Ելք դեպի լույս 409
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 36-րդ այա
وَالَّذِينَ آتَيْنَاهُمُ الْكِتَابَ يَفْرَحُونَ بِمَا أُنْزِلَ إِلَيْكَ وَمِنَ الْأَحْزَابِ مَنْ يُنْكِرُ بَعْضَهُ قُلْ إِنَّمَا أُمِرْتُ أَنْ أَعْبُدَ اللَّهَ وَلَا أُشْرِكَ بِهِ إِلَيْهِ أَدْعُو وَإِلَيْهِ مَآبِ
Նրանք, որ ընունել են նվիրական մատյանները, ուրախանում են քո հայտնությունների համար, սակայն որոշ խմբեր մասամբ մերժում են դա: Ասա նրանց. Աստված հրամայեց պաշտել իրեն և ոչ մեկին իրեն հավասար չդասել: Մարդկանց հրավիրում եմ պաշտել նրան:Ես վերադառնալու եմ դեպի Նա:
Այս այան, դիմելով իսլամի մարգարեին, ասում է. Մի կարծիր, որ բոլոր մարդիկ կընդունեն քո հրավերն ու կհնազանդվեն աստվածային ուսմունքներին: Որոշ մարդիկ հավատում են և որոշ մարդիկ դառնում են անհավատ: Սակայն դու չպետք է հուսահատվես անհավատների պատճառով և կասկածես քո գործին: Նույնիսկ եթե բոլոր մարդիկ անհավատ դառնան, դու պետք է շարունակես քո առաքելությունը և բարձրաձայնես. "Ես հավատում եմ ու պաշտում եմ միակ Աստծուն, որովհետև ես դեպի Նա եմ վերադառնալու: Իհարկե, ես ձեզ չեմ հրավիրում իմ կողմը: Ես հրավիրում եմ դեպի Աստված և ոչ մի անձնական ակնկալիք չունեմ": Բնականաբար, մարգարեի այպիսի խոսքերը պատճառ կդառնան, որ որոշ կրոնների հետևորդներ ընդունեն նրա մարգարեությունը և հավատան Ղուրանին: Սակայն նրանցից ոմանք էլ չեն ընդունելու Ղուրանը:
Այս այայից սովորում ենք
1. Զգույշ լինենք որ խմբային շահը չգերադասենք ճշմարտությոնից: Ամենակարևորն այն է, որ մենք հետևենք ճշմարտությանը և ոչ թե լինենք հատվածապաշտության գերին:
2. Պետք է հավատալ բոլոր կրոնական ուսմունքներին: Չի կարելի դրանցից որոշներից հրաժարվել:
Ռադ սուրայի 37-րդ այա
وَكَذَلِكَ أَنْزَلْنَاهُ حُكْمًا عَرَبِيًّا وَلَئِنِ اتَّبَعْتَ أَهْوَاءَهُمْ بَعْدَمَا جَاءَكَ مِنَ الْعِلْمِ مَا لَكَ مِنَ اللَّهِ مِنْ وَلِيٍّ وَلَا وَاقٍ
Մենք քեզ ուղարկեցինք Ղուրանը , որպես օրնքի հստակ գիրք: Երկնքից քեզ շնորհված գիտությունը ստանալուց հետո եթե լսես նրանց ցանկությունները, ոչ ոք չի պաշտպանի քեզ Աստծո վրեժխնդրությունից:
Այս այան, դիմելով մարգարեին և հավատացյալներին, ասում է, որ անհավատությունը չպետք է պատճառ դառնա, որ նրանք կասկածեն Ղուրանի ճշմարտացիությանը: Որովհետև այս գիրքը պարզ լեզվով ներկայացնում է ճիշտն ու սխալը և աստվածային իմաստությունն ու պատվիրանները: Այան ասում է. Եթե դուք հրաժարվեք ձեր ճանապարհից, կամ նահանջեք, ոպեսզի որոշակի խմբի սիրաշահեք, ապա կենթարկվեք աստվածային պատժի: Իսկ նրանք, ում համար դուք սիրտ եք ցավեցրել, ձեզ չեն կարող փրկել աստվածային զայրույթից:
Այս այայից սովորում ենք
1. Ուրիշների քմահաճույքներին չպետք է ենթարկվել:
2. Շատ մարդիկ թերևս ունեն գիտակցություն, սակայն ենթարկվում են իրենց անիմաստ ցանկություններին:
Ռադ սուրայի 38-րդ այա
وَلَقَدْ أَرْسَلْنَا رُسُلًا مِنْ قَبْلِكَ وَجَعَلْنَا لَهُمْ أَزْوَاجًا وَذُرِّيَّةً وَمَا كَانَ لِرَسُولٍ أَنْ يَأْتِيَ بِآيَةٍ إِلَّا بِإِذْنِ اللَّهِ لِكُلِّ أَجَلٍ كِتَابٌ
Քեզանից առաջ ուղարկեցինք ուրիշ մարգարեներ և նրանց տվեցինք կանայք ու զավակներ: Այդ մարգարեներն առանց Աստծո կամքի ոչ մի հրաշք չգործեցին: Աստծո կամքով, ամեն դարաշրջան ունի իր նվիրական մատյանը:
Աստված այս այայում խոսում է նրանց մասին, ովքեր կարծում են, որ մարգարեների կյանքը պետք է տարբերվի ուրիշների կյանքից և նրանք պետք է կարողանան հրաշքներ գործել: Այան ասում է. Բոլոր մարգարեները ձեզ նման են: Նրանք էլ ծնվել են հորից ու մորից, ունեն կին և երեխաներ: Իսկ այն, ինչ նրանք արել են որպես հրաշք, եղել է Աստծո կամոք և ոչ թե մարդկանց ցանկությամբ: Քանի որ մարդկանց ցանկություններն անսահման են և յուրաքանչյուրն ունի մի սպասելիք: Եթե մարդը ցանկանում է ձեռք բերել աստվածային ճշմարտությունը, նա անգամ մի հրաշք տեսնելով հավատում է: Իսկ կարծրամիտը նույնիսկ հայուր հրաշք տեսնելով հավատքի չի գալիս: Այնուհետև այան ասում է, որ Աստված յուրաքանչյուր ժամանակի համար սահմանել է որոշակի օրենք, և դրանք ավարտվել են, երբ եկել է հաջորդ մարգարեն:
Այս այայից սովորում ենք
1. Մարգարեների վերաբերյալ պետք է ունենալ որոշակի պատկերացում: Չպետք է որոշ անհավատների նման նրանց խելագար կամ բանաստեղծ համարենք և ոչ էլ որոշ հավատացյաների նման`վերմարդկային:
2. Մարգարների բոլոր ուսմունքները և հրաշքներն Աստծո կողմից են : Նրանք միայն միջնորդի դեր են կատարում:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: