Դեկտեմբեր 07, 2019 08:28 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջունելով բարության մարգարե Մոհամմադին և ձեզ, շարունակում ենք "Ելք դեպի լույս" հաղորդաշարը, որտեղ մատչելի կերպով ներկայացնում ենք Աստծո խոսքը` Ղուրանում:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց Ռադ սուրան և այժմ սկսում ենք Աբրահամ սուրան: Այս սուրայի այաների մեծ մասն ի հայտ են եկել Մեքքայում: Եվ քանի, որ դրանք հիմնականում Աբրահամի մասին են, ինչպես նաև հրեկանության, քրիստոնեության ու իսլամի, այն հռչակվել է որպես Աբրահամ: Այստեղ կհանդիպենք նաև Աբրահամի ու այլ մարգարեների աղոթքներին:

Նախ` սուրայի առաջին այան

بِسْمِ اللَّهِ الرَّحْمَنِ الرَّحِيمِ

الر كِتَابٌ أَنْزَلْنَاهُ إِلَيْكَ لِتُخْرِجَ النَّاسَ مِنَ الظُّلُمَاتِ إِلَى النُّورِ بِإِذْنِ رَبِّهِمْ إِلَى صِرَاطِ الْعَزِيزِ الْحَمِيدِ

Ալեֆ, Լամ, Րե: Այս գիրքն ուղարկեցինք քեզ, որպեսզի խավարի մեջ ընկղմված մարդկանց դորս բերես, լուսավորես նրանց, և առաջնորդես դեպի փառավոր ու գեղեցիկ ճանապարհ:

Ինչպես նկատել եք, մարգարեների և աստվածային գրքերի ուղարկվելու նպատակը եղել է այն, որ մարդիկ հրաժարվեն իրենց սատանայական ցանկություններից, Աստծո դեմ ապստամբող մարդկանց ճիրաններից ու հասարակութան մեջ սխալ վարք ու բարքը վերացնելը: Եթե այս ամենը տեղի ունենա, մարդիկ միակ Աստծուն պաշտելու հնարավորություն կունենան և դուրս կգան խավարից ու կառաջնորդվեն դեպի Աստծո լույսը: Հետաքրքիրն այն է, որ խավարը Ղուրանում գրվել է "խավարներ"` հոգնակի եղանակով, իսկ լույսը` եզակի: Գուցե նրա համար, որ խավարի դրսևորումները բազմազան են, իսկ ճշմարտության լույսը մեկն է: Այն Աստծո կողմից է, որը մարգարեները  ցույց են տալիս մարդկանց:

Այս այայից սովորում ենք

1. Աստվածային գրքի իջեցումը բավարար չէ մարդկանց առաջնորդելու համար: Անհրաժեշտ են մարգարեներ, որոնք աստվածային իմաստնությունը կփոխանցեն մարդկանց:

2. Բոլոր կրոնների հիմնական նպատակը եղել է այն, որ մարդկանց փրկեն խավարներից, տգիտությունից ու նրանց ցույց տան փրկության լույսը:

Աբրահամ սուրայի 2-րդ այա

للَّهِ الَّذِي لَهُ مَا فِي السَّمَاوَاتِ وَمَا فِي الْأَرْضِ وَوَيْلٌ لِلْكَافِرِينَ مِنْ عَذَابٍ شَدِيدٍ

Երկնքի ու երկրի մեջ եղած ամեն բան Բարձրյալին է  պատկանում: Վայ անհավատներին, նրանք չարչարանքների կենթարկվեն:

Այս այան ասում է. Այս գիրքն ուղարկել է այն Աստված, որ արարիչն է երկինքների ու երկրի և բոլոր էակների, այդ թվում` մարդու: Աստված, որ գիտի ամեն ինչ և մեկնաբանությունների գրքի միջոցով ներկայացնում է  մյուս գիրքը, որտեղ նախագծվում է  մարդու կատարելագործման գործընթացը և տիեզերքի վրա իշխող հիմնական օրենքների:

Ինչպես է, որ մարդ արարածը կանգնել է իր արարչի դեմ և ժխտում է նրան: Արդյոք ինչի՞ց է սա գալիս: Արդյոք այդ ժխտումները հիմնված են բանականության վրա , թե՞ բխում են ցանկասիրությունից կամ ցոփ կյանքին խաբվելուց: Պարզ է, որ ցոփ կյանքը մարդուն ներքաշում է մեղքի ու անբարոյականության աշխարհ և ստեղծում այնպիսի պայմաններ, որ մարդը շրջապատվի աղետներով ու չարչարանքներով:

Այս այայից սովորում ենք

1. Հետևենք նրա օրենքին, ով մեր արարիչն է ու տեղյակ է մեր կարիքների ու հնարավորությունների մասին: Մի կողմ դնելով աստվածային օրենքները և մարդկային օրենքները աստվածային օրենքների դեմ ներկայացնելն անհավատություն է  համարվում:

2.Աստծուն ժխտելը նրան չի վնասում,  ինչպես արևին մերժելը  չի նվազեցնում նրա զորությունն ու ջերմությունը: Պարզապես մարդն ինքն է զրկվում արևի լույսից ու ջերմությունից:

Աբրահամ սուրայի 3-րդ այա

الَّذِينَ يَسْتَحِبُّونَ الْحَيَاةَ الدُّنْيَا عَلَى الْآخِرَةِ وَيَصُدُّونَ عَنْ سَبِيلِ اللَّهِ وَيَبْغُونَهَا عِوَجًا أُولَئِكَ فِي ضَلَالٍ بَعِيدٍ

Նրանք, որ աշխարհի հաճույքները գերադասեն հանդերձյալ կյանքին ու իրենց նմաններին հեռացնեն կրոնից, ջանալով պղծել դրա սրբությունը, մխրճված են կուրության մեջ:

Այս այան ներկայացնում է, թե ինչու են անհավատները դեմ գնում մարգարեների ճանապարհին: Այան ասում է . Այն մադրիկ են դառնում անհավատ, ովքեր ցոփ կյանք են վարում և տրվում են աշխարհիկ կյանքի խաբուսիկ վայելքներին: Նրանք ցանկանում են աշխարհում հանգիստ կյանք վարել և ապրել այնպես, ինչպես ցանկանում են: Նման մարդիկ ժխտում են կրոնը, որպեսզի իրենց սխալ կյանքին որևէ արգելք չհանդիսանա: Այստեղ պետք է նշել, որ հավատացյալ է այն մարդը, ով հարգում է  որոշակի սահմաններ և հրաժարվում է  որոշ  սովորույթներից: Ինչպես կարող է Աստծուն հավատալ այն մարդը, որ որկրամոլ է: Ղուրանն ասում է. Սակայն անհավատներն այսքանով չբավարարվեցին և փորձեցին  ուրիշներն էլ իրենց հետ տանել: Նրանք մարգարեներին մոլորված են ներկայանում և հայտարարում, որ նրանց ուսմունքները հասարակությանը շեղում են ճշմարիտ ճանապարհից:

Այս այայից սովորում ենք

1. Անբարոյականության տարածումը և աստվածային կրոնների դեմ քարոզչությունները անհավատ մարդկանց կողմից կատարվում են Աստծո մարգարեների դեմ:

2. Վտանգավոր է, երբ մարդը աշխարհիկ կյանքը գերադասում է հանդերձյալ կյանքին: Իսկ  կյանքի բարիքներից օգտվելը բոլորովին ուրիշ խնդիր է: Մարդիկ պետք է օգտվեն աստվածային բարիքներից:

 

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: