Հոկտեմբեր 23, 2019 09:22 Asia/Yerevan

Հարգելի ունկնդիրներ ,«Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում կայցելենք Իրանի հարավում գտնվող «Քիշ»ազատ գոտի եւ Քիշ կղզուն ծանոթանալով ,կներկայացնենք կղզու մասնագիտացված եւ գերմասնագիտացված «Քիշ հիվանդանոց»-ը:

Քիշը, Իրանի հարավում գտնվող Պարսից ծոցի կղզիներից մեկն է, որը  հյուսիսից միացած է Իրանին   , արևելքից Հորմուզի նեղուցին, հարավից՝ Արաբական միացյալ Էմիրություններին , իսկ արևմուտքից ՝ Բահրեյնին և Սաուդյան Արաբիաին :Քիշ կղզին 91քառակուսի  կմ է  և ունի 43 կմ ափ: Քիշ կղզին ծածկված է արմավենու, Mesquites- ի, Jujube- ի,Նվենու  ծառերով և  շատ այլ կղզիների նման, այն ունի  բարեխառն կլիմա:Ձմռանը Քիշ կղզում անձրեւների տեղատարափ է: Աշխարհում գոյություն ունեն 4 շրջաններ , որոնք ունեն մաքուր թթվածնի բարձր մակարդակ, և Քիշը այդ տարածքներից մեկն է:

Պատմությունը վկայում է , որ Քիշ կղզին ,Աքեմենյան դարաշրջանից ի վեր, ապա ՝ Պարթևների և Սասանյանների ժամանակ եղել է Իրանի վերահսկողության տակ , և պատմության ընթացքում զանազան  կառավարությունների ուշադրության կենտրոնում է եղել:Կղզին վերջին  դարի ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել , և 1982 թվականից ի վեր ճանաչվել է, որպես Իրանում  առաջին  տնտեսական ազատ գոտին, որի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության և առևտրի վրա:

Քիշ կղզին իր յուրահատուկ գեղեցկության շնորհիվ  համարվում է  Իրանի հիմնական զբոսաշրջային  վայրերից մեկը,  գրավելով ոչ միայն ներքին ճանապարհորդների, այլև շատ օտարերկրյա զբոսաշրջիկների:Կղզին ունի միջազգային օդանավակայան, որի կառուցումը սկսվել է 1967 թվականին,Քիշի զարգացման կազմակերպության կողմից:Օդանավակայանի կառուցմամբ զբաղվող ինժեներներն ու ճարտարապետները ներշնչվել են   Հավայան կղզիներից և Միջերկրական ծովի հարավային ափերից:Օդանավակայանում կան  չորս տերմինալներ, որոնք սպասարկում են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքներին:Միջին հաշվով, տարեկան ավելի քան մեկ միլիոն 700հազար  զբոսաշրջիկ է այցելում այս կղզի և վայելում քաղաքի հանգստավայրերը:Այս քաղաքի տուրիստական և պատմական տեսարժան վայրերից են  ՝ ավանդական ջրապահեստը, հունական նավը, ստորգետնյա Կարիզ քաղաքը, պատմական Հարիրա քաղաքը  և ...:   Քիշում ,ջրային մարզաձևերը  նույնպես ընդառաջվում են   զբոսաշրջիկների կողմից:Կղզին ավելի վաղ հյուրընկալել է  վոլեյբոլի համաշխարհային տուրի խաղերը:

Քիշ կղզին շատ լավ տեղ է զբաղեցնում Իրանի զբոսաշրջության ոլորտում:Այս կղզու  «Քիշ հիվանդանոց» կոչվող մասնագիտացված և գեր մասնագիտացված հիվանդանոցը  հաջող բուժսպասարկում է տրամադրում կղզու բնակիչներին եւ զբոսաշրջիկներին: 

1993թվականից Քիշ հիվանդանոցը սկսել է աշխատել 32 մահճակալով և 2013-ին հիվանդանոցի զարգացման ուղղությամբ շահագործման հանձնվեց երրորդ ֆազը, և հիվանդանոցի մահճակալների թիվը հասավ  64-ի: Հիվանդանոցը, առողջապահության ,բուժման եւ բուժուսուցման նախարարության  կողմից  2015 թվականի   հավատարմագրման  գնահատականներում բավականին հաջողությունների է արժանացել, նվաճելով առաջին կարգի հիվանդանոցի, առաջին կարգի  բժշկական լաբորատորիաների և   CCU, ICUբաժիններում առաջին կարգի խնամքի կոչումները:

 

 Քշի հիվանդանոցը ներկայացնում է բոլոր մասնագիտացված և գերմասնագիտացված ծառայությունները `ներառյալ օրթոպեդիա, ծնկի վիրահատություն և, ծնկների հոդերի փոփոխում , նյարդավիրաբուժություն, ականջի,քթի եւ կոկորդի հիվանդությունները, կոսմետիկ և գինեկոլոգիական բոլոր վիրահատություններ:Հիվանդանոցի բուժման բաժիններին զուգահեռ ,բուժհիմնարկի այլ հնարավորություններից են ՝ լազերային թերապիա, էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա, ֆիզիոթերապիա, էխոկարդիոգրաֆիա, սրտի աշխատանքի վերականգնում, քարի ջախջախման, ոսկորների խտության փորձարկում, դիալիզ, դեղատուն և շուրջօրյա  լաբորատորիա:Հիվանդանոցը հագեցած է նաև շնչառական, մեկուսացման բաժանմունքով (ISOLATION ROOM), որը հաստատվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և օգտագործվում է `շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների բուժման համար:

Քիշ հիվանդանոցը բժշկական ծառայություններ է տրամադրում նաև Քիշ կղզի այցելած արտասահմանցի  հիվանդներին:Շարունակելով հաղորդումը ձեզ կներկայացնենք հիվանդանոցի միջազգային բաժինը:

Քիշ կղզում բուժման համապատասխան  ենթակառույցներն  հնարավորություն են  տալիս մասնագիտացված բժշկական ծառայություններ մատուցել օտարերկրացի հիվանդներին:Արդյունքում ՝ Քիշի հիվանդանոցում մի քանի   տարի է ինչ  առողջապահության զբոսաշրջության զարգացման բնագավառում սկսել է միջազգային բաժինը ,որը  ՝ բժշկական ծառայություններ է մատուցում  բազմաթիվ երկրներից ժամանած հիվանդների, ինչպիսիք են ԱՄՆ-ից , Բահրեյնից, Քուվեյթից, Ուզբեկստանից , Օմանից և ...:Այս հիվանդանոցում բժշկական ծառայությունների բարձր որակը, մատչելի գինը, մասնագետ բժիշկների առկայությունը և մուտքի վիզայի պահանջ չլինելը պատճառ  են դարձել ,որ օտարերկրյա հիվանդները ընդառաջեն  Քիշ կղզու հիվանդանոցը:

Հիվանդանոցի  VIP բաժինը ունի 3 արդիական պալատներ   և ապահովում է անհրաժեշտ հարմարությունները ,որպեսզի հիվանդի ընտանիքի անդամները  մնան նրա կողքին :Այս բաժանմունքը վարում են վերապատրաստված և փորձառու բուժքույրերը,որոնք տիրապետում են մի շարք օտար լեզուների, այդ թվում `անգլերենի, արաբերենի, թուրքերենի և այլն:VIP տարածքը պատրաստված  է այնպես , որ հիվանդը իրեն զգա իր  տանը և ունի անհրաժեշտ բոլոր հարմարությունները:

 

«Քիշ հիվանդանոց»-ը կղզու առողջապահական զբոսաշրջությունը խթանելու համար Օմանի Մասկատ քաղաքում ՝ հիմնել է «Քիշ հիվանդանոց»անվամբ  գրասենյակ , ինչպես նաև մտադիր  է գրասենյակներ  բացել Աֆղանական մի շարք քաղաքներում:Այսպիսով հիվանդները կարող են այցելել իրենց երկրում գտնվող  հիվանդանոցի գրասենյակները  և անհրաժեշտ տեղեկություններ ստանալ հիվանդանոցի և բժիշկների մասին՝  նախքան Իրան մեկնելը:

Այժմ  կլսենք Քիշի գերմասնագիտացված հիվանդանոցի միջազգային բաժանմունքի փորձագետ տիկ.Յազդանշենասին:

 

Հանուն Աստծու , ես Ֆերեշտէ Յազդանշենասն եմ : Ես , Քիշ գեղեցիկ կղզու «Քիշ» մասնագիտացված հիվանդանոցի IPD բաժնի պատասխանատուն եմ:

Քիշի հիվանդանոցն արդեն 5 տարի է, ինչ ունի  միջազգային հիվանդների բաժին:Մինչ այժմ մենք հիվանդներ ենք ընդունել Օմանից  և Իրաքից ,սակայն ունեցել ենք հիվանդներ եվրոպական մի շարք երկրներից ինչպես Գերմանիայից ,նույնիսկ Կանադայից,ԱՄՆ-ից և հարավային Աֆրիկայից: Անցյալ հինգ տարիների ընթացքում ունեցել ենք շուրջ 500 դիմողներ ,ստուգման,հոսպիտալացման և վիրահատման բաժիներում: Մենք  հիմնականում կոսմետիկ վիրահատություններ ենք իրականացնում և գործում ենք  նաև ուրոլոգիայի, օրթոպեդիայի, գինեկոլոգիայի և ընդհանուր վիրաբուժության բնագավառներում:Քիշ կղզու առավելություններից է հետևյալը.Այն գտնվում է Պարսից ծոցի տարածքում և քիչ տարածություն ունի Օմանից ու Իրաքից և Օմանից դեպի կղզի ուղղակի թռիչք է գործում ,որը տևում է մոտավորապես 30 րոպե և շաբաթական երեք անգամ չվերթ է իրականանում; Կղզի մուտք գործելու համար վիզայի կարիք չկա  ,որը պատճառ է դարձել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավման: Իմ ներկայացրած տվյալներից շուրջ 1500 հիվանդները  եղել են Օմանից ,որոնք մեծամասնաբար դիմել են ստուգման և վիրահատությունների համար:

Արտասահմանցի հիվանդների ներկայության ժամանակ, ծառայությունները կատարելապես իրականացվում են VIPկարգավիճակով ,դա լինի ստուգում, հիվանդների խնդիրները ,նրանց ընդունումը թե դուրս գրումը ,կամ հոսպիտոլացումը ,բոլոր սպասարկությունները իրականացվում են անհապաղ: Արաբերեն և անգլերեն լեզուներով երկու հմուտ թարգմանիչներ հիվանդանոցում են գտնվում սկսած ընդունելությունից , հոսպիտալացման  ընթացքում մինչև հիվանդի դուրս գրումը:Հիվանդը դուրս գրվելուց հետո կարող է  հեռախոսազանգի, WhatsApp- ի և էլ-փոստի միջոցով կապ հաստատել հիվանդանոցի հետ և հիվանդանոցը կատարելապես պատասխանատու է ցանկացած դժվարության   դեպքում:

Քիշի հիվանդանոցը, առողջապահական զբոսաշրջությունը  ընդլայնելու նպատակով  բանակցություններ է վարել ավիաընկերությունների և համապատասխան կենտրոնների հետ  ,որոնց արդյունքում կնքվել են պայմանագրեր և Օմանում ևս գործում է գրասենյակ :«Քիշ» հիվանդանոցը մինչ այժմ հաջողել է Իսլամական երկրների տուրիզմի միջազգային Կոնգրեսում  և  ցուցահանդեսում այդ ոլոլորտի հինգ  լավագույններից մեկը համարվել  և հիվանդանոցի դասակարգման և միջազգային ստանդարտների հետ համապատասխանեցման  ոլորտում բազմաթիվ քայլեր են իրականացվել ,որպեսզի Աստծո կամքով ստանանք միջազգային հաստատումները և գրանցվենք միջազգային հիվանդանոցների ցուցակում : Մենք այժմ արտասահմանցի հիվանդներին  կարողացել ենք ներկայացնել  որակյալ և մատչելի գներով ծառայություններ, ինչը կհանգեցնի  Քիշ կղզու  բարգավաճմանը;

 

Բարեկամներ դուք ունկնդրեցիք «Քիշ»հիվանդանոցի միջազգային բաժնի փորձագետ տիկ.Յազդանշենասի խոսքերը: Հիվանդանոցի սպասարկությունների,գների և հիվանդների ընդունման մասին առավել տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք կապվել 0987644459400-10  հեռախոսահամարով ,կամ  այցելել հիվանդանոցի կայքէջ հետևյալ հասցեով՝ https://kishhospitalfz.com/home/en:

Եթե ունեք հարցեր կարող եք  հիվանդանոցի էլ-փոստով  [email protected]  դիմել հիվանդանոցի փորձագետներին:

Բարեկամներ ավարտեցինք Առողջապահական զբոսաշրջություն հաղորդաշարի հերթական համարը: