Հոկտեմբեր 26, 2019 05:38 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ռադ ուրայի 39-րդ այա

يَمْحُو اللَّهُ مَا يَشَاءُ وَيُثْبِتُ وَعِنْدَهُ أُمُّ الْكِتَابِ

Աստված քանդում կամ թողնում է այն ամենն ինչ ցանկանում է: Բնագիրն իր ձեռքում է:

Որոշ մարդիկ կարծում են, որ Աստված տիեզերքը ստեղծել է և թողել ինքն իր հույսին: Նրանք կարծում են, որ տիեզերքը շարունակում է  գոյատևել հատուկ համակարգի շնորհիվ և ոչ ոք, նույնիսկ Աստված, որևէ դեր չունի դրա կառվարման մեջ: Եվ դա այն դեպքոմ, երբ Աստված ինքն է ստեղծել տիեզերքը և դրա գոյության համար որոշակի համակարգ սահմանել: Սակայն դա չի նշանակում, որ այդ համակարգի պատճառով, բնությունն այլևս Աստծո իշխանությունից դուրս է եկել և դրանում որևէ փոփոխություն հնարավոր չէ անել: Այս այան, խոսելով Աստծո և նրա արարածների միջև կապի մասին, ասում է. ամեն ինչ, ինչ վիճակում էլ որ լինի, տնօրինվում է  Աստծո կողմից և պահպանվում գրքում: Այն ամենն ինչ մեր կարծիքով կայուն է,  ժամանակի ընթացքում փոփոխություն է  կրում: Ղուրանում ասվում է, որ Աստված յուրաքանչյուր օր տնօրինում է  ըստ արժանվույն: Բերենք մի քանի օրինակ. մուսուլմանների ղեբլան փոխվեց Երուսաղեմից Մեքքա, կամ Մովսեսի Սինա լեռան վրա մնալու ժամանակաշրջանը 30 օրից դարձավ 40 օր: Կամ երբ Յունեսի ցեղը հավատքի եկավ, փրկվեց աստվածային պատժից:

Այս այայից սովորում ենք

1. Աստված տնօրինում է  տիեզերքը և նա է միակ տերը:

2. Արարչագործությունն ունի մատյան, որտեղ գրված է ամեն ինչ:

Ռադ սուրայի 40-րդ այա

وَإِنْ مَا نُرِيَنَّكَ بَعْضَ الَّذِي نَعِدُهُمْ أَوْ نَتَوَفَّيَنَّكَ فَإِنَّمَا عَلَيْكَ الْبَلَاغُ وَعَلَيْنَا الْحِسَابُ

(Ով մարգարե) եթե քեզ ցույց տանք, այն ամենն ինչ  խոստացել ենք անհավատներին կամ(մինչ պատիժների իրականացումը) մահը վրա հասնի քեզ , քո առքելությունը քարոզելն է. միայն մենք կարող ենք դատել:

Այս այայում Աստված մարգարեին մխիթարում է , ասելով. Անհավատների անհավատությունն անպատասխան չի մնա և քո կյանքի օրոք կամ քեզանից հետո, նրանց սխալ արարքներին պատասխան կտրվի: Այան մարգարեին  ասում է. դու միայն Աստծո խոսքը պետք է հասցնես մարդկանց, մնացածը մեզ թող:

Այս այայից սովորում ենք

1. Մեր պարտականությունն է ուրիշներին հրավիրել հավատքի և ոչ թե դատել նրանց: Դատելն Աստծո գործն է:

2. Եթե անհավատները չեն պատժվում, դա չի նշանակում. որ նրանք ներման են արժանացել: Աստծո պատիժը հասնում է  ժամանակին:

Ռադ սուրաի 41-րդ այա

أَوَلَمْ يَرَوْا أَنَّا نَأْتِي الْأَرْضَ نَنْقُصُهَا مِنْ أَطْرَافِهَا وَاللَّهُ يَحْكُمُ لَا مُعَقِّبَ لِحُكْمِهِ وَهُوَ سَرِيعُ الْحِسَابِ

Չեն տեսնում արդյոք նրանք, որ մենք մտել ենք իրենց երկրի մեջ և սեղմել նրա սահմանները: Աստված դատում է և նրա վճիռներն անքննելի են: Նա արագ կերպով է մարքում իր հաշիվները:

Այս այան, խոսելով աստվածային պատժի մասին, ասում է. Ինչու՞ դաս չեք քաղում անցյալից: Միթե՞ չեք տեսնում, թե ինչպիսի աստվածային պատժի են ենթարկվել նրանք և ինչպես են ոչնչացել տարբեր ցեղեր: Նրանք Աստծո պատժի դեմ ոչ մի ուժ չեն ունեցել: Այսպիսով դուք հակառակվում եք նրան և չեք վախենում նրա պատիժներից: Նրա հրամանը տարածվում է ամենուր և ոչ մի նյութական կամ ոչ նյութական արգելք չի կարող կասեցնել այն:

Այս այայից սովորում ենք

1. Որոշ աղետներ աստվածային պատիժներ են, որոնց ենթարկվում  են մեղավորները:

2. Բնական մահն Աստծո վճիռն է մարդու համար և ոչ ոք չի կարող դրանից խուսափել: Ամեն ինչ ոչնչանում է, բացի Աստծո ուժից, որը հավերժ է:

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: