Ելք դեպի լույս 401
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 11-րդ այա
لَهُ مُعَقِّبَاتٌ مِنْ بَيْنِ يَدَيْهِ وَمِنْ خَلْفِهِ يَحْفَظُونَهُ مِنْ أَمْرِ اللَّهِ إِنَّ اللَّهَ لَا يُغَيِّرُ مَا بِقَوْمٍ حَتَّى يُغَيِّرُوا مَا بِأَنْفُسِهِمْ وَإِذَا أَرَادَ اللَّهُ بِقَوْمٍ سُوءًا فَلَا مَرَدَّ لَهُ وَمَا لَهُمْ مِنْ دُونِهِ مِنْ وَالٍ
Մարդը շրջապատված է հրեշտակներով, որոնք հաջորդում են իրար: Աստված նրանց ուղարկել է պաշտպանելու մարդկանց: Նա իր շնորհները ետ չի առնի մարդկանցից, եթե նրանք չապականեն դրանք: Իսկ եթե ցանկանա պատժել, ոչինչ չի կարող կանգնել նրա դեմ: Միայն Աստված է մարդկանց պահապանը:
Նախորդ այայում ասվում է. Աստված տեղյակ է մարդկանց ներսից ու դրսից և ոչ մի բան նրանից թաքուն չի կարող լինել: Այս այան ասում է . Աստված ձեզանից յուրաքանչյուրի համար հրեշտակներ է սահմանել, որոնք ձեզ պաշտպանում են վտանգներից ու դժվարություններից: Սակայն քանի որ բնությունն արարավել է Աստծո կամոք և այն ամենն ինչ կատարվում է այնտեղ նույնպես Աստծո կամքն է, Ղուրանը նշում է, որ բնական աղետները նույնպես Աստծո հրամանն են: Եվ հրեշտակները մեզ պահպանում են դժբախտ դեպքերից: Իսկ մեր կամքն այնպիսին չէ, որ մենք ինքներս կարողանանք դրանց կանխել: Այնուհետև այան ասում է. "Այն, ինչ ասացինք, վերաբերում է բնական աղետներին, որոնք ձեր ձեռքերում չեն: Սակայն մարդիկ իրենք են տնօրինում իրենց ճակատագրերը և' անհատապես և' հասարակական առումով: Եվ մի կարծեք, որ Աստված դրանց կառավարումը նույնպես հանձնել է հրեշտակներին: Եթե որոշված է որ հասարակության մեջ որոշակի բարեփոխում լինի, ու արդարություն տարածվի, չպետք է սպասել աստվածային հրաշքի: Մարդն ինքը պետք է փորձի փոխել այդ վիճակը": Այնուհետև այան ասում է. "Եթե չփորձեք բարեփոխել ձեր հասարակությունը, մեծ վնասներ եք կրելու : Աստվածային պատիժը վրա է հասնելու և ոչ ոք չի կարողանալու դիմանալ այդ պատժին:"
Այս այայից սովորում ենք
1. Որոշ հրեշտակներ մարդուն պահպանում են բնական աղետներից:
2. Յուրաքանչյուր հասարակութան ճակատագիրը որոշում են հասարակության անդամները: Բարեփոխված հասարակությունն արժանանում է աստվածային շնորհներին, իսկ մոլորված հասարակությունը` պատժին:
Ռադ սուրայի 12 և 13-րդ այաներ
هُوَ الَّذِي يُرِيكُمُ الْبَرْقَ خَوْفًا وَطَمَعًا وَيُنْشِئُ السَّحَابَ الثِّقَالَ
وَيُسَبِّحُ الرَّعْدُ بِحَمْدِهِ وَالْمَلَائِكَةُ مِنْ خِيفَتِهِ وَيُرْسِلُ الصَّوَاعِقَ فَيُصِيبُ بِهَا مَنْ يَشَاءُ وَهُمْ يُجَادِلُونَ فِي اللَّهِ وَهُوَ شَدِيدُ الْمِحَالِ
Աստված ձեր առջև կփայլեցնի կայծակը, որպեսզի երկյուղածություն և հույս ներշնչի: Նա է, որ անձրևով ծանրաբեռնված ամպերն առաջ է շարժում:
Ամպի որոտը և հրեշտակները Արարչի վեհության առջև, փառաբանում են Նրան:Աստված է ուղարկում կայծակները և ում ցանկանա նրանցով կպատժի:Դա այն դեպքում, երբ նրանք Աստծո մասին վիճում են:Աստծո ուժը անսահման է և Նրա պատիժը ցավալի:
Կայծակն ու որոտը բնական երևույթներ են, որ տեղի են ունենում երկնքում: Դրանք Աստծո զորության նշաններն են: Մի կողմից դրանք վախ են առաջացնում և մյուս կողմից անձրևի պատճառ դառնում: Կայծակը, որ բնական երևույթ է, Ղուրանի տեսակետից մի տեսակ նման է Աստծո փառաբանման, որը վերաբերում է կատարյալ Աստծուն: Հրեշտակները, որ անձրևների ու ամպերի պատասխանատուներն են, եթե սարսափում են, որ չկատարեն Աստծո հրամանները, փառաբանում են նրան: Սակայն պետք է ասել, որ ոչ մի բան առանց Աստծո կամքի տեղի չի ունենում և ինչ որ բանի վնաս է հասցվում նույնպես միայն Աստծո կամոք: Իսկ ինչպես է, որ այսքանից հետո անհավատները կասկածում են Աստծո գոյությանը և վիճարկում այս հարցը: Արդյոք նրանք որևէ ձևով դերակատար են այս մեծ հրաշքի իրականացման հարցում, որից անձրև է տեղում: Պետք է ասել, որ կայծակը բնական երևույթ է համարվում, սակայն որոտը որոշ տեղերում բնութագրվում է որպես աստվածային պատիժ: Ղուրանում Սամուդ ցեղի մասին ասում է, որ Աստված նրանց որոտի միջոցով պատժեց: Որոշ աղբյուրներում ասվում է, որ երբ մարգարեն լսում է կածակի որոտի ձայնը, լռում է և աղոթում: Ղուրանում խոսվում է նաև այն մասին, թե ինչպես են այլ արարածները փառաբանում Աստծուն, որի մասին, ըստ Ղուրանի, մարդը դեռևս չի կարող գաղափար ունենալ:
Այս այաներից սովորում ենք.
1. Պետք է ավելի շատ ճանաչել բնական երևույթները, որպեսզի այդպիսով մարդն ավելի խորացնի ի հավատքն Աստծո հանդեպ: Որովհետև ամեն ինչ Աստծո արարչագործութան հետևանքն է:
2. Ողջ տիեզերքը փառաբանում է Աստծուն և մարդը պետք է նույնը անի:
3. Ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Իսկ որոտն ու կայծակը, որ կարող են բարիք բերել, միևնույն ժամանակ չարիքի աղբյուր կարող են դառնալ:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: