Առողջապահական զբոսաշրջություն(12)
Հարգելի ունկնդիրներ ,«Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում կայցելենք Իրանի հարավում գտնվող «Քիշ»ազատ գոտի եւ Քիշ կղզուն ծանոթանալով ,կներկայացնենք կղզու մասնագիտացված եւ գերմասնագիտացված «Քիշ հիվանդանոց»-ը:
Քիշը, Իրանի հարավում գտնվող Պարսից ծոցի կղզիներից մեկն է, որը հյուսիսից միացած է Իրանին , արևելքից Հորմուզի նեղուցին, հարավից՝ Արաբական միացյալ Էմիրություններին , իսկ արևմուտքից ՝ Բահրեյնին և Սաուդյան Արաբիաին :Քիշ կղզին 91քառակուսի կմ է և ունի 43 կմ ափ: Քիշ կղզին ծածկված է արմավենու, Mesquites- ի, Jujube- ի,Նվենու ծառերով և շատ այլ կղզիների նման, այն ունի բարեխառն կլիմա:Ձմռանը Քիշ կղզում անձրեւների տեղատարափ է: Աշխարհում գոյություն ունեն 4 շրջաններ , որոնք ունեն մաքուր թթվածնի բարձր մակարդակ, և Քիշը այդ տարածքներից մեկն է:
Պատմությունը վկայում է , որ Քիշ կղզին ,Աքեմենյան դարաշրջանից ի վեր, ապա ՝ Պարթևների և Սասանյանների ժամանակ եղել է Իրանի վերահսկողության տակ , և պատմության ընթացքում զանազան կառավարությունների ուշադրության կենտրոնում է եղել:Կղզին վերջին դարի ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել , և 1982 թվականից ի վեր ճանաչվել է, որպես Իրանում առաջին տնտեսական ազատ գոտին, որի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության և առևտրի վրա:
جزیره کیش
Քիշ կղզին իր յուրահատուկ գեղեցկության շնորհիվ համարվում է Իրանի հիմնական զբոսաշրջային վայրերից մեկը, գրավելով ոչ միայն ներքին ճանապարհորդների, այլև շատ օտարերկրյա զբոսաշրջիկների:Կղզին ունի միջազգային օդանավակայան, որի կառուցումը սկսվել է 1967 թվականին,Քիշի զարգացման կազմակերպության կողմից:Օդանավակայանի կառուցմամբ զբաղվող ինժեներներն ու ճարտարապետները ներշնչվել են Հավայան կղզիներից և Միջերկրական ծովի հարավային ափերից:Օդանավակայանում կան չորս տերմինալներ, որոնք սպասարկում են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքներին:Միջին հաշվով, տարեկան ավելի քան մեկ միլիոն 700հազար զբոսաշրջիկ է այցելում այս կղզի և վայելում քաղաքի հանգստավայրերը:Այս քաղաքի տուրիստական և պատմական տեսարժան վայրերից են ՝ ավանդական ջրապահեստը, հունական նավը, ստորգետնյա Կարիզ քաղաքը, պատմական Հարիրա քաղաքը և ...: Քիշում ,ջրային մարզաձևերը նույնպես ընդառաջվում են զբոսաշրջիկների կողմից:Կղզին ավելի վաղ հյուրընկալել է վոլեյբոլի համաշխարհային տուրի խաղերը:
Քիշ կղզին շատ լավ տեղ է զբաղեցնում Իրանի զբոսաշրջության ոլորտում:Այս կղզու «Քիշ հիվանդանոց» կոչվող մասնագիտացված և գեր մասնագիտացված հիվանդանոցը հաջող բուժսպասարկում է տրամադրում կղզու բնակիչներին եւ զբոսաշրջիկներին:
1993թվականից Քիշ հիվանդանոցը սկսել է աշխատել 32 մահճակալով և 2013-ին հիվանդանոցի զարգացման ուղղությամբ շահագործման հանձնվեց երրորդ ֆազը, և հիվանդանոցի մահճակալների թիվը հասավ 64-ի: Հիվանդանոցը, առողջապահության ,բուժման եւ բուժուսուցման նախարարության կողմից 2015 թվականի հավատարմագրման գնահատականներում բավականին հաջողությունների է արժանացել, նվաճելով առաջին կարգի հիվանդանոցի, առաջին կարգի բժշկական լաբորատորիաների և CCU, ICUբաժիններում առաջին կարգի խնամքի կոչումները:
Քշի հիվանդանոցը ներկայացնում է բոլոր մասնագիտացված և գերմասնագիտացված ծառայությունները `ներառյալ օրթոպեդիա, ծնկի վիրահատություն և, ծնկների հոդերի փոփոխում , նյարդավիրաբուժություն, ականջի,քթի եւ կոկորդի հիվանդությունները, կոսմետիկ և գինեկոլոգիական բոլոր վիրահատություններ:Հիվանդանոցի բուժման բաժիններին զուգահեռ ,բուժհիմնարկի այլ հնարավորություններից են ՝ լազերային թերապիա, էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա, ֆիզիոթերապիա, էխոկարդիոգրաֆիա, սրտի աշխատանքի վերականգնում, քարի ջախջախման, ոսկորների խտության փորձարկում, դիալիզ, դեղատուն և շուրջօրյա լաբորատորիա:Հիվանդանոցը հագեցած է նաև շնչառական, մեկուսացման բաժանմունքով (ISOLATION ROOM), որը հաստատվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և օգտագործվում է `շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների բուժման համար:
Քիշ հիվանդանոցը բժշկական ծառայություններ է տրամադրում նաև Քիշ կղզի այցելած արտասահմանցի հիվանդներին:Շարունակելով հաղորդումը ձեզ կներկայացնենք հիվանդանոցի միջազգային բաժինը:
Քիշ կղզում բուժման համապատասխան ենթակառույցներն հնարավորություն են տալիս մասնագիտացված բժշկական ծառայություններ մատուցել օտարերկրացի հիվանդներին:Արդյունքում ՝ Քիշի հիվանդանոցում մի քանի տարի է ինչ առողջապահության զբոսաշրջության զարգացման բնագավառում սկսել է միջազգային բաժինը ,որը ՝ բժշկական ծառայություններ է մատուցում բազմաթիվ երկրներից ժամանած հիվանդների, ինչպիսիք են ԱՄՆ-ից , Բահրեյնից, Քուվեյթից, Ուզբեկստանից , Օմանից և ...:Այս հիվանդանոցում բժշկական ծառայությունների բարձր որակը, մատչելի գինը, մասնագետ բժիշկների առկայությունը և մուտքի վիզայի պահանջ չլինելը պատճառ են դարձել ,որ օտարերկրյա հիվանդները ընդառաջեն Քիշ կղզու հիվանդանոցը:
Հիվանդանոցի VIP բաժինը ունի 3 արդիական պալատներ և ապահովում է անհրաժեշտ հարմարությունները ,որպեսզի հիվանդի ընտանիքի անդամները մնան նրա կողքին :Այս բաժանմունքը վարում են վերապատրաստված և փորձառու բուժքույրերը,որոնք տիրապետում են մի շարք օտար լեզուների, այդ թվում `անգլերենի, արաբերենի, թուրքերենի և այլն:VIP տարածքը պատրաստված է այնպես , որ հիվանդը իրեն զգա իր տանը և ունի անհրաժեշտ բոլոր հարմարությունները:
«Քիշ հիվանդանոց»-ը կղզու առողջապահական զբոսաշրջությունը խթանելու համար Օմանի Մասկատ քաղաքում ՝ հիմնել է «Քիշ հիվանդանոց»անվամբ գրասենյակ , ինչպես նաև մտադիր է գրասենյակներ բացել Աֆղանական մի շարք քաղաքներում:Այսպիսով հիվանդները կարող են այցելել իրենց երկրում գտնվող հիվանդանոցի գրասենյակները և անհրաժեշտ տեղեկություններ ստանալ հիվանդանոցի և բժիշկների մասին՝ նախքան Իրան մեկնելը:
Այժմ կլսենք Քիշի գերմասնագիտացված հիվանդանոցի միջազգային բաժանմունքի փորձագետ տիկ.Յազդանշենասին:
Հանուն Աստծու , ես Ֆերեշտէ Յազդանշենասն եմ : Ես , Քիշ գեղեցիկ կղզու «Քիշ» մասնագիտացված հիվանդանոցի IPD բաժնի պատասխանատուն եմ:
Քիշի հիվանդանոցն արդեն 5 տարի է, ինչ ունի միջազգային հիվանդների բաժին:Մինչ այժմ մենք հիվանդներ ենք ընդունել Օմանից և Իրաքից ,սակայն ունեցել ենք հիվանդներ եվրոպական մի շարք երկրներից ինչպես Գերմանիայից ,նույնիսկ Կանադայից,ԱՄՆ-ից և հարավային Աֆրիկայից: Անցյալ հինգ տարիների ընթացքում ունեցել ենք շուրջ 500 դիմողներ ,ստուգման,հոսպիտալացման և վիրահատման բաժիներում: Մենք հիմնականում կոսմետիկ վիրահատություններ ենք իրականացնում և գործում ենք նաև ուրոլոգիայի, օրթոպեդիայի, գինեկոլոգիայի և ընդհանուր վիրաբուժության բնագավառներում:Քիշ կղզու առավելություններից է հետևյալը.Այն գտնվում է Պարսից ծոցի տարածքում և քիչ տարածություն ունի Օմանից ու Իրաքից և Օմանից դեպի կղզի ուղղակի թռիչք է գործում ,որը տևում է մոտավորապես 30 րոպե և շաբաթական երեք անգամ չվերթ է իրականանում; Կղզի մուտք գործելու համար վիզայի կարիք չկա ,որը պատճառ է դարձել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավման: Իմ ներկայացրած տվյալներից շուրջ 1500 հիվանդները եղել են Օմանից ,որոնք մեծամասնաբար դիմել են ստուգման և վիրահատությունների համար:
Արտասահմանցի հիվանդների ներկայության ժամանակ, ծառայությունները կատարելապես իրականացվում են VIPկարգավիճակով ,դա լինի ստուգում, հիվանդների խնդիրները ,նրանց ընդունումը թե դուրս գրումը ,կամ հոսպիտոլացումը ,բոլոր սպասարկությունները իրականացվում են անհապաղ: Արաբերեն և անգլերեն լեզուներով երկու հմուտ թարգմանիչներ հիվանդանոցում են գտնվում սկսած ընդունելությունից , հոսպիտալացման ընթացքում մինչև հիվանդի դուրս գրումը:Հիվանդը դուրս գրվելուց հետո կարող է հեռախոսազանգի, WhatsApp- ի և էլ-փոստի միջոցով կապ հաստատել հիվանդանոցի հետ և հիվանդանոցը կատարելապես պատասխանատու է ցանկացած դժվարության դեպքում:
Քիշի հիվանդանոցը, առողջապահական զբոսաշրջությունը ընդլայնելու նպատակով բանակցություններ է վարել ավիաընկերությունների և համապատասխան կենտրոնների հետ ,որոնց արդյունքում կնքվել են պայմանագրեր և Օմանում ևս գործում է գրասենյակ :«Քիշ» հիվանդանոցը մինչ այժմ հաջողել է Իսլամական երկրների տուրիզմի միջազգային Կոնգրեսում և ցուցահանդեսում այդ ոլոլորտի հինգ լավագույններից մեկը համարվել և հիվանդանոցի դասակարգման և միջազգային ստանդարտների հետ համապատասխանեցման ոլորտում բազմաթիվ քայլեր են իրականացվել ,որպեսզի Աստծո կամքով ստանանք միջազգային հաստատումները և գրանցվենք միջազգային հիվանդանոցների ցուցակում : Մենք այժմ արտասահմանցի հիվանդներին կարողացել ենք ներկայացնել որակյալ և մատչելի գներով ծառայություններ, ինչը կհանգեցնի Քիշ կղզու բարգավաճմանը;

Բարեկամներ դուք ունկնդրեցիք «Քիշ»հիվանդանոցի միջազգային բաժնի փորձագետ տիկ.Յազդանշենասի խոսքերը: Հիվանդանոցի սպասարկությունների,գների և հիվանդների ընդունման մասին առավել տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք կապվել 0987644459400-10 հեռախոսահամարով ,կամ այցելել հիվանդանոցի կայքէջ հետևյալ հասցեով՝ https://kishhospitalfz.com/home/en:
Եթե ունեք հարցեր կարող եք հիվանդանոցի էլ-փոստով [email protected] դիմել հիվանդանոցի փորձագետներին:
Բարեկամներ ավարտեցինք Առողջապահական զբոսաշրջություն հաղորդաշարի հերթական համարը: