Ելք դեպի լույս 407
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 29-րդ այա
الَّذِينَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ طُوبَى لَهُمْ وَحُسْنُ مَآبٍ
Այն հավատացյալներն ովքեր բարիք են գործում, երանության են արժանանալու:
Նախորդ այայում ասացինք, որ Ղուրանում ասվում է, որ հավատացյալների սրտերն Աստծո անունը տալով խաղաղվում են: Այս այան ասում է, որ հավատացյալները բարի գործ են անում և աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում արժանանում են աստվածային շնորհների: Նրանք իրենց բարի գործերի շնորհիվ նաև ունենում են բարի վախճան: Ղուրանի այաների մեծ մասը, խոսելով հավատքի կարևորության մասին, անդրադառնում են նաև բարի գործին: Եվ դա հավատքի անբաժանելի մասն են համարում: Կեղծավորներն ու անբարոյական և ստախոս մարդիկ, գուցե սրտում հավատք ունենան, սակայն չեն ընդդիմանում գայթակղություններին և մեղք են գործում:
Այս այայից սովորում ենք
1. Ախարհիկ կյանքում սխալ գործողները լավ կյանք չունեն, քանի որ լավ կյանքը պայմանավորված է հավատքով ու բարի գործ անելով:
2. Աշխարհիկ կյանքի հաճույքները հավերժական չեն: Իսկ հավատացյալները աշխարհիկ և հանդերձյալ կյանքում մշտապես արժանանում են Աստծո շնորհներին:
Ռադ սուրայի 30-րդ այա
كَذَلِكَ أَرْسَلْنَاكَ فِي أُمَّةٍ قَدْ خَلَتْ مِنْ قَبْلِهَا أُمَمٌ لِتَتْلُوَ عَلَيْهِمُ الَّذِي أَوْحَيْنَا إِلَيْكَ وَهُمْ يَكْفُرُونَ بِالرَّحْمَنِ قُلْ هُوَ رَبِّي لَا إِلَهَ إِلَّا هُوَ عَلَيْهِ تَوَكَّلْتُ وَإِلَيْهِ مَتَابِ
(Ով մարգարե)Մենք քեզ ուղարկեցինք մի ժողովուրդ, որից առաջ ուրիշներ էին եկել, որպեսզի նրանց ուսուցանես մեր հայտնությունները: Նրանք չէին հավատում Աստծո անսահման գթությանը: Ասա նրանց. Նա իմ Աստվածն է, նրանից զատ այլ Աստված չկա: Ես հավատում եմ նրա բարությանն ու մի օր կանգնելու եմ նրա դատարանի առջև:
Այս այան խոսում է տարբեր ազգերում ու ցեղերում մարգարեության մասին: Խոսելով Մեքքայի անհավատների մասին, ովքեր չէին ուզում լսել իսլամի մարգարեի խոսքերը, Ղուրանն ասում է. "Նա առաջին մարգարեն չի եղել, որին կասկածել եք: Ձեզանից առաջ էլ եղել են նման ազգեր: Նա ձեզ համար ընթերցում է այն, ինչ իրեն ներշնչվել է Աստծո կողմից: Նա միայն ցանկանում է ձեզ ասել, որ պաշտեք միակ Աստծուն, քանի որ նրանից բացի չկա այլ ապավեն ու բոլորը դեպի նա են վերադառնում:"
Այս այայից սովորում ենք
1. Հին ազգերի պամություններն ուսումնասիրելը շատ կարևոր է աստվածային կրոնները ճիշտ ճանաչելու համար:
2,Ասծտուն ապավինելով կարելի է դեմ կանգնել բոլոր դժվարություններին:
Ռադ ուրայի 31-րդ այա
وَلَوْ أَنَّ قُرْآنًا سُيِّرَتْ بِهِ الْجِبَالُ أَوْ قُطِّعَتْ بِهِ الْأَرْضُ أَوْ كُلِّمَ بِهِ الْمَوْتَى بَلْ لِلَّهِ الْأَمْرُ جَمِيعًا أَفَلَمْ يَيْأَسِ الَّذِينَ آمَنُوا أَنْ لَوْ يَشَاءُ اللَّهُ لَهَدَى النَّاسَ جَمِيعًا وَلَا يَزَالُ الَّذِينَ كَفَرُوا تُصِيبُهُمْ بِمَا صَنَعُوا قَارِعَةٌ أَوْ تَحُلُّ قَرِيبًا مِنْ دَارِهِمْ حَتَّى يَأْتِيَ وَعْدُ اللَّهِ إِنَّ اللَّهَ لَا يُخْلِفُ الْمِيعَادَ
Եթե Ղուրանը լեռները շարժել տար, եթե նույնիսկ աշխարհը կիսեր, և մեռելներին ստիպեր խոսել, (դարձյալ չէին հավատալու) : Բայց Աստված նրանց արարքների դատավորն է: Հավատացյալնրեը չգիտեն, որ նա կարող է իր կամքով լուսավորել աշխարհը:
Անհավատների ամեն քայլը պիտի ուղեկցվի դժբախտություններով, որովհետև նրանք ոճրագործներ են: Կամ(դժբախտությունը) նրանց տների մոտ է իջնելու, մինչև որ Աստծո խոստումը իրականանա:Աստծո խոստումներն անսխալ են:
Այս այան ասում է. անհավատները չպետք է կարծեն, թե մերժելով կարող են դուրս գալ աստվածային թագավորությունից և ապրել այնպես, ինչպես ցանկանում են: Աստված նրանց պատժելու է աշխարհիկ կյանքում, իսկ հանդերձյալ կյանքում նրանք ենթարկվելու են խիստ չարչարանքների: Իհարկե, անհավատները բաժանվում են երկու մասի: Առաջինները տեսնում են ճշմարտությունը և հավատում դրան: Իսկ երկրորդը խումբը տեսնում է ճշմարտությունը և ընդդիմանում դրան: Այս այան երկրորդ խմբի մասին է: Այս խումբն այնքան կարծրամիտ է, որ եթե նույնիսկ սարերը կտոր կտոր լինեն ու մահացածները վերակենդանանան, նորից չի հավատալու, թե սա աստվածային հրաշք է ու չի ընդունելու ճշմատությունը:
Այս այայից սովորում ենք
1. Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ նա ունի որոշելու կամք և կարող է ընդունել անհավատության ճանապարհը: Ուրեմն հավատացյալները չպետք է սպասեն, որ բոլոր մարդիկ դառնան հավատացյալ:
2. Աստված ցանկացել է, որ մարդիկ ինքնակամ ընդունեն իր հրավերը: Հակառակ դեպքում կարող էր բոլորին պարտադրել ընդունել ճշմարտությունը:
3. Մարդն ինքն է պատճառ դառնում, որ որոշ աղետներ առաջանան:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն լավն ու բարին: