Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը, ՀՀ երկրորդ նախագահի դատաքննության մեկնարկին և Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանն անդրադառնալով հոկտեմբերի 2-ին ԵԱՏՄ նիստին մասնակցելու նպատակով Իրանի նախագահի Հայաստան կատարելիք այցին, ասել է. « «Իրանի հետ հարաբերություններում ունենք բավական ծավալուն օրակարգ, որի նպատակն է թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛ զարգացման բնագավառում խորացնել համագործակցությունն այնպես, որպեսզի կարողանանք արդյունքներ ձևավորել այս նպատակը հետապնդելու առումով»:
Զոհրապ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես լավ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ: Նա հավելել է. «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն է ստեղծում համագործակցել Իրանի, Սինգապուրի և Եգիպտոսի հետ»:
Նշելով, որ բացի Հայաստանի շահերից, Երևանը հաշվի է առնում նաև միջազգային զարգացումները, Մնացականյանը հավելել է. «Մեր պարտականությունն է համագործակցություններն այնպես առաջ տանել, որ մի երկրի հետ հարաբերությունները չվնասեն մեկ այլ երկրին»:
-----------------------
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն«Առաջին լրատվական»-իհետ զրույցում անդրադարձել է հայ-իրանական օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:
Ռոբերտ Բեգլարյանն ակնարկելով հայ-իրանական հարաբերություններին և այն փաստին, որ երկկողմ նախագծերի մեծ մասը կյանքի չի կոչվում և մնում է թղթի վրա, Բեգլարյանն ասել է. «Ելնելով իմ անձնական փորձից և այն շփումներից, որ ունեցել եմ՝ դժբախտաբար, լավատես չեմ, թղթի վրա շատ բաներ կան, ամենացայտուն օրինակը Արաքսի ՀԷԿ-ի օրինակն է, երկուստեք հանդիպումների ժամանակ բազմիցս խոսվել է շինարարական աշխատանքները զարկ տալու մասին, բայց մինչ օրս անիվը տեղից չի շարժվել»:
Բեգլարյանի կարծիքով՝ թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը լրջությամբ չեն վերաբերվում համատեղ նախագծերին, պատճառները պետք է ուսումնասիրել և փորձել հեզասահ ձևեր գտնել իրավիճակից դուրս գալու համար:
-----------------------
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնել:
Այս մասին սեպտեմբերի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են: Սակայն հանդիպման ամսաթվի եւ վայրի մասին մամուլի խոսնակը չհայտնեց: Նա հիշեցրեց, որ Հայաստանը հակված է պայմանավորվածությանը, ըստ որի՝ հանդիպման մասին հայտնում է հակառակ կողմի հետ միաժամանակ:
--------------------------
Այս շաբաթԵրևանում բողոքի ցույց անցկացվեց, ամերիկյան-բրիտանական Լիդիան ընկերության կողմից ձեռք բերված ոսկու հանքերի շահագործման լիցենզիայի դեմ:
Ցուցարարների խոսքով, հանքի շահագործումը կվնասի շրջակա միջավայրին:
Ոսկու հանքը գտնվում է Ջերմուկ քաղաքի մերձակայքում գտնվող լեռնային տարածքում:
Ցուցարարներն ասում են, որ ամերիկյան Լիդիան ընկերությունը մտադիր է թալանել Հայաստանի բնական ռեսուրսները, և նրանց համար մարդու իրավունքները կարևոր չեն:
Չորեքշաբթի երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Լիդիան, վերադարձիր տուն» և «Մեր սարերը թալանի համար չեն»:
Նրանք հայտարարել են, որ կշարունակեն իրենց պայքարը և թույլ չեն տա, որ ամերիկացիներն ու բրիտանացիները թալանեն իրենց երկրի ոսկու հանքերը և փոքր հարկերի վճարման գնով ոչնչացնեն շրջակա միջավայրը:
Լիդիան ընկերության գործունեության դեմ բողոքող մի խումբ բողոքարարներ արգելափակել են ոսկու հանք տանող ճանապարհները և արգելում են երթևեկությունը դեպի հանք:
-------------------------
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին մեկնարկել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները վերջին օրերին հավաք են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:
-------------------------
Սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում, և ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքում» առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, և դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը, քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին, դրանք կարող են լինել տասնյակ մարդիկ, որոնց վերաբերյալ քննիչը «հիմնավոր» կասկած ունի։Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը խոսել է «Քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին։
--------------------
Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ին մեկնարկած քառօրյա զորավարժության նպատակն է բարձրացնել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈՒ-երի կարողությունը տնտեսական համատեղ նախագծերի անվտանգության ապահովման գործում:
Ադրբեջանի Հանրապետության անկախությունից անցել է 28 տարի և այն ժամանակվանից, այդ երկիրը պատերազմի մեջ է Հայաստանի հետ: Պատերազմի ժամանակ Բաքվի քաղաքական գործիչները կորցրել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Հետևաբար, Ադրբեջանի զորքերի մասնակցությունն այս զորավարժություններին կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար: Վրաստանը նույնպես Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների անջատողական ճգնաժամի պատճառով, մասնակցելով այս զորավարժություններին, կարող է սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի համար:
Հաշվի առնելով այս փաստերը, իրենց զորուժը պատրաստ վիճակում պահելու Ադրբեջանի և Վրաստանի ջանքերը բնական են: Այնուամենայնիվ, թվում է, որ այս զորավարժություններին մասնակցելով, Թուրքիան այլ նպատակներ է հետապնդում: Տարվա ընթացքում Ադրբեջանը մի շարք համատեղ զորավարժանքներ է անցկացնում Թուրքիայի հետ: Հայկական կողմը կոշտ արձագանքեց երկու երկրների համատեղ զորավարժություններին, որ անցկացվեցին 2017 թ.-ին :
Մասնագետների կարծիքով, այս զորավարությունների անցկացումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին:
Մասնավորապես, նման գործողությունները կարող են հրահրել հայկական կողմին, որը պատերազմի մեջ է Ադրբեջանի Հանրապետության հետ: Հատկապես, նման գործողությունները կարող են հրահրել հայկական կողմին, որը պատերազմի մեջ է Ադրբեջանի Հանրապետության հետ:
Անկասկած, Թուրքիան փորձում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումը օգտագործել Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը հաստատելու համար:
------------------
Վրաստանի նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի ներկայացրած կառավարության կազմը վստահության քվե ստացավ այդ երկրի խորհրդարանից:
Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 98-ն այն պայմաններում կողմ քվեարկեցին նոր կառավարությանը, երբ Գախարիայի թեկնածությանը դեմ պատգամավորները բոյկոտել էին խորհրդարանի նիստը:
Վրաստանի նախկին վարչապետ ՄամուքաԲախաձեն անցած շաբաթ հրաժարական ներկայացրեց, որից հետո «Վրացական երազանք» ղեկավարող կուսակցությունը վարչապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրեց Գեորգի Գախարիային: