Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում ԻԻՀ նախագահի Երևան կատարած ուղևորությանը, Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովի գումարմանը, Հայաստանի ռազմական բյուջեին և 28 տարիներից հետո Ուզբեկստանի պաշտպանության նախարարի Տաջիկստան կատարած ուղևորությանը:
---------------------------
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հանդիպում ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան էր ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ժամանակ ողջունելով Իրանի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետև մենք անմիջական հարևաններ ենք և ունենք շատ ընդհանուր շահեր, և մենք դեռ շատ երկար դարեր և հազարամյակներ պետք է համագործակցենք»:
ՀՀ վարչապետ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանին նույնպես այս հանդիպման ժամանակ ընդգծեց, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին` ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում պահպանելու համար: Իր հերթին Հասան Ռոհանին կարևորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` հաշվի առնելով հակամարտող բոլոր կողմերի դիրքորոշումներն ու կարծիքները:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Երևանում նաև հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
----------------------
Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը, միության ղեկավարների մասնակցությամբ: Նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի ղեկավարները բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացրեցին երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցություններն ու տնտեսական ոլորտի շփումները դյուրին դարձնելու համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2014 թվականին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի , Ղրղզստանի և Բելառուսի կողմից:
Միության հիմնական նպատակը առևտրի և սակագների մասին օրենքների ներդաշնակեցումն է, սահմանային մաքսատուրքերի վերացումը և անդամ երկրների միջև այդ կապակցությամբ որոշումների կայացման հեշտացումը: Այնուամենայնիվ, միությունը նպատակ ունի ավելի բարձր մակարդակներում և իր երկարաժամկետ նպատակներում հասնել տնտեսական մերձեցման:
ԵԱՏՄ-ի հիմնական առավելություններից մեկը միության անդամ երկրների աշխարհագրական կապն է, ինչը դյուրին է դարձրել այդ երկրների միջև տնտեսական փոխանակումներն ու առևտուրը: Մյուս կողմից, մշակութային մերձեցումը և համատեղ կյանքի պատմական փորձը, որ գոյություն ունեն միության անդամների մեծամասնության շրջանում, կմեծացնեն նրանց միջև համագործակցության ցանկությունը:
Միությունը կարող է դրական գործառույթ ունենալ նրա դերակատարների համար: Վերացնելով մաքսային սակագները և դյուրացնելով առևտուրն այն անդամ երկրներին հորդորում է միության ներսում առևտուր իրականացնել, որի արդյունքում այլ երկրների հետ միության անդամ երկրների առևտրի կրճատմամբ, կբարձրանա անդամ պետությունների ազգային արժույթի արժեքը :
Նման համագործակցությունները կարող են ենթահող ստեղծել գիտական, տնտեսական փորձերի փոխանակման, մշակութային ու անվտանգության և այլ ոլորտներում համագործակցության համար:
Այնուամենայնիվ, նման իրադարձությունների ձևավորումը պահանջում է միության անդամ երկրների միջև լուրջ համագործակցություն, ինչը կարող է ձախողել ԵԱՏՄ-ից դուրս դերակատարների միջամտության դեպքում: Ուստի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պետք է իրենց քաղաքականություններում առաջնային տեղ հատկացնեն կոնվերգենցիային, որի իրականացման դեպքում միությունը կարող է նվազեցնել արևմտյան երկրների մենաշնորհյալ քաղաքականությունների հետևանքով առաջացած առևտրային խոչընդոտները:
-----------------------
Տնտեսագետ Գրիգոր Նազարյանն անդրադարձել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգին։
----------------------
Հայաստանում քաղաքական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը համոզված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճնշում է գործադրում դատարանների վրա և ազդեցություն է բանեցնում դատավորների վրա:
Մենք չունենք անկախ դատական համակարգ, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ դատավորները գտնվում են ճնշման ներքո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, դատարանների նկատմամբ այդ ճնշման փաթեթները, թղթապանակները գտնվում են գործադիր իշխանության ձեռքին. «Մենք հենց այնպես չէինք պնդում, որ այս շրջանում եւս պետք է իրականացվի լյուստրացիա, որովհետեւ դատավորները զերծ չեն եղել մարդու իրավունքների ոտնահարումներից: Եղել են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ եւ այս դատավորները ներգրավված են եղել: Գրեթե բոլորի նկատմամբ կան թղթապանակներ, որոնք կարող են ժամանակի ընթացքում օգտագործել: Դա էլ մենք տեսնում ենք: Դատավորները չեն կարող ազատ գործել, որովհետեւ խոցելի են»,-ասել է Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ մի առ ժամանակ առաջ նրանից հետո երբ Հայաստանի մի դատարան Ռոբերտ Քոչարյանի դեմ կալանքի որոշումը չեղարկեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի:
------------------
2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ $625 մլն միջին փոխարժեքով։
Բյուջեի նախագիծը հավանության է արժանացել սեպտեմբերի 30-ի կառավարության արտահերթ նիստի ընթացքում։ Նախագիծն օրենքի ուժ ստանալու համար պիտի ընդունվի ԱԺ-ում ու ստարոգրվի նախագահի կողմից։
Վերջին տարիներին ՀՀ-ն կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերը։ 2017-ի մոտ 210 մլրդ դրամի դիմաց, 2018-ին ծախսերը կազմել են մոտ 247 մլրդ դրամ, 2019-ին՝ 301 մլրդ դրամ։
ՀՀ 2020 թ. պետբյուջեն ծախսերի գծով կկազմի 1.880 տրիլիոն դրամ։
Նշենք, որ Հայաստանի տարածաշարջանային հակառակորդ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2019 թ-ին կազմել է 1 մլրդ 787 մլն դոլար, որից 812 մլն դոլարը հատկացվում է միայն hատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների իրականացմանը։
----------------------------
28 տարիներից հետո Ուզբեկստանի պաշտպանության նախարարը Տաջիկստան ուղևորվելով հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի պաշտոնատարների հետ:
Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արեֆ Նիզամիանն ասել է, որ Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բահադոր Ղուրբանովը Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի պաշտպանության նախարար Շիրալի Միրզայի հետ և զրուցել է կողմերի միջև անվտանգության ու ռազմական ոլորտում հարաբերությունների շուրջ:
Սա 28 տարիներից հետո Ուզբեկստանի պաշտպանության մի նախարարի առաջին պաշտոնական այցն էր Տաջիկստան: Տաջիկստանի զինված ուժերը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2018 թվականին համատեղ զորավարժություն կազմակերպեցին Տաջիկստանի Սողդ նահանգում:
Փորձագետների համոզմամբ Ուզբեկստանի ու Տաջիկստանի միջև հարաբերությունների կարգավորումն ու ընդլայնումը կարող է դրական ազդել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կապերի վրա: