Ելք դեպի լույս 403
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 17-րդ այա
أَنْزَلَ مِنَ السَّمَاءِ مَاءً فَسَالَتْ أَوْدِيَةٌ بِقَدَرِهَا فَاحْتَمَلَ السَّيْلُ زَبَدًا رَابِيًا وَمِمَّا يُوقِدُونَ عَلَيْهِ فِي النَّارِ ابْتِغَاءَ حِلْيَةٍ أَوْ مَتَاعٍ زَبَدٌ مِثْلُهُ كَذَلِكَ يَضْرِبُ اللَّهُ الْحَقَّ وَالْبَاطِلَ فَأَمَّا الزَّبَدُ فَيَذْهَبُ جُفَاءً وَأَمَّا مَا يَنْفَعُ النَّاسَ فَيَمْكُثُ فِي الْأَرْضِ كَذَلِكَ يَضْرِبُ اللَّهُ الْأَمْثَالَ
17. Նա է որ երկնքից իջեցնում է անձրևը ու հեղեղները հոսում են ձորերի մեջ, իրենց հետ տանելով ջրերի վրայի փրփուրը: Նա է, որ ստեղծել է ոսկի ու արծաթ, որ մարդիկ հալեցնում են` գործիքներ ու զարդեր պատրաստելու համար: Այսպես է Աստված ճշմարտությունից ու ունայնամտությունից դաս հանում: Փրփուրն անհետանում է անմիջապես, բայց ինչն օգտակար է մարդկանց վրա, կմնա երկրի վրա: Աստված այս կերպ է բացատրում իր առակները:
Այս այայի վերջում Ղուրանն ասում է. որպեսզի մարդիկ հասկանան ճիշտն ու սխալը, Աստված ներկայացնում է օրինակներ: Այս այայում ջուրը նույնացվում է ճշմարտության հետ, իսկ դրա վրայի փրփուրը` սխալի: Ջուրը կյանքի աղբյուր է, որը երկնքից է իջնում և մտնում հողի մեջ, որպեսզի մարդկանց կարիքները բավարարի: Սակայն անձրևի ժամանակ, երբ գետերը հոսում են, փրփուրը մնում է ջրի երեսին: Սակայն այդ փրփուրը երկար չի մնում և ջուրն է որ մշտական է: Նույն կերպ, երբ դարբինը մետաղը դնում է քուրայի մեջ, դրա վրա առաջանում է փրփուր, որը շատ արագ ոչնչանում է: Եվ այն, ինչ մնում է, մաքուր մետաղն է: Սխալն էլ նման է հենց այդ փրփուրին, որը արժեք չունի և անկայուն է, չնայած որ երևում է: Սակայն երբ իրավիճակը խաղաղվում է, այն ոչնչանում է:
Այս այայից սովորում ենք
1. Աստվածային շնորհը մշտական է և յուրաքանչյուր մարդ ըստ իր ընդունակությունների դրանից օգուտ է քաղում: Կյանքի լավ ու վատ օրերին հայտնվում են անազնվությունները և զանազանվում են ճիշտն ու սխալը:
Ռադ սուրայի 18-րդ այա
لِلَّذِينَ اسْتَجَابُوا لِرَبِّهِمُ الْحُسْنَى وَالَّذِينَ لَمْ يَسْتَجِيبُوا لَهُ لَوْ أَنَّ لَهُمْ مَا فِي الْأَرْضِ جَمِيعًا وَمِثْلَهُ مَعَهُ لَافْتَدَوْا بِهِ أُولَئِكَ لَهُمْ سُوءُ الْحِسَابِ وَمَأْوَاهُمْ جَهَنَّمُ وَبِئْسَ الْمِهَادُ
Նրանք որ հնազանդվեն իր կամքին, կարժանանան գերագույն բարիքներին: Բայ անհավատները, եթե նույնիսկ ունենան աշխարհի ողջ հարստության կրկնակին, չեն կարողանա փրկվել իրենց համար սահմանված չարչարանքներից: Նրանց բնակավայրը դժոխքը կլինի ու նրանք այնտեղ պիտի քնեն վշտի անկողնում:
Այս այան խոսում է հավատացյալների ու անհավատների ճակատագրի մասին, ասելով. Նրանք, ովքեր հետևում են Աստծո հրավերին, ստանում են բարի վարձատրություն: Սակայն նրանք, ովքեր չեն լսում Աստծո հրավերը , արժանանում են այնքան վատ ճակատագրի, որ պատրաստ են իրենց ողջ ունեցվածքը տալ` դրանից փրկվելու համար: Սակայն դա չի ընդունվում ու նրանք չեն փրկվում դժոխքից: Այաի ավարտին ասվում է. Նրանք, ովքեր այս աշխարհում մարդկանց ճնշում են, հանդերձյալ կյանքում արժանանալու են խիստ պատժի: Իսկ նրանք, ովքեր բարի են ու ներող, Աստծո կողմից հանդերձյալ կայնքում ոշադրության են արժանանալու:
Այս այայից սովորում ենք.
1.Հավատացյալներին սպասվում են բարիքներ:
2. Եթե ցանկանում ենք, որ Աստված լսի մեր աղոթքները, մենք էլ պետք է լսենք Աստծո հրավերն ու հնազանդվենք նրան:
Ռադ սուրայի 19-րդ այա
أَفَمَنْ يَعْلَمُ أَنَّمَا أُنْزِلَ إِلَيْكَ مِنْ رَبِّكَ الْحَقُّ كَمَنْ هُوَ أَعْمَى إِنَّمَا يَتَذَكَّرُ أُولُو الْأَلْبَابِ
19. Նա, ով գիտի, որ Աստված քեզ ուղարկել է իր ճշմարտությունը, կույրի պե՞ս է վարվելու: Իմաստուններն միայն հասկանում(ճշմարտությունը եւ Աստծո վհեությունը):
Այս այան ասում է. Նրանք, ովքեր իրենց սրտում ունեն ճշմատությունը և բանական մարդիկ են, տեսնում և ընկալում են ճշմարտությունը: Իսկ նրանք, ովքեր չեն ընդունում ճշմարտությունը, նման են կույր մարդկանց, չնայած ունեն աչքեր: Սակայն նրանք չունեն այն բանականությունը, որն անհրաժեշտ է ընկալելու համար: Նրանք երբեմն սխալ սնոտիապաշտությունների ու կարծրամտության զոհ են դառնում, որովհետև դրանք թույլ չեն տալիս, որ մարդը տեսնի ճշմարտությունը: Սակայն իմաստունններն ու մտածող մարդիկ, անցել են այս արգելքներից ու հասել ճշմարտության խորքերը:
Այս այայից սովորում ենք
1. Շատ կույրերի սիրտը լուսավոր է և նրանք տեսնում են ճշմարտությունը: Սակայն շատ մարդիկ, որ տեսնում են, ունեն կույր սիրտ և անկարող են տեսնել ճշմարտությունը:
2. Այն բանականությունը, որով մարդը հասկանում է Աստծո գրքի ճշմարտությունը, իրական բանականություն չէ:
3. Մարդը պետք է մշտապես զգուշանա, որ չմոլորվի:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: