Սեպտեմբեր 19, 2019 07:50 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ռադ սուրայի 20-րդ այա

الَّذِينَ يُوفُونَ بِعَهْدِ اللَّهِ وَلَا يَنْقُضُونَ الْمِيثَاقَ

Նրանք, որ Աստծո պատվիրաններին հնազանդվելով երբեք չեն խզի նրա հետ դաշինքը:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղուրանը հավատացյալներին ու անհավատներին համեմատում  է կույրերի ու տեսնողների հետ: Այս այան, շարունակելով խոսել տրամաբանող մարդկանց  մասին, ասում է. Բանական մարդը հավատարիմ է իր պայմանին, հատկապես եթե այն աստվածային է: Նրանք երբեք չեն ոտնահարում Աստծո հետ իրենց պայմանը , տեսականորեն կամ բանականորեն: Աստվածային պայմաններից ամենակարևորն այն է, որ պետք է պայքարել բռնատերերի դեմ ու հետևել բարեփոխիչ ղեկավարներին: Նրանց, ովքեր լավ նպատակներ են հետապնդում: Աստված ասում է , որ իմամությանն արժանի են նրանք, ովքեր մաքուր են ու արդար, զգուշացնելով, որ մարդիկ երբեք չպետք է թույլ տան բռնատերերին` հասնել իշխանության: Հավատացյալ ու բանական մարդկանց առանձնահատկությունն այն է, որ նրանք կարևորում են ընտանեկան և կրոնական կապերը: Իսկ դա Աստված կարևորում է: Ինչպես որ նրանց կապն անքակտելի է հավատացյալ համայնքի հետ, ինչը Ղուրանում նշվում է  որպես հավատացյալ եղբայրների կապ: Մյուսը ընտանեկան կապն է, որը զգացմունքային ու ֆինանսական կապ է` մարդկանց նյութական ու բարոյական կարիքները հոգալու համար: Ուստի իմամ Սադեղն ասում է, որ բոլոր բարեկամներին ու ազգակիցներին ու նույնիսկ նրանց, ովքեր վատություն են արել, պետք  է նվերներ բաժանել: Հավատացյալների առանձնահատկություններից է նաև այն, որ նրանք աստվածավախ են: Նրանք գիտեն Աստծո վեհությունը և դա ձեռք են բերել իրենց իմաստության շնորհիվ:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատացյալ և խելացի մարդը հավատարիմ է դաշինքներին ու հասարակական պայմանագրեին:

2. Ընտանեկան կապերը պետք է ամրացնել և դա հնարավոր է այն դեպքում, եթե ընտանիքի անդամներն իրար նկատմամբ հոգատար լինեն ու շփվեն իրար հետ:

Ռադ սուրայի 21-րդ այա

وَالَّذِينَ يَصِلُونَ مَا أَمَرَ اللَّهُ بِهِ أَنْ يُوصَلَ وَيَخْشَوْنَ رَبَّهُمْ وَيَخَافُونَ سُوءَ الْحِسَابِ

Նրանք,ովքեր հաստատում են այն կապերը, որ Աստված հրամայել է պահպանել և որոնք վախենում են Աստծուց ու (դատաստանի օրը) վատ հաշիվ տալուց:

Խելացի մարդկանց առանձնահատոկությունն  այն է, որ նրանք համբերատար են ու կատարում են աստվածային պատվիրանները: Նա, ով ցանկանում է  պահել Աստծո գոհունակությունը, պետք է լինի համբերատար: Իհարկե, համբերությունը հանուն Աստծո, առանց որոշակի կրոնական պարտավորությունների, հատկապես աղոթելու, ձեռք չի բերվում: Ուստի Ղուրանն ասում է. Ապավինեք աղոթքին, քանի որ դա հավասար է համբերատարությանը: Հավատացյալ մարդիկ, նաև ուշադիր են զրկված մարդկանց նկատմամբ և փորձում են հոգալ նրանց կարիքները: Եվ վերջապես, հավատացյալ մարդկ հետևում են մի շատ կարևոր օրենքի, որը նշվել է  նաև այաներում: Դա այն օրենքն է, որի համաձայն` վատության դիմաց պետք է լավություն անել: Այս այան նշանակում է , որ հավատացյալ մարդը չպետք է սխալ վերաբերմունք ցուցաբերի իր շրջապատի նկատմամբ: Սակայն բռնատեր և անբարո մարդկանց նկատմամբ հավատացյալը պետք է լուրջ վերաբերմունք ցուցաբերի ու հակադարձի նրանց: Հակառակ դեպքում նրանք կշարունակեն իրենց չարագործությոնները:

Այս այայից սովորում ենք

1. Իսլամը համապարփակ կրոն է և կարևորում է անձնական, հասարակական, զգացմունքային և բարոյական ու քաղաքական հարցերը:Իսլամը այն կրոնն է, որի համաձայն Աստծո հետ կապը, առանց ուրիշների և կարիքավորների նկատմամբ ուշադիր լինելու, հնարավոր չէ: Խելացի հավատացյալներին սպասվում է  լավ վախճան:

Ռադսուրայի 22-րդ այա

وَالَّذِينَ صَبَرُوا ابْتِغَاءَ وَجْهِ رَبِّهِمْ وَأَقَامُوا الصَّلَاةَ وَأَنْفَقُوا مِمَّا رَزَقْنَاهُمْ سِرًّا وَعَلَانِيَةً وَيَدْرَءُونَ بِالْحَسَنَةِ السَّيِّئَةَ أُولَئِكَ لَهُمْ عُقْبَى الدَّارِ

 Նրանք, որ (դժբախտության ժամանակ)հանուն իրենց արարչի համբերություն կցուցաբերեն, ովքեր կաղոթեն, ովքեր գաղտնի կամ առերես կտան իրենց ստացածի մի բաժինը, որ շնորհել էինք,  և նրանք ովքեր իրենց սխալները կքավեն բարի գործերով, արքայության հյուրերը պիտի լինեն:

Խելացիմարդկանցառանձնահատոկություննայն է, որնրանքհամբերատարենուկատարումենաստվածայինպատվիրանները: Նա, ովցանկանում է  պահելԱստծոգոհունակությունը, պետք է լինիհամբերատար: Իհարկե, համբերությունըհանունԱստծո, առանցորոշակիկրոնականպարտավորությունների, հատկապեսաղոթելու, ձեռքչիբերվում: ՈւստիՂուրաննասում է. Ապավինեքաղոթքին, քանիորդահավասար է համբերատարությանը: Հավատացյալմարդիկ, նաևուշադիրենզրկվածմարդկանցնկատմամբ և փորձումենհոգալնրանցկարիքները: Եվվերջապես, հավատացյալմարդկհետևումենմիշատկարևորօրենքի, որընշվել էնաևայաներում: Դաայնօրենքն է, որիհամաձայն`վատությանդիմացպետք է լավությունանել:Այսայաննշանակումէ , որհավատացյալմարդըչպետք է սխալվերաբերմունքցուցաբերիիրշրջապատինկատմամբ: Սակայնբռնատեր և անբարոմարդկանցնկատմամբհավատացյալըպետք է լուրջվերաբերմունքցուցաբերիուհակադարձինրանց: Հակառակդեպքումնրանքկշարունակենիրենցչարագործությոնները:

Այսայայիցսովորումենք

1. Իսլամըհամապարփակկրոն է և կարևորում է անձնական, հասարակական, զգացմունքային և բարոյականուքաղաքականհարցերը:Իսլամը այն կրոնն է, որի համաձայն Աստծոհետկապը, առանցուրիշների և կարիքավորներինկատմամբուշադիրլինելու, հնարավորչէ: Խելացիհավատացյալներինսպասվումէ  լավվախճան:

Հարգելիբարեկամներավարտվեցեւսմեկհաղորդում:ՄաղթումենքՁեզամենայն

լավնուբարին: