվածությանը , որը հարցականի տակ է տարել Շենգենյան համաձայնությանն այդ երկրների հավատարմությունը : Փախստականների կեսը սիրիացիներ են :
Panorama.am
Վինդբյուխլերը կոչ է անում Ավստրիային միջնորդությամբ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հարցում
«Ես կոչ եմ անում արտգործնախարար Կուրցին անհապաղ միջնորդությամբ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին», -ասել է Ավստրիայի Կանաչների արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը:
Ըստ ավստրիական լրատավամիջոցի, Ավստրիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչն ընդգծել է. «Եթե Ավստրիայի կառավարությունն իր համար կարևորում է սևծովյան տարածաշրջանը, ապա այն պետք է նաև պատրաստ լինի հատուկ միջնորդի դեր ստանձնել խաղաղությանը հասնելու համար»: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է շուտափույթ կերպով հրավիրել Վիեննա և միասին աշխատանքներ տանել լուծումներ գտնելու ուղղությամբ, Ավստրիան պետք է աջակցի Խմբի միջնորդական առաքելությանը:
«Կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը պատանդ չդառնա Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա հակամարտությանը: Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ-ը համապատասխանում է միջնորդի դերին: Նախկինում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու լուծումներն առաջարկվել են հենց այս շրջանակներում:
Այդ քննարկումները անհրաժեշտ է շարունակել: Առաջնային նպատակը պետք է լինի հրադադարի ռեժիմի պահպանումը: Անշուշտ, կարևոր է նաև շարունակել տարածաշրջանում հարատև խաղաղությանն ուղղված գործընթացը, որը պետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ինչը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանը»,- իր գնահատականն է տալիս (Ավստրիայի) Կանաչների կուսակցությունը:
armlur.am
Որքանով է հավանական ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ
«Հայաստանը երբեք դեմ չի արտահայտվել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն կարծում է, որ այդ հակամարտությունը լիովին և վերջնակապանապես պետք է կարգավորվի»,- գերմանական «Դոյչե Վելե» հեռուստառադիոընկերությանը ապրիլի 7-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը նախատեսեր այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում` մեր երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայություն: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան» – ընդգծել է ՀՀ նախագահը: Ուշագրավ է, որ այսօր արդեն խաղաղապահների տեղակայման թեմային անդրադարձան իշխանական կոալիցիայի` խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները: Ըստ ամենայնի` այս հարցը եւս վերջին օրերին դրված է բանակցային սեղանին: ArmLur.am-ին նախօրեին տված հարցազրույցում, սակայն, նման հնարավորությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը բացառել է` ասելով. «Ի՞նչ եք կարծում, ռուս-թուրքական ներկայիս լարված հարաբերությունների պայմաններում արդյոք Թուրքիան թույլ կտա՞, որ Ադրբեջանը համաձայնի ռուսական խաղաղապահների մուտքին հակամարտության գոտի, իհարկե` ոչ: Այնպես որ, ես նման տարբերակը ուղղակի բացառում եմ»: