Ելք դեպի լույս 411
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 42-րդ այա
وَقَدْ مَكَرَ الَّذِينَ مِنْ قَبْلِهِمْ فَلِلَّهِ الْمَكْرُ جَمِيعًا يَعْلَمُ مَا تَكْسِبُ كُلُّ نَفْسٍ وَسَيَعْلَمُ الْكُفَّارُ لِمَنْ عُقْبَى الدَّارِ
Նրանց նախահայրերը խաբեբայությամբ վարվեցին, սակայն Աստծուն խաբել հնարավոր չէ: Նա գիտի ամեն մարդու արժանիքները: Անհավատները պետք է տեսնեն, թե ովքեր են լինելու արքայության հյուրերը:
Նախորդ այաներում ասացինք,որ Աստված մխիթարեց իր մարգարեին, ասելով, որ եթե Մեքքայի անհավատները հակառակում են նրան, չմտահոգվի, քանի որ նախորդ մարգարեները նույնպես նման վերաբեմունքի են արժանացել: Ղուրանն ասում է. Հիշիր, որ Աստված այդ անհավատներին աշխարհիկ ու հանդերձյալ կյանքում պատժելու է: Այս այան, շարունակելով նախորդ այաները, ասում է. Անհավատները Աստծո պատիժներից խուսափելու համար փորձում են որոշակի ելքեր գտնել և իրենց մտածելով, փորձում են խաբել Աստծուն, մոռանալով, որ ամեն ինչ Աստծո ձեռքում է և Աստված իր անսահման գիտությամբ իշխանություն ունի ամեն ինչի վրա: Եվ նույնիսկ մարդկանց միտքն ու գաղափարը նրա հսկողությունից դուրս չեն: Աստված անհավատներին զղջալու և ապաշխարելու ժամանակ է տալիս: Սակայն նրանք, ովքեր այդ ժամանակը ճիշտ չեն օգտագործում և շարունակում են մնալ անհավատ, մտածում են, որ եթե Աստված ժամանակ է տվել, ուրեմն սիրում է իրենց: Սակայն դա միայն Աստծո նախաձեռնության նշանն է, որպեսզի նրանք ժամանակ գտնեն զղջալու և չշարունակեն անհավատ մնալ: Զարմանալին այն է, որ մարդն իր ողջ տկարությամբ հանդերձ, փորձում է կանգնել Աստծո դեմ: Դա այն դեպքում, երբ ուժն ու փառքը միայն նրան են պատկանում և մարդու կողմից Նրա և նրա կրոնի դեմ որևէ նենգություն, միայն մարդուն է փորձանքի մեջ գցելու:
Այս այայից սովորում ենք
1. Որոշ մարդիկ փորձում են խաբել Աստծուն, մոռանալով, որ նենգությունը չի կարող ազդել Աստծո վրա: Աստված իմաստուն է և տեղյակ է ամեն ինչից:
2. Մանկամիտների նման չլինենք, այլ հեռանկարային, որպեսզի տեսնենք, թե նենգամիտ մարդկանց ապագան ինչ է լինելու:
Ռադ սուրայի 43-րդ այա
وَيَقُولُ الَّذِينَ كَفَرُوا لَسْتَ مُرْسَلًا قُلْ كَفَى بِاللَّهِ شَهِيدًا بَيْنِي وَبَيْنَكُمْ وَمَنْ عِنْدَهُ عِلْمُ الْكِتَابِ
Անհավատները պետք է ուրանան քո առաքելության ճշմարտությունը: Պատասխանիր նրանց. Աստծո և նվիրական մատյանների գիտությունն ունեցողների վկայությունը բավական ապացույց է հօգուտ ինձ:
Այս այան, որը Ռադ սուրայի վերջին այան է, ցույց է տալիս, թե իսլամի մարգարեի ընդդիմադիրները որքան կարծրամիտ են` հերքելով նրա առքելությունն ու չընդունելով որևէ ճշմարիտ խոսք: Սուրայի սկզբում, Աստված մարգարեին և հավատացյալներին հղած ուղերձում ասում է.Այն, ինչ ուղարկվել է մարգարեին, ճշմարիտ է: Սակայն շատ մարդիկ չեն հավատում դրան: Ուրեմն մարդկանց անհավատության պատճառով, մի կասկածեք ձեր հավատքին: Այս այայում Աստված իր մարգարեին ասում է. Քեզ ժխտողներին ասա. Ես չեմ սպասում, որ դուք ինձ հաստատեք, որպեսզի հակառակ դեպքում ես հրաժարվեմ իմ առաքելությունից: Այն Աստվածը, որն ինձ ուղարկել է որպես մարգարե, ինձ բավական է: Իսկ նրանք, ովքեր գաղափար ունեն Աստծո գրքից, ընդունում են նաև իմ հրավերը: Ահա այն ամենն ինչ ինձ ստիպում է շարունակել իմ գործը:
Որոշ աղբյուրների համաձայն, Իսլամի իմամներից իմամ Ալին, առաջին մարդն էր, ով հավատաց մարգարեին և մինչև իր կյանքի վերջը հավատաց նրան: Եվ հենց դրա համար է մարգարեն ասում, որ եթե նույնիսկ մի հոգի իրեն հավատա, ինքը կշարունակի իր գործը: Նա թերևս նկատի ունի իմամ Ալիին: Պարզ է, որ իմամ Ալիի նման մի անձի հավատքը շատ ավելի կարևոր է, քան հազարավոր անհավատների անահավատությունը: Իսկ դա նաև փարատում է մարգարեի առաքելության վերաբերյալ ցանկացած կասկած: Որովհետև իմամ Ալիի հավատքը հիմնված է իմաստության վրա և ոչ թե ընտանեկան կամ ազգակցական կապերի վրա:
Այս այայից սովորում ենք
1. Նա, ով հավատում է, որ Աստված հովանավորում է հավատացյալներին, երբեք չի պարտվելու անհավատների նվաստացումների և հերյուրանքների դեմ:
2. Քանակը միշտ չէ, որ չափանիշ է: Մի իմաստունի վկայությունն ավելի մեծ արժեք ունի, քան հազարավոր տգետների ժխտումը:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: