Հոկտեմբեր 26, 2019 12:49 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին, ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծագած ճգնաժամին և Ադրբեջանի վերջին զարգացումներին:

 

---------------------

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը շնորհակալություն հայտնելով ՀՀ-ին՝ Խորհրդում նախագահության համար, հավելեց. «

«Մեր երկրների միջև ամեն ինչ բարեհաջող կերպով զարգանում է, սակայն դա չի նշանակում, որ կատարելագործելու ոչինչ չկա։ Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել» ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավարտվում է Հայաստանի նախագահությունը Խորհրդում։

«Ցանկանում եմ նշել, որ այն բեղմնավոր էր, քանի որ այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, համաձայնագիր կնքեցինք նաև Սինգապուրի հետ, այսօր կնքեցինք ազատ առևտրի համաձայնագիր Սերբիայի հետ։ Կարծում եմ՝ որոշ մեր գործընկերների հետ բանակցություններն ընթանում են լավ տեմպերով։ Համոզված եմ, որ ընդլայնվելու է այն երկրների աշխարհագրությունը, որոնք համաձայնագրեր ունեն ԵԱՏՄ հետ։ Սա նաև լավ առիթ է մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների քննարկման համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։  

-------------------------

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ողջունելով ԵՄ դեսպանին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի համար այս կարևոր բարեփոխումների ժամանակաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի. հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Ձեր նշանակումը մենք դիտարկում ենք Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա սերտացման համատեքստում: Արդյունավետ ենք համարում ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը և պատրաստ ենք համատեղ ակտիվ աշխատել՝ առավել արդյունավետ դարձնելու մեր գործընկերությունը»: Խոսելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի մասին՝ վարչապետն անդրադարձել է դատաիրավական ոլորտին, ընտրական համակարգին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Արևելյան գործընկերությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, տարբեր՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կանաչ տնտեսության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դեսպան Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունը սատարում է հակամարտության բանակցային գործընթացին և աջակցում է խաղաղ կարգավորմանը միտված երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

-----------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից Հայաստանում գործազրկության էական նվազում է գրանցվել: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով։ Մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ գործազրկության նվազման վրա ազդող գործոնները մի քանիսն են։

------------------------

ՀՀ Սահմանադրական դատարանն օրերս մերժեց վարույթ ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցության դիմումը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հավատացած է, որ ԱԺ-ի մասնագիտական և քաղաքական որակների մասին այդքան էլ բարձր կարծիքի չէ։

 «Չեմ կարծում, որ կազմված փաստաթուղթը շատ բարձր որակ ուներ, ավելին՝ վերահաստատում եմ, որ դա սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման ելքը չէր»,–նշում է Սուրենյանցը։

Ըստ քաղաքագետի՝ փաստաթուղթն ուներ բավականին վիճահարույց դրույթներ ու եթե նույնիսկ այն գրված լիներ շատ բարձր մակարդակով, շատ կանխատեսելի էր, որ ՍԴ-ն, միևնույն է, մերժելու էր։

«Սահմանադրական դատարանը շարժվեց, այսպես կոչված, կաստայի տրամաբանությամբ` ապտակ հասցնելով խորհրդարանական մեծամասնությանը: Ոչ միայն չմերժեց, այլև ընդհանրապես վարույթ չընդունեց ԱԺ–ի դիմումը՝ ակնհայտորեն ցույց տալով մի քանի խախտումներ»,-նկատում է Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով` ԱԺ-ն ի սկզբանե սխալ մեկնակետից էր մոտեցել ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծման խնդրին։

«Ինստիտուցիոնալ ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել անձին թիրախավորելով և կոնկրետ քրեաքաղաքական գործը հաշվի առնելով, սա ԱԺ-ի կոնցեպտուալ սխալն էր, որի պատասխանատվությունը, բնականաբար, ընկնում է խորհրդարանական մեծամասնության վրա»,-համոզված է Սուրենյանցը։

Այդուհանդերձ, քաղաքագետը համարում  է, որ ՍԴ-ի նման մոտեցումը նույնպես չի նպաստում ճգնաժամի հաղթահարմանը։

Սուրենյանցի խոսքով` այդ ճգնաժամի հանգուցալուծմանը չեն կարող մասնակից լինել ոչ քաղաքական իշխանությունը, որը, ինչպես ցույց տվեց ժամանակը, իր զինանոցում չունի արդյունավետ մեթոդներ, ոչ էլ ՍԴ-ն, որը իսկապես գտնվում է հանրային լեգիտիմության դաշտից դուրս։ Ըստ քաղաքագետի` միակ ելքը սահմանադրական փոփոխությունների անցկացումն է։

----------------

Բաքվի անվտանգության ուժերը «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կոալիցիա անվամբ հայտնի ընդդիմադիր խմբին թույլ չեն տվել բողոքի ցույց անցկացնել:

Հոկտեմբերի 19-ին, Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը փորձել են բողոքի ցույց կազմակերպել կոռուպցիայի դեմ պայքարում և տնտեսական խնդիրների նվազեցման հարցում կառավարության անկարողության դեմ: Ցույցը սակայն կանխվել է անվտանգության ուժերի կողմից:

Ընդդիմադիրներն Ալիևի կառավարությանը մեղադրում են նաև ղարաբաղյան խնդիրը լուծելու անկարողության մեջ: Անվտանգության ուժերը ձերբակալել են ցուցարարների ղեկավարներից մի քանիսին, այդ թվում՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի բարեփոխիչներ» խմբի ղեկավար  Ալի Քարիմլիին: Վերջինս շատ կարճ ժամանակ անց ազատ է արձակվել:

Բողոքարարներին ձերբակալությունից անմիջապես հետո, ԵՄ-ը անդրադարձավ այդ հարցին: ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսնակ Մայա Կոյանչիչը, հոկտեմբերի 20-ին հրապարակեց մի բանաձև, որում դատապարտում էր ընդդիմադիրների, հատկապես՝ Ալի Քարիմլիի ձերբակալությունը: ԵՄ-ը պահանջել էր անմիջապես ազատ արձակել ցուցարարներին և ապահովել օրինական ցույցերի կայացման ազատությունը:

Ավելի վաղ, պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ չարտոնված ցույցերի անցկացումն արգելվելու է:

Ալի Քարիմլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-ի բողոքի ցույցի մասնակիրցները պահանջելու են դադարեցնել հանրային գույքի և կոռուպցիայի առկայությունն իշխանություններում և քաղաքական ճնշումները: Պահանջ էր ներկայացվելու նաև հնարավորինս շուտ, նոր, ազատ  ընտրություններ անցկացնել և ազատագրել Ղարաբաղը: Ադրբեջանի կառավարոթյունն ընդիդմաիրներին մեղադրել է երկրի անվտանգությունը խաթարելու մեջ: Այս կապակցությամբ, Ադրբեջանի հանրահայտ իրավաբան Ասկյար Մուհամմադ Ալին, անդրադառնալով այն փաստին, որ հակակառավարական ցույցերի կազմակերպումը բոլոր, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերի իրավունքն է, ինչն ամրագրված է նաև Սահմանադրությամբ: Նա ասել է. «Այն կարծիքը, թե ընդդիմադիրները նպատակ ունեն բողոքի ցույցեր կազմակերպելով խաթարել հանրային անդորրը, սխալ է»:

Բաքվին ուղղված բողոքարարների պահանջը հնչում է այնպիսի պայմաններում, երբ Իլհամ Ալիևն արդեն մի քանի տարի արգելում է հակակառավարական ցույցերի անցկացումը: Իսկ դա ապացուցում է այն իրողությունը, որ Բաքվի իշխանությունները կարողացել են դրական պատախսան տալ ընդդիմադիրների պահանջներին:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Բաքվի իշխանությունները, միատարր դարձնելով երկրի քաղաքական մթնոլորտը, և իրենց ձեռքն առնելով երեք  իշխանությունները, կարողացել են վերջին մի քանի տարիների ընթացքում քաղաքական ասպարեզից հեռացնել ընդդիմադիրներին: