Ապրիլ 09, 2016 18:00 Asia/Yerevan
  • «Թուրքիան ավելի մոտ է կանգնած Սիոնիստական ռեժիմին»  09-04-2016

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է երկկողմ հարաբերությունների նորմալացմանն ուղղված Անկարա-Թելավիվ բանակցությունների առաջընթացի մասին :

«Ղոդս»

Թուրքիան ավելի մոտ է կանգնած Սիոնիստական ռեժիմին

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է երկկողմ հարաբերությունների նորմալացմանն ուղղված Անկարա-Թելավիվ բանակցությունների առաջընթացի մասին :

«Ղոդս» օրաթերթում լույս տեսած վերլուծական մի զրույցում , նշված է , որ Թուրքիայի ԱԳ նախրարության տարածած հաղորդագարության համաձայն , այդ երկրի փոխարտգործնախարարը Լոնդոնում հանդիպել է Իսրայելի վարչապետի ներկայացուցիչ և Անվտանգության խորհրդի նախագահի հետ :

Հաղորդագրությունում նշված է , որ հանդիպմանը կողմերը վերջնական համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունները վերականգնելու շուրջ :

Թուրքիան համարվում էր Միջին Արևելքում Իսրայելի ռեժիմի դաշնակիցը : Սակայն 2010 թվականի մայիսի 31-ին երկու երկրի միջև հարաբերությունները սառել են ՝ Թուրքիայի նավի վրա Իսրայելի ուժերի հարձակման պատճառով : Դեպքից հետո , Անկարայից Թելավիվի ներողություն չխնդրելու պատճառով , 2010 թվականի սեպտեմբերին Թուրքիան դադարեցնելով Իսրայելի հետ իր ռազմական համագործակցությունը , երկրից վտարեց ռեժիմի դեսպանին :

«Էնթեխաբ»

Հյս. Կորեայի առաջնորդ.«Այսուհետ կարող ենք  ռմբակոծել ԱՄՆ-ին»

Հյուսիսային Կորեայի առաջնորդը գոհունակություն է հայտնել իր երկրի կողմից միջմայրցամաքային հրթիռային փորձարկման կապակցությամբ , փորձարկման քայլն ԱՄՆ-ին ուղղված նախազգուշացում է գնահատել :

«Էնթեխաբ» օրաթերթի վերլուծականում կարդում ենք , որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հավաստել է , որ իր երկիրը ձեռք է բերել թշնամում հարձակումը կանխելու մարտունակություն :

ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը կրկնել է այդ երկրի առաջնորդի խոսքերը :

Հակադարձելով Փխենյանի փորձարկումներին , արևմտյան փորձագետները նշել են , որ այդ փորձարկումների պատճառով , ՄԱԿ-ի ԱԽ-ն այդ երկրի դեմ խստագույն շրջափակումներ է կիրառելու :

«Ռեսալաթ»

Իսրայելի ռեժիմն աջակցում է սաուդացիներին

Եմենի վրա Սաուդյան Արաբիայի հարձակումների պատճառով , զոհվել են հազարավոր եմենցիներ :

«Ռեսալաթ» օրաթերթը վերլուծական մի հոդվածում գրել է , որ Թելավիվի և սաուդացիների ոճրագործությունները նմանում են ՝ ինչը հետևանքն է սադացիներին սիոնիստների ցուցաբերած աջակցության :

Արաբիան այնպիսի պայմաններում է Եմենում պրոքսի պատերազմ շղթայազերծել ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի Միջինարևելյան շահերն ապահովելու նպատակով , երբ յդ երկիրն այլև Միջին Արևելքում որոշիչ երկիր չի համարվում :

«Ռեսալաթ» օրաթերթը վերլուծականում նշված է , որ եթե սաուդական ռեժիմը չդադարեցնի Եմենի վրա հարձակումները , մոտ ապագայում ավելի մեծ ծախսեր է անելու : Այս հարցի շուրջ միանշանակ համակարծիք են բոլոր փորձաագետները :

Ալե-Սաուդական ռեժիմը , նրա արևմտյան , արաբական ու այլ բոլորաջակիցները կանգնել են Եմենի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ՝ փորձելով նրանց հարկադրել ընդունել դրածո և բռնապետական իշխանություն :

armradio.am

Զինվորները լուծեցին իրենց խնդիրը, հերթը՝ դիվանագետներինն է.Կարեն Բեքարյան

94-ի հրադադարից հետո այն, ինչ այսօր ունենք աննախադեպ է՝ կարծում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ Կարեն Բեքարյանի՝ արդյունքը բոլորի աչքի առաջ է: Բանակն իր խնդիրն այս պահի դրությամբ լուծել է, այս պահի դրությամբ իր խնդիրը պիտի լուծի դիվանագիտությունը՝ շեշտադրել-եզրահանգել է վերլուծաբանը: Թեմային այսօր անդրադարձել են նաեւ պատմաբան, ԵՊՀ դասախոս Գեւորգ Մելքոնյանն ու միջազգայնագետ Ցոլակ Ակոպյանը:

armlur.am

Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք վաճառել. ՌԴ փոխվարչապետ

Ըստ Ռուսական TASS լրատվական գործակալության` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին՝ այդ երկրի հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան։ Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի` երեկ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանն արած հայտարարության մասին լրագրողի հարցին` Ռոգոզինն ասել է. «Ամեն ինչ պայմանագրերին համապատասխան է։ Մեզ համար երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»։ Ընդգծենք, որ Բաքվում նույնաբովանդակ հայտարարություն է արել նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` հավելելով, թե «Ռուսաստանի համար հավասարապես կարեւոր են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը»: Սա, իհարկե, կարելի էր ընկալել որպես դիվանագիտական հայտարարություն, եթե դրան զուգահեռ չհնչեր ռուսական զենքի վաճառքը շարունակելու վերաբերյալ Ռոգոզինի արդեն շատ կոնկրետ` ոչ դիվանագիտական հայտարարությունը: