Ելք դեպի լույս 415
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջունելով բարության մարգարե Մոհամմադին և ձեզ, շարունակում ենք "Ելք դեպի լույս" հաղորդաշարը, որտեղ մատչելի կերպով ներկայացնում ենք Աստծո խոսքը` Ղուրանում:
Աբրահամ սուրայի 11-րդ այա
قَالَتْ لَهُمْ رُسُلُهُمْ إِنْ نَحْنُ إِلَّا بَشَرٌ مِثْلُکُمْ وَلَکِنَّ اللَّهَ یَمُنُّ عَلَى مَنْ یَشَاءُ مِنْ عِبَادِهِ وَمَا کَانَ لَنَا أَنْ نَأْتِیَکُمْ بِسُلْطَانٍ إِلَّا بِإِذْنِ اللَّهِ وَعَلَى اللَّهِ فَلْیَتَوَکَّلِ الْمُؤْمِنُونَ
Մագարեները պատասխանեցին. անտարակույս, մենք էլ ձեզ նման մարդիկ ենք: Սակայն Աստված իր շնորհներով ողողում է նրան, ում ցանկանում է: Մենք միայն Աստծո թոյլտվությամբ ենք կարող հրաշքներ գործել: Հավատացյալները պետք է իրենց հույսը նրա վրա դնեն:
Աստված այս այայում ասում է, որ թեև մագարեները մարդ էին, ակայն Աստված իր ընտրյալ ծառաներին պարգևում է մարգարեության բարիքը և որոշում է, որպեսզի նրանք մարդկանց աաջնորդեն դեպի ճիշտ ճանապարհ: Սակայն որպեսզի մարդիկ հասկանան, որ նրանք իրոք ճշմարիտ մարգարեներ են, Աստված նարնց տվել է հրաշք գործելու ուժ:
Այս այայից սովորում ենք
1, Բոլոր մարդիկ արտաքինով նույնն են, և միայն նրանց ներքինն է տարբերվում: Եվ ներքնի մասին գիտի միայն Աստված: Ուրեմն չի կարելի մարդկանց դատել ըստ նրանց արտաքինի:
2, Աստծուն ապավինելով է. որ կարելի է կագնել անհավաների դեմ: Սա նաև Աստծուն հավատալու միջոց է: Աստծուն ապավինելով է, որ հավատացյաը երբեք չի հուսախաբվում:
Աբրահամ սուրայի 12-րդ այա
وَمَا لَنَا أَلَّا نَتَوَکَّلَ عَلَى اللَّهِ وَقَدْ هَدَانَا سُبُلَنَا وَلَنَصْبِرَنَّ عَلَى مَا آذَیْتُمُونَا وَعَلَى اللَّهِ فَلْیَتَوَکَّلِ الْمُتَوَکِّلُونَ
Ինչպե՞ս կարող եք չապավինել Աստծում, որ նշել է մեր (փրկության) ուղին: Մենք համեբարատարությամբ ենք կրելու ձեր հալածանքները: Նրանք որ ցանկանում են ապավեն գտնել, թող միայն Աստծո մեջ այն փնտրեն:
Այս այան ասում է որ պետք է ապավինել ու վստահել միայն Աստծուն: Քանի որ մարդու փրկությունը նրա ձեռքերոմ է: Իհարկե չի նշանակում, որ մարդն ապավինելով Աստծուն պետք է մեկուսանա: Նա պետք է համբերի դժվարությունների ժամանակ, քանի որ հավատացյալները համբերատար են: Հավատացյալների ու անհավատների միջև պայքարում հավատացյալներին պաշտպանում է Աստված: Իսկ անհավատներն ունեն միայն մի քանի մարդկային պաշտպաններ: Եվ դա Աստծո կամքի առջև ոչինչ է: Իմամ Ռեզան ասում է. «Ապավինել Աստծուն, նշանակում է չվախենալ Աստծուց բացի ոչ մեկից: ԵՎ սա հավատքի հիմքն է»:
Այս այայից սովորում ենք
1, Աստված է, որ առաջնորդում ու պաշտպանում է մարդուն: Ուստի պետք է ապավինենք նրան:
2, Աստծո ճանապարհով գնալու համար պետք դիմանալ դժվարություններին և անհավատների ճնշումների պատճառով չի կարելի հրաժարվել հավատքից: Քանի որ հավատացյալը ոչ մի դեպքում չի հրաժարվում իր հավատքից:
Աբրահամ սուրայի 13 և 14-րդ այաներ
وَقَالَ الَّذِینَ کَفَرُوا لِرُسُلِهِمْ لَنُخْرِجَنَّکُمْ مِنْ أَرْضِنَا أَوْ لَتَعُودُنَّ فِی مِلَّتِنَا فَأَوْحَى إِلَیْهِمْ رَبُّهُمْ لَنُهْلِکَنَّ الظَّالِمِینَ
وَلَنُسْکِنَنَّکُمُ الْأَرْضَ مِنْ بَعْدِهِمْ ذَلِکَ لِمَنْ خَافَ مَقَامِی وَخَافَ وَعِیدِ
Կռապաշտները ասացին. եթե մեր կրոնը չընդունեք, ձեզ կվռնդենք մեր երկրից: Այն ժամանակ Աստված այս հայտնությունն արեց մարգարեներին. Ամբարիշտներին բնաջնջելու եմ:
Դուք նրանց թողած երկրի մեջ պիտի բնակվեք: Այս շնորհը պիտի վայելեն նրանք, ովքեր երկնչում են իմ պատվիրաններից ու սպառնալիքներից:
Երբ անհավատները տեսնում են հավատացյալների դիմադրությունը, սպառնում են նրանց և մագարեներին: Նրանք ասում են. "Եթե չհրաժարվեք ձեր ումունքից և չընդունեք մեր ուսմունքը, պետ ք է հեռանաք այս երկրից: Սակայն Աստված պաշտպանումէ հավատացյալներին, իսկ մարգարեին ներշնչում, ասելով. Մի վախեցիր այս սպառնլաիքնեից, քանի որ մենք նրանց ոչնչացնելու ենք և նրանց իշխանությունը ձեզ ենք տալու : Իհարկե պարզ է, որ Աստծո այս խոստումն իրականություն է դառնալու միայն նրանց համար, ովքեր հավատացյալ են և երկնչում են Աստծուց:
Այս այայից սովորում ենք
1, Բանականությունից զուրկ բռնատերերի քաղաքականությունը սպառնալիքն է, որին պետք է պատասխանել սպառնալիքով:
2, Աստված խոստացել է ոչնչացնել բռնատերերին, և հաստատել առաքինի մարդկանց իշխանությունը: Իսկ դա իրականություն է դառնալու, երբ հասնի փրկչի ժամանակը:
3, Անհավատները երկիրն իրենցն են համարում և հավատացյալների համար որևէ իրավունք չեն վերապահում: Դա այն դեպքում, երբ Աստված ասել է, որ երկիրը հավատացյալներինն է և անհավատներն այնտեղ տեղ չունեն:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: