Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ: Ռադ սուրայի 27-րդ այա
Ելք դեպի լույս 406
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 27-րդ այա
وَيَقُولُ الَّذِينَ كَفَرُوا لَوْلَا أُنْزِلَ عَلَيْهِ آيَةٌ مِنْ رَبِّهِ قُلْ إِنَّ اللَّهَ يُضِلُّ مَنْ يَشَاءُ وَيَهْدِي إِلَيْهِ مَنْ أَنَابَ
Անհավատներն ասում են. նրա առաքելությունը երկնային նշանո±վ է հայտնվել: Պատասխանիր. Աստված մոլորեցնում է նրան, ում ուզում է և լուսավորում նրանց, ովքեր զղջում են:
Պարզ է, որ յուրաքանչյուր ոք, որ հավակնում է, թե մարգարե է, պետք է նաև հրաշագործություն անի և ցույց տա, որ հաղորդակցվում է Աստծո հետ ու այն ինչ անում է, նրա կողմից է: Սակայն դա չի նշանակում, որ մարգարեները պարտավոր են ի կատար ածել այն, ինչ ցանկանում են մարդիկ: Այդ դեպքում մարդիկ հնարավոր է, որ հավատալու համար նախապայմաններ ներկայացնեն, որոնք իրական չեն: Իսկ սա կարող է խախտել մարդկային կյանքի ընթացքը: Բանական մարդը տեսնելով մարգարեների հրաշքը, հավատում է: Սակայն կարծրամիտները եթե նույնիսկ հրայուրավոր հրաշագործություններ էլ տեսնեն, չեն հավատա: Ղուրանն Աստծո հրաշքն է և նրա խոր իմաստությունը նրա աստվածային լինելու ապացույցն է: Սակայն ոմանք դա ժխտում են, ինչի պատճառով մոլորվում են ու չեն կարողանում ընկալել ճշմարտությունը: Նրանց այս քայլը պատճառ է դառնում, որ Աստված նրանց լքի, ինչը հանգեցնում է նրանց մոլորությանը: Նրանք, ովքեր տգետ են, լսելով Աստծո այաները, նեղվում են, նմանվելով այն մեռյալներին, որոնցից անձրևի ժամանակ գարշահոտ է բարձրանում: Սակայն հենց այդ անձրևը, երբ մաղում է հողի վրա, պարարտացնում է այն: Աստվածային գրքերն ու մարգարեները նման են այն անձրևին, որը եթե աղի հողի վրա տարածվի, միմիայն մոլախոտեր կաճեցնի, իսկ եթե մաղի դաշտի վրա, ծաղիկներ կբուսնեն ու ծառերը կծաղկեն: Ուրեմն այն խոսքը, թե Աստված կմոլորեցնի ում ցանկանա, չի նշանակում, թե Աստված ցանկանում է մարդկանց մոլորեցնել: Այդ մարդկանց մոլորվելու պատճառն այն է, որ նրանք չեն հավատում աստվածային հրամաններին և զրկվում են աստվածային բարիքներից: Այս այայում վերոնշյալ խումբը դեմ է կանգնում նրանց, ովքեր ապաշխարելով արժանանում են Աստծո շնորհներին:
Այս այայից սովորում ենք
1. Մարդիկ առաջնորդվում կամ մոլորվում են իրենց մեղքով: Նրանք ովքեր ընդունում են արդարությունն ու ճշմարտությունը, առաջդնորդվում են, նրանք որ չեն ընդունում` մոլորվոմ:
2. Աստված բոլորին առաջնորդում է: Սակայն նա, ով ընտրում է սխալ ճանապահ, մոլորվում է և սա Աստծո պատիժն է:
Ռադ սուրայի 28-րդ այա
الَّذِينَ آمَنُوا وَتَطْمَئِنُّ قُلُوبُهُمْ بِذِكْرِ اللَّهِ أَلَا بِذِكْرِ اللَّهِ تَطْمَئِنُّ الْقُلُوبُ
Աստծո մասին մտածելը պետք է խաղաղություն պարգևի հավատացյալների հոգուն: Նրա հիշատակը անդորր է բերում յուրաքանչյուր սրտի:
Այս այան, շարունակելով նախորդ այան, ասում է. Նրանք, ովքեր առաջնորդվոմ են Աստծո կողմից, այն մարդիկ են, ովքեր հավատալով նրան, խաղաղության են հասնում: Որովհետև Աստծո անունը և Աստծուն հիշելը պատճառ է դառնում, որ մարդը հանգստանա և խաղաղության հասնի: Խաղաղություն, որը եզակի է և որը չի կարելի ձեռք բերել այլ միջոցներով: Պարզ է, որ մարդն Աստծուն հիշում է ոչ միայն իր աղոթքներում, այլ նաև դժվարությունների ու գայթակղությունների ժամանակ: Մարդը պետք է մշտապես փառաբանի Աստծուն` իրեն տված բարիքների համար: Աստծո ուժն ու բարիքները հիշելով, մարդն ապրելու և դժվարությունները հաղթահարելու հույս է ստանում: Իհարկե վերը նշված խաղաղությանը հասնում են նրանք, ում սրտերը Աստծո անունը տալիս թփրտում են: Նրանք զգում են Աստծո ներկայությունը և զորությունը տիեզերքում ու կյանքում: Այսպիսի մարդիկ առաքինի են ու նման են այն երեխաներին, որ ապավինելով իրենց ծնողներին, խաղաղվում են, իսկ դժվարությունների ժամանակ իրենց մենակ ու լքված չեն զգում: Մյուս կողմից, նրանք չեն փորձում առանց իրենց ծնողների որևէ քայլ կատարել, որովհետև գիտեն, որ կարող են մոլորվել: Իսլամի իմամներից իմամ Սաջջադը իր աղոթքներից մեկում, որը նվիրված է Ռամադան ամսիվան, ասում է. "Աստծո անունը տալով մարդը խաղաղվում է": Իմամ Սաջջադն այսպես է աղոթում. "Տեր Աստված, երբ հիշում եմ քո բարությունը, հույս եմ ստանում ու խաղաղվում: Այսօրվա աշխարհում, մարդիկ տառապում են ընկճախտից: Պատճառն այն է, որ մարդը հեռացել է Աստծուց: Իսկ հավատացյալ մարդը նման խնդիրների քիչ է հանդիպում:
Այս այայից սովորում ենք
1. Մարդը ոչ միայն լեզվով, այլ նաև սրտով պիտի հիշի Աստծուն, որպեսզի իրեն ուժեղ զգա:
2. Հարստությունը չի կարող մարդուն ուժ ու խաղաղություն տալ: Միայն Աստծուն հիշելով է մարդը խաղաղության հասնում:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն լավն ու բարին: