Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում անդրադարձել ենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վավերացմանը, Բաքվում Չմիավորման շարժման գագաթնաժողովի նաև ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նստաշրջանին և թուրք գործընկերոջն ուղղված ՀՀ ԱԳ նախարարի քննադատությանը:»
--------------------
Թուրքիայի արտգործնախարարությունը հոկտեմբերի 30-ին դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, ի պատասխան Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված ռազմական գործողությունների, հոկտեմբերի 29-ին քվեարկեց հօգուտ երկու հակաթուրքական բանաձևերի: Այս երկու բանաձևերը ներառում են Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության իրականացման ճանաչումը և Թուրքիային պատժամիջոցների ենթարկելը:
Բանաձևերն ընդունվել են այն պայմաններում, երբ Թուրքիայի պաշտոնյաները շարունակում են ԱՄՆ-ին համարել իրենց ռազմավարական դաշնակիցը:
Սիրիայից ամերիկյան զինուժը դուրս բերելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ միաժամանակ, սկսվեց Սիրիայի դեմ Թուրքիայի ռազմական ագրեսիան: Այդ պատճառով, համաշխարհային մեծ թվով քաղաքական շրջանակներ հայտարարեցին, որ Թուրքիայի ռազմական գործողությունը մեկնարկեց ԱՄՆ-ի կանաչ լույսով:
Երկրորդ հարցը, որն ավելի կարևոր է, քան Սիրիայի հյուսիս Թուրքիայի ռազմական ներխուժումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Այս կապակցությամբ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է. «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու գործընթացն իրավական դաշտում չի կարող անարդյունավետ լինել: Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերը ենթահող են ստեղծում՝ իրավական ճանաչման և վնասների հատուցման համար»:
Մինչ այժմ, 23 երկիր և մի շարք միջազգային կազմակերպություններ, Օսմանյան կայսրության կողմից հայերի սպանդը պաշտոնապես որակել են որպես «կանխամտածված ցեղասպանություն»: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը և Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի պայմանագիրը (ՄԵՐԿՈՍՈՒՐ), պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հատկանշական է, որ ԱՄՆ 46 նահանգներ նույնպես պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Եվ չնայած այս բանաձևերի գործադրումը պարտադիր չէ, սակայն ստեղծված իրավիճակում, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների արդյունքում, Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները սրվել են:
Այնուամենայնիվ, հայ քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն այս գործընթացը համարում են մեծ ձեռքբերում՝ ՀՀ արտաքին քաղաքականության համար:
-----------------
Բաքվում կայացավ Չմիավորման շարժման 18-րդ գագաթնաժողովը: Անցած շաբաթ գիշեր աշխատանքն ավարտած այս երկօրյա նստաշրջանում Չմիավորման շարժման նախագահությունը Վենեսուելայից փոխանցվեց Ադրբեջանին և ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի իդեալների հաղորդագրություն հրապարակվեց:
Բաքվում գումարված գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահն ընդգծեց ՄԱԿ-ում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Իլհամ Ալիևը նաև ասաց. «Բանդոնգի սկզբունքները, որոնք են երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքը, երկրների ներքին հարցերին չմիջամտելն, փոխադարձ շահերի հովանավորումը և շարժման անդամ երկրների միջև համագործակցությունների ընդլայնումը նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության սկզբունքներից են»:
Բաքվում կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների 18-րդ գագաթաժողովում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ճգնաժամերից դուրս գալու ելքը միմյանց ներքին հարցերին չմիջամտելու հանձնառության հարգումն է և երկխոսության համար նպաստավոր ենթահող ստեղծելը»:
Բաքվում կայացած գագաթաժողովում Հասան Ռոհանին անդրադարձել է կարևոր հարցերի, այդ թվում տարածաշրջանում ԱՄՆ-ի միլիտարիստական քայլերին, որոնք միլիարդավոր դոլարների ծախս են պարտադրել այլ երկրներին: «Այդ միլիտարիստական քայլերը միայն ահաբեկչության ու խռովությունների տարածման պատճառ են դարձել». ասել է Իրանի նախագահը:
Ինչպես ԻԻՀ նախագահն է ասել, Չմիավորման շարժումն ունենալով բազմամիլոնանոց բնակչություն, տնտեսական մեծ հնարավորություններ և զբաղեցնելով հսկայական տարածք, հեշտությամբ կարող է աշխարհում հզորության նոր բևեռ ստեղծել:
Փորձագետների կարծիքով, Չմիավորման շարժումը ակնառու պոտեցնիալ ունի իր նպատակներն իրականացնելու համար, սակայն ինչ-որ պատճառներով չի կարողացել օգտվել այդ հնարավորություններից:
-----------------------
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Բի Բի Սի-ին տված հարցազրույցին և խոսել մասնավորապես ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող գնահատականների մասին:
----------------------------
ԱՊՀ երկրների ՊՆ-երի նիստը կայացավ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Բաքվի նստաշրջանում Ադրբեջանի, ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները և Ղրղզստանի բանակի ԳՇ-ի պետն ու ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբադովը քննարկեցին 2019թ. ռազմական համագործակցությունների արդյունքները ու նաև 2020 թ. այս երկրների ՊՆ-երի խորհրդի գործունեության ծրագիրը ու նաև մինչև 2025թ. ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության ծրագիրը:
Հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հանրապետություններում անապահովության ավելացման մասին տարածված հաղորդումները ու նաև ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի գործընկերների կողմից ահաբեկչական պարտված խմբերի այդ թվում ԻԼԻՊ-ի անդամներին Իրաքից ու Սիրիայից տեղափոխելու համար գործադրվող ջանքերը՝ Բաքվում կայացած ԱՊՀ երկրների ՊՆ-երի նիստը մեծ նշանակություն ունի: Հատկապես վերջին տասը օրվա ընթացքում աշխարհի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների Բաքու կատարած այցերը մեծացրել են այս նստաշրջանի կարևորությունը: ՌԴ հարևան շրջաններում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում ու Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ազդեցությանը դիմակայելը 1991թ. դեկտեմբերին 21-ին ԱՊՀ երկրների հիմնադրման նպատակներից մեկն է եղել:
ԱՊՀ երկրների նիստերին անցկացմամբ հանդերձ քաղաքական որոշ շրջանակները այնքան էլ լավատես չեն ԱՊՀ երկրների միության նկատմամբ: Որպես օրինակ ՌԴ-ի գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքական գիտությունների փորձագետ «Ֆարհադ Իբրահիմովը» անդրադառնալով ԱՊՀ երկրների ներկա իրավիճակին ասել է.«ԱՊՀ երկրների միությունը լավ հարթակ է համատեղ խնդիրները քննարկելու համար, սակայն այս տարածաշրջանային այս կառույցը լուրջ բարեփոխումերին կարիք ունի: Հատկապես երբ ժամանակի ընթացքում այս կառույցի դերակատարությունը թուլացել է և նրա անդամները լավագույնս չեն իրականցնում կառույցի շրջանակներում իրենց պարտականությունները»:
Փաստորեն թվում է թե ԱՊՀ երկրների որոշ երկրների ղեկավարներ այս կազմակերպության շրջանակներում համատեղ համագործակցությունների համար առաջնահերթություն նկատի չեն առնում:
Բաքվում գումարված ԱՊՀ երկրների ՊՆ-ների նստաշրջանին ավարտին Ադրբեջանի և Ուզբեկստանի ՊՆ-ները ստորագրեցին երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը:
---------------
Ադրբեջանի ԱԳ նախարարություն կանչվեց Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը:
Դա տեղի ունեցավ ԼՂ-ի ԱԳ նախարարի հետ Ֆրանսիայի տեղական կառավարման մարմիններից մեկի մեկ պատասխանատուի հանդիպումից հետո:
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովն այս հանդիպման ժամանակ փոխանցեց Երևանում ԼՂ-ի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ Ֆրանսիայի Օրիան-Ռեն-Ալպի տարածքի խորհրդի նախագահ Լոռան Վուկիեի հանդիպման և կողմերի համատեղ հայտարարության տարածման կապակցությամբ Ադրբեջանի բողոքի պաշտոնական նոտան:
Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն քանիերորդ անգամ է, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կամ ֆրանսիացի մեկ դիվանագետ Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվում:
Հանդիպման ժամանակ կողմերը նաև համատեղ փաստաթուղթ են ստորագրել ինչը Բաքվի իշխանությունների համոզմամբ հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանն ու ԵՄ-ի ընդունած բանաձևերին:
----------------
Հայաստանի արտգործնախարարը, դատապարտել է մի խումբ հայերի՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը միանալու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, նշելով, որ դրանք սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ իր բուլղարացի գործընկեր Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլսիում, Զոհրապ Մնացականյանը դատապարտել է Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
Վերջերս, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ մի խումբ հայեր միացել են ՔԲԿ-ին: Նա հավելել էր, որ ԼՂ հակամարտության հարցում, Անկարան պաշտպանում է Բաքվին:
Թուրքիան ՔԲԿ-ին համարում է ահաբեկչական խմբավորում և այդ երկրի զինուժն արդեն մի քանի տասնամյակ, հակամարտում է այս խմբավորման զինյալների հետ: