Նոյեմբեր 13, 2019 07:24 Asia/Yerevan
  • Առողջապահական զբոսաշրջություն(14)

«Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում կներկայացնենք Մաշհադում գտնվող մի քանի հիվանդանոցներ:

Մաշհադն Իրանի արևելյան Խոռասան Ռազավի նահանգի կենտրոնն է: Մաշհադը, որպես Մերձավոր Արևելքի ամենամեծ բժշկական հանգույցներից մեկը, միշտ գրավել է ներքին և արտասահմանցի զբոսաշրջիկներին:

Այս քաղաքն զբոսաշրջային գրավչություն ներկայացնող բնական տեսարժան վայրերով և  բժշկական ու բուժական հնարավորություններով լավ հիմք է ստեղծել զբոսաշրջիկների ներգրավման համար:

Շիաների 8-րդ  առաջնորդ՝ իմամ Ալի իբն Մուսա ալ-Ռեզայի  դամբարանի առկայությունն այդ քաղաքում կրոնական զբոսաշրջիկների ներգրավման հիմնական գործոնն է, որն ամեն տարի գրավում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհից: Բազմաթիվ ուխտավորներ նույնպես ուխտագնացության կողքին,  բուժման համար մեկնում  են Մաշհադ: Առողջապահության ոլորտի զբոսաշրջիկների մեծ մասը Իրաքից, Աֆղանստանից, Թուրքմենստանից և Պարսից Ծոցի երկրներից են: Տվյալների համաձայն առողջապահական զբոսաշրջիկների մեծ մասը գինեկոլոգիական, սրտանոթային հիվանդությունների բուժման, աչքի և կոսմետիկ վիրահատությունների համար մեկնում   են Մաշհադ:

Այժմ լսենք Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի  առողջապահական զբոսաշրջության բաժնի տնօրեն դոկտոր Խայամիի խոսքերը:

 

"Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Մաշհադն ամենաբարձր վարկանիշն ունի ամբողջ Իրանում: Անցյալ տարի հիվանդանոցները և բուժկենտրոնները դիմած հիվանդների թիվը  կազմում էր 22 000 մարդ: Այս տարվա 6 ամսվա վիճակագրությունը 22 տոկոս աճել է: Անցյալ տարի 56 երկրից, բուժման համար այցելել են Մաշհադ: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում  40 երկրից  հիվանդներ այցելել են Մաշհադ: Ամենից շատ այցելուները եղել են Աֆղանստանից, Թուրքմենստանից և հետո Իրաքից, իսկ տվյալները ցույց են տալիս որ այս տարի աճելու  է Բահրեյնից այցելող հիվանդների թիվը":

*****

Դուք լսեցիք Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի  առողջապահական զբոսաշրջության բաժնի տնօրեն դոկտոր Խայամիի խոսքերը:

Վերջին տասնամյակների ընթացքում Մաշհադը կտրուկ աճել և դարձել է Իրանի արևելքում գտնվող մետրոպոլիա: Միլիոնավոր ճանապարհորդների և ուխտավորների ծավալի  աճի պատճառով քաղաքի այլ ենթակառուցվածքների կողքին աճել են նաև բժշկական հաստատությունները: Քաղաքը բժշկական ծառայություններ է մատուցում իրանցի հիվանդներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին: Մաշհադում գործում են ավելի քան 100 բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ և կլինիկաներ, որոնցից 12 հիվանդանոցներ, 8 սահմանափակ վիրաբուժության կենտրոններ և 22 մազերի և մաշկի կլինիկաներ արտոնագրված են միջազգային մակարդակով: Նաև մի քանի վիրաբուժական կենտրոններ գտնվում են գնահատման փուլում `միջազգային հիվանդների բաժնի (IPD) սերտիֆիկացիայի  ստացման համար: 

Այս լիցենզիան ստացած հիվանդանոցներից են՝ «Ջավադ Ալ-Աեմե», «Ռազավի», «Բենթ Ալ-Հոդա», «Սիան», «Մեհր»,«Թալեղանի» և «Փաստորնո» հիվանդանոցները:

Մաշհադի հիվանդանոցներից մեկը  «Փաստորնո» հիվանդանոցն է, որն ավելի քան 40 տարեկան է: Վերջին տարիներին հին հիվանդանոցի շենքի կողքին կառուցվել է նոր շենք: Հիվանդանոցի  գերմասնագիտական երրորդ բաժինը գտնվում է կառուցման փուլում:

 Փաստորնո  հիվանդանոցը արտասահմանցի հիվանդների IPD լիցենզիա ունենալուց բացի,  նաև ԻԻՀ առողջապահության նախարարությունից ստացել է  հավատարմագրման վկայագիր: Այն ժամանակակից և գեղեցիկ հիվանդանոց է և հագեցած է ամենաառաջադեմ բժշկական սարքավորումներով:

Հիվանդանոցի մասնագիտացված  ոլորտներն են, գինեկոլոգիան և մանկաբուժությունը, որոնք  բաղկացած են  տարբեր բաժիներից, ինչպիսիք են ՝ գինեկոլոգիական վիրաբուժություն, մանկաբուժություն, NACU, ծննդատուն և վիրաբուժական սենյակ:

 

Հիվանդանոցն ունի 4 վիրահատարան, որտեղ կատարվում են պլաստիկ, սրտանոթային, ENT, ուրոլոգիա,գինեկոլոգիական, մանկական և լյարդի և այլ  վիրահատություններ : Հիվանդանոցի վիրահատարններն ունեն ընդհանուր և հատուկ վիրաբուժական սարքավորումներ, ներառյալ լապարոսկոպիա և առաջադեմ վիրաբուժության վերահսկման և անեսթեզիայից հետո վերականգնման հնարավորություններ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք հիվանդանոցի կայք՝ http://www.pastorno-hociation.com/am/  հասցեով կամ զանգահարել + 98- 51- 38435864 / + 98- 935-735-4900 հեռախոսահամարներով:

Մաշհադի մյուս կարևոր հիվանդանոցը «Բենթ Ալ-Հոդա» հիվանդանոցն է: Դա Մաշհադի առաջին մասնավոր հիվանդանոցն է, որը հիմնադրվել է 1337 թ.-ին հանգուցյալ դոկտոր Մոթամեդիի կողմից ապահովելով ժամանակակից բժշկական ծառայություններ հիվանդներին և հատկապես ծննդաբերության համար: Տարիների ընթացքում հիվանդանոցի տարածությունն ընդլայնվել է և  ավելացել են նոր բաժիններ և աշխարհի ամենաարդիական բժշկական սարքավորումներ; Հիվանդանոցը  հմուտ մասնագետներ, բժիշկներ  և պրոֆեսորներ ներգրավելով հնարավորություն է ստեղծվել հիվանդներին բուժել մի շարք մասնագիտացված և գերմասնագիտացված ոլորտներում:

Հիվանդանոցի մասնագիտացված և գերմասնագիտացված բաժինները ներառում են գինեկոլոգիա, ընդհանուր վիրաբուժություն, ակնաբուժություն, աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում, ուրոլոգիա, օրթոպեդիա, ‌ENT, նյարդավիրաբուժություն, մաշկի լազեր, ներքին, մանկաբուժական, ինտենսիվ բուժում, երիկամների փոխպատվաստում, դիալիզ, ֆիզիոթերապիա և այլ բաժիններ: 

Բենթ ալ-Հոդա հիվանդանոցի VIP սենյակները կառուցվել են ամենաբարձր չափանիշներով և լիովին հագեցված են նոր սարքավորումներով:

Հիվանդանոցի միջազգային բաժնում բանիմաց բժիշկների և փորձառու օգնականների և փորձագետների կողմից մի շարք  ծառայություններ  են մատուցվում հիվանդներին: IPD- ի թիմը նախ գրանցում է հիվանդի բժշկական պատմությունը և համապատասխան փորձարկումները կատարելուց հետո որոշում է անհրաժեշտ ծառայությունը և կատարում է բուժման ամբողջ գործընթացը:

 

Հիվանդանոցի կայքի հասցեն է http://www.bent-hociation.ir/en/, անգլերեն և արաբերեն լեզուներով: Հիվանդները կարող են իրենց հարցերը ուղղել էլեկտրոնային հասցեով ՝ [email protected] և զանգահարել նաև + 9805138518114 հեռախոսահամարով:

Մեշհադն Իրանի զբոսաշրջային քաղաքներից մեկն է, որտեղ ամեն տարի այցելում են մի քանի միլիոն մարդ, և շատերը գալիս են բուժման մտադրությամբ: Այսպիսով, շատ կարևոր է հիվանդանոցներից և կլինիկաներից տեղեկատվություն ստանալը և զբոսաշրջիկներին անհրաժեշտ է ստանալ իրենց առողջության մասին տեղեկատվություն տուրիստական և դյուրացող ընկերությունների միջոցով:

Ներկայումս Մաշհադում գործում են ավելի քան 16 առողջապահական տուրիստական ընկերություններ,որոնց միջոցով հիվանդները կարող են ընտրել իրենց բժիշկը և բժշկական կենտրոնը, նաև օգտվել տուրիստական ծառայություններից: